Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.01.2021
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Նոր տարին՝ հին մարտահրավերներով

Առաջինայինը Հայաստանի անվտանգային համակարգի ուժեղացումն է

2020 թվականը պատմության մեջ կմնա որպես վատթարագույն տարիներից մեկն ինչպես Հայաստանի, այնպես էլ ամբողջ աշխարհի համար։ Տարին սկսվեց կորոնավիրուսի համավարակով, ինչի հետեւանքով ունեցանք առողջապահական, տնտեսական բարդ իրավիճակ, եւ ավարտվեց Արցախյան երկրորդ պատերազմում մեր կրած անհաջողությամբ։
Հունվարի 9-ին Չինաստանը հաղորդեց նոր տեսակի կորոնավիրուսից մահվան առաջին դեպքի մասին: Արդեն մեկուկես շաբաթ անց Չինաստանի իշխանությունները խոսեցին նոր վիրուսի հնարավոր մուտացիայի եւ համաշխարհային համաճարակի մասին, բայց միայն մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հայտարարեց համաճարակ սկսվելու մասին: Հայաստանում նոր տիպի կորոնավիրուսով վարակման առաջին դեպքը պաշտոնապես հաստատվեց մարտի 1-ին եւ միայն մարտի 16–ին կառավարության առաջարկով խորհրդարանը նույն օրն արտահերթ նիստով մեկ ամսով հայտարարեց արտակարգ դրություն։ Այսօրվա դրությամբ աշխարհում ավելի քան 80 մլն մարդ վարակվել է կորոնավիրուսով, մահվան դեպքերը մոտ 2 մլն են։ Համավարակի մեկուսացման հետեւանքով ամենամեծ հարվածը կրեցին զբոսաշրջության ոլորտն ու տնտեսական համակարգը։ Այսօր արդեն խոսվում է այն մասին, որ 1933-ից հետո ամենամեծ տնտեսական ճգնաժամն է։
Այս տարվա մեկնարկին տեղի ունեցավ Եվրամիության համար պատմական իրադարձություն. ստեղծման պահից առաջին անգամ մասնակից երկրներից Մեծ Բրիտանիան դուրս եկավ ԵՄ-ից։
Հունվարի 3-ին Բաղդադում ամերիկյան ավիահարվածի հետեւանքով սպանվեց Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Ղասեմ Սոլեյմանին: Իրանը խոստացավ «ջախջախիչ պատասխան» տալ, եւ մի քանի օր անց հրթիռներով հարված հասցվեց Իրաքի ամերիկյան կայաններին: Ամերիկյան վարչակազմի կողմից պատասխանը եղավ հակաիրանական պատժամիջոցների խստացումը: ԱՄՆ-ի եւ Իրանի հարաբերություններում լարվածության մեծացումը եւ առկա հակասությունների խորացումը վերաբերում են ոչ միայն այդ երկու երկրներին, այլեւ էական ազդեցություն ունեն ինչպես տարածաշրջանային գործընթացների վրա, սկսած Մերձավոր Արևելքից մինչև Լիբիա, այնպես էլ՝ աշխարհաքաղաքական վերադասավորումների, տնտեսության, նավթի գների վրա և այլն։ Բնականաբար, ԱՄՆ-Իրան հակամարտության սրումը չէր կարող իր բացասական ազդեցությունը չունենալ Հայաստանի վրա՝ էլ ավելի նեղացնելով մեր երկրի մանեւրելու եւ երկու ուժային կենտրոնների հետ հարաբերվելու հնարավորությունները։
Ներքին ցնցումներից զերծ չի մնում նաեւ Միացյալ Նահանգները. այստեղ մայիսի վերջին անկարգություններ են սկսվում, ինչի համար առիթ է դառնում Մինեապոլիսում աֆրոամերիկացու մահվան դեպքը: Բողոքի ցույցերը շատ արագ տարածվեցին ամբողջ երկրում՝ ուղեկցվելով բռնությամբ և թալանով: Արդեն հունիսին բողոքի ցույցեր էին անցկացվում աշխարհի 60 երկրների ավելի քան 2000 քաղաքներում: ԱՄՆ-ի երկփեղկման գործընթացը նոր հարթություն մտավ նոյեմբերի 3-ին նախագահական ընտրությունների արդյունքների շուրջ եղած տարակարծությունների հետեւանքով։
Փետրվարին Ռուսաստանը պատերազմի շեմին էր հայտնվել Թուրքիայի հետ Սիրիայում բախումների պատճառով: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ցանկանում էր գործողություններ սկսել Սիրիայի դեմ, մինչդեռ վերջինիս իշխանություններն ունեն Ռուսաստանի աջակցությունը։ Թեեւ Սիրիայում ռուս-թուրքական հակամարտությունը լուրջ զարգացումներ չունեցավ, սակայն այս երկու պետությունների շահերը բախվեցին Արցախում։ Սեպտեմբերի 27-ի առավոտյան Ադրբեջանը լայնածավալ հարձակում սկսեց Արցախի վրա։ Նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Ռուսաստանի միջնորդությամբ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնության եկան հրադադարի մասին, իսկ Արցախի տարածքում տեղակայվեցին ռուս խաղաղապահները: Պատերազմի հետեւանքներն աղետալի էին Հայաստանի, այդ թվում՝ Արցախի համար։
Ադրբեջանի, իսկ իրականում Թուրքիայի ծրագրերը չեն սահմանափակվում Արցախի տարածքների բռնազավթմամբ։ Դրա մասին է վկայում երեկ Ադրբեջանի մարդու իրավունքների և ժողովրդավարության ինստիտուտի ղեկավար Ահմադ Շահիդովի՝ թվիթերյան միկրոբլոգում արված գրառումը, որտեղ գրում է Հայաստանի հետ նոր պատերազմի անխուսափելի լինելու մասին. «Այս անգամ պատերազմը կընթանա Հայաստանի տարածքում... Ադրբեջանն իր համար պարտավոր է ստեղծել 20-30 կիլոմետրանոց անվտանգության գոտի, որը կարող է գտնվել միայն Հայաստանի տարածքում»։ Կարծում ենք՝ այսքանը բավարար է՝ հասկանալու համար թուրք-ադրբեջանական դաշինքի ծրագրի հաջորդ փուլի ուղղվածությունը։ Այս ամենից հետեւություններ չանելու եւ հստակ գործողությունների ծրագիր չունենալու դեպքում վերջնականապես վտանգի կենթարկենք հայկական պետականության գոյությունը։ Վերոնշյալ գրառումը ՀՀ ներկայիս տարածքի նկատմամբ թուրք-ադրբեջանական դաշինքի կողմից բազմիցս բարձրաձայնված սպառնալիքներից ընդամենը հերթականն է։ Թշնամին չի նահանջել Հայաստանից նոր հողային տարածքներ խլելու եւ մեր անվտանգությանը սպառնացող անընդունելի զիջումներ կորզելու ծրագրից։
Մի քանի օրից ավարտին է մոտենում տարին, սակայն ոչ խնդիրներն ու մարտահրավերները։ Հաջորդ տարի պետք է մեր քայլերն ուղղված լինեն այնպիսի անվտանգային համակարգի ձեւավորմանը, որը կզսպի թուրք-ադրբեջանական «ախորժակը»։ Հայաստանի անվտանգությունը սերտորեն շաղկապված է լինելու Արցախի տարածքային ամբողջականության վերականգնման եւ կարգավիճակի վերջնական լուծման հետ։ Այս տարի նորացվեց Հայաստանի ազգային անվտանգության ռազմավարությունը, որը պետության համար առանցքային նշանակություն ունեցող փաստաթուղթ է եւ կարեւոր ուղենիշներ է սահմանում պետության հետագա զարգացման, ինչպես նաեւ վերջինիս անվտանգության ապահովման համար։ Ստեղծված նոր իրավիճակից են բխում նաեւ այս փաստաթղթի վերանայումն ու վերաձեւակերպումը՝ ելնելով նոր իրողություններից եւ աշխարհաքաղաքական զարգացումներից։ Հատկապես մեծ ուշադրություն պետք է դարձվի արտաքին միջավայրին եւ դրան համարժեք սպառնալիքների գնահատմանն ու քաղաքականության ձեւավորմանը։

Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆ

29-12-2020





20-01-2021
Կենտրոնացված ջերմամատակարարման առավելությունն ակնհայտ է
Ոլորտի տեսլականի համար հարկ է, որ հենց այս գործոնը ...


20-01-2021
Բայդենը կվերադառնա՞ Հարավային Կովկաս
Առայժմ հայտնի չէ, թե նա հիմա ինչ կարող է ...


20-01-2021
Ինչպիսի՞ն է լինելու ԱՄՆ-ի դերն աշխարհում
Ակնկալվում է ավելի ակտիվ եւ նախաձեռնող արտաքին քաղաքականություն



20-01-2021
Շարժում դեպի գազի միասնական շուկա
Պայմանագիրը կարող է պատրաստ լինել այս տարի եւ ստորագրվել ...


20-01-2021
Պատերազմի դաժան երեսը
Կատարվածից դասեր քաղելը պատասխանատվություն է ապագա սերունդների նկատմամբ



20-01-2021
Հայ բանաստեղծության մայրը
Նա իր փառքից միայն մի փոքրիկ բաժին թողեց իրեն


20-01-2021
Սուրբ Հոգին մեր կնիքն է
Ա. Բայց Աստուծոյ հաստատ հիմքը կանգնած է եւ այս ...



20-01-2021
Պետական կառավարման համակարգը ռեսթարթի անհրաժեշտություն ունի
Դա պետք է սկսվի վարչապետի աշխատակազմից


20-01-2021
Կայուն օպերատիվ իրավիճակը պահպանվել է
Հունվարի 18-ին եւ 19-ի առավոտյան ՀՀ պետական սահմանի ...

20-01-2021
Նոր մոտեցում ինքնակամ շինության օրինականացման հարցում
Նոր նախագծով առաջարկվում է, որ ինքնակամ ...

20-01-2021
Կանխատեսելի արդյունքներ ճերմակ մրցուղիներում
Կարծես, ներդաշնակելով մեր երկրում հաստատված ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO