Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.01.2021
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Ի՞նչ տարբերակներ ունեն այսօր հայերը

Ապահովելու ապագայի իրենց անվտանգությունը եւ գոյատեւումը

Այս հոդվածի ամբողջ նպատակն է փորձել հասկանալ, թե ինչ պատահեց եւ ինչու: Վստահ եմ՝ ապագայում անցկացվելիք լրացուցիչ հետաքննություններն ավելի մանրամասնորեն կբացահայտեն այն ամենը, ինչ տեղի ունեցավ: Սակայն այսօր մեզ միայն մնում է վերլուծել այն իրավիճակը, որում հայտնվել է Հայաստանը: Ի՞նչ տարբերակներ ունեն այսօր հայերը՝ ապահովելու ապագայի իրենց անվտանգությունը եւ գոյատեւումը:
Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի եռակողմ հայտարարությունը դժվա-րությամբ են ընդունել ինչպես Հայաստանի, այնպես էլ ամբողջ աշխարհի հայերը: Հատկապես նրանք, ովքեր կորցրել են իրենց սիրելիներին, տունն ու հայրենիքը: Հայաստանի բոլոր ընդդիմադիր կուսակցությունները եւ սփյուռքի հայերի մեծ մասը, ներառյալ Նորին սրբություն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը, մերժել են եռակողմ հայ-տարարությունը: Իհարկե, բոլորը ցանկանում էին ավելի լավ արդյունք ունենալ, բայց արդյո՞ք հայերս ավելի լավ այլընտրանք ունեինք…
Անցած 26 տարվա ընթացքում եւ ոչ մի երկիր աշխարհում չի ճանաչել Արցախը որ-պես անկախ պետություն` ներառյալ Հայաստանը եւ Ռուսաստանը:
Միանշանակ, լուծման խնդիր կար, բայց Հայաստանի ղեկավարները ձգձգում էին երկու կողմերի համար ընդունելի լուծումը: Այն քաղաքական ճանապարհով լուծելու մի քանի փորձեր եղան, բայց բոլորը ձախողվեցին: Արցախյան հարցի լուծում գտնելը հրամայական էր: Սակայն խաղաղության եւ Արցախի անկախության ապահովման համար ազատագրված տարածքները վերադարձնելն ընդունելի չէր առհասարակ Հայաստանի հասարակության եւ, մասնավորապես, Արցախի ժողովրդի համար:
Մյուս կողմից` հայկական սփյուռքին խնդրեցին ներդրումներ կատարել «Հայաստան» համահայկական հիմնադրամի եւ այլ մասնավոր հիմնադրամների միջոցով` ճանա-պարհների, մանկապարտեզների, դպրոցների, բնակելի տների, ջրամատակարարման գծերի եւ տարբեր տեսակի ենթակառուցվածքային նախագծերի կառուցման մեջ` Ադրբեջանին անմիջապես սահմանակից քաղաքներում եւ գյուղերում:
Ճիշտ է, հայերը պատմականորեն եւ դարեր շարունակ ապրել եւ կառուցել են իրենց եկեղեցիներն ու վանքերը այդ շրջաններում, ուստի օրինական պատմական պահանջ ունեն դրանց նկատմամբ՝ որպես իրենց հայրենիքի, բայց, ցավոք, այն բանից հետո, երբ Ստալինը 1923 թ. դրանք կցեց Ադրբեջանին, ի հայտ եկավ խնդրի իրավական կողմը, որը պիտի լուծում ստանար:
Քանի որ խնդրի ոչ մի քաղաքական լուծում չէր քննարկվում, Հայաստանն ամեն տարի իր բյուջեի զգալի մասը հատկացնում էր ռազմական ծախսերին, չնայած որ այն Ադրբեջանի ռազմական բյուջեի միայն մեկ տասներորդական մասն էր: Սա ազդեց Հայաստանի տնտեսության վրա, եւ բազմաթիվ հայեր արտագաղթեցին` ավելի լավ կյանք որոնելու այլ երկրներում:
Մյուս կողմից` Ադրբեջանը նավթից եւ գազից ստացվող եկամուտներ ուներ, որոնց շնորհիվ վերականգնեց իր տնտեսությունը եւ ուժեղացրեց ռազմական ենթակա-ռուցվածքները: Իսրայելական ռազմական եւ տեխնոլոգիական աջակցությունն ադրբեջանցիներին, ելնելով նրանց փոխադարձ շահերից, վերջիններիս հսկայական առավելություն է տվել մարտի դաշտում: Իսկ վերջին պատերազմում Թուրքիայի ռազմական ներգրավվածությունն իր զորքով, զրահատանկային դիվիզիայով, ռազմաօդային ուժերով եւ «Բայրաքթար» անօդաչու թռչող սարքերով շատ կարեւոր գործոն էր ադրբեջանցիների համար հավասարակշռությունը բեկելու առումով:
Թուրքերն իրենց ռազմական հզորությունն ապացուցեցին ոչ միայն հայերին, այլեւ ռուսներին, որոնք զգուշավոր էին եւ ամեն ինչ արեցին՝ բացառելու ռուս-թուրքական առճակատումը, որի հետեւանքով հայերն ստիպված եղան զիջել: Այս պայմաններում վարչապետ Փաշինյանը կարո՞ղ էր հրաժարվել եռակողմ հայտարարության ստորագրումից: Հաշվի առնելով այն հանգամանքները, որոնց պայմաններում հայկական ուժերը հայտնվեցին մարտադաշտում 2020-ի նոյեմբերի սկզբին, նա, բացի հայտարարությունը ստորագրելուց, այլընտրանք չուներ: Հայաստանն այս հակամարտությանը ճիշտ ժամանակին միջամտելու համար պետք է շնորհակալություն հայտնի Ռուսաստանի կառավարությանը:
2016-ի ապրիլից ի վեր, երբ Ադրբեջանն օգտագործեց իր իսրայելական անօդաչու թռչող սարքերը մեզ մոտ հարյուր զինվորի սպանելու եւ ավելի քան երկու հարյուրին վիրավորելու համար, ակնհայտ էր, որ Ադրբեջանը գերակայություն ուներ ռազմական տեխնիկայի մեջ, ուստի հայերի համար հրամայական էր ունենալ մեծաքանակ անօդաչու թռչող սարքեր ադրբեջանցիների հետ հավասար լինելու համար: Այն ժամանակվա Հայաստանի նախագահը համապատասխան եզրահանգումեր չարեց Ապրիլյան պատերազմից հետո՝ վերազինելու հայկական բանակն արդիական անօդաչու թռչող սարքերով եւ թողնելով այն հին զինատեսակների հույսին:
Մենք պետք է ողջունենք Փաշինյանի համարձակությունը եւ վճռականությունը կառավարության ղեկավարի դերն ստանձնելու հարցում: Մարդկանց ճնշող մեծամասնությունն աջակցում եւ պաշտպանում էր նրան ոչ թե այն բանի համար, որ նա որակավորված էր այդ գործում, այլ ավելի շուտ նախկին կոռումպացված ռեժիմի նկատմամբ ունեցած ատելության պատճառով:
Եթե նայենք Կովկասի քարտեզին, կտեսնենք, որ իր հարեւանների՝ Թուրքիայի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Իրանի համեմատ Հայաստանը շատ փոքր երկիր է՝ դեպի ծով ելք չունեցող, եւ եթե այն 5000 տարվա աղետներից հետո ընդհանրապես գոյություն ունի, ապա դա հայ ժողովրդի մարտական ու գոյատեւման ոգու եւ, իհարկե, տարածաշրջանում Ռուսաստանի ներկայության եւ նրա աշխարհաքաղաքական հետաքրքրության շնորհիվ է:
Ցանկացած պահի, եթե Հայաստանի հարեւաններից որեւէ մեկը որոշի ներխուժել Հա-յաստան, ապա նրանցից շատ ժամանակ չի պահանջվի իր նպատակին հասնելու համար: Վերջերս Էրդողանի կողմից մի քանի հայտարարություններ եղան, որ Հայաստանը թուրքական տարածք է, ինչին զուգահեռ` Ալիեւը հայտարարեց, որ Հայաստանն Ադրբեջանի տարածք է:
Միակ պատճառը, որ Հայաստանը դեռ կանգուն է, Կովկասի նկատմամբ Ռուսաստանի հետաքրքրությունն է: Հայաստանի ապագան սերտորեն կապված է ռուս ազգի բարեկեցության հետ: Եթե ՆԱՏՕ-ին հաջողվի տապալել Ռուսաստանի Դաշնությունը, Թուրքիան եւ Ադրբեջանը ժամանակ չեն կորցնի երթով շարժվելու դեպի Երեւան:
Էրդողանի վերջին ագրեսիվ եւ էքսպանսիոնիստական քաղաքականությանը Ադրբե-ջանում աջակցում էին Վաշինգտոնը եւ բրիտանական հետախուզական MI6-ը, որի տնօրեն Ռիչարդ Մուրը՝ Թուրքիայում ՄԹ նախկին դեսպանը, Էրդողանի ամենամոտ ընկերն է:
Աշխարհի իսլամական ծայրահեղականների ինքնահռչակ առաջնորդ Էրդողանը ցանկանում է մեկ դրոշի ներքո միավորել թուրքալեզու նախկին խորհրդային երկրները՝ Ադրբեջանը, Ղազախստանը, Թուրքմենստանը եւ Ղրղզստանը՝ ստեղծելով, այսպես կոչված, թուրքական/իսլամական ՆԱՏՕ, որը Արեւմուտքի կատարյալ դաշնակիցն է եւ փորձ է անում Ռուսաստանի հարավային սահմաններում ապակայունացնել իրավիճակը: Հետեւաբար, արեւմտյան քաղաքակրթությունների համար բաց լինելը չպետք է լինի մեր հիմնական պաշտպան Ռուսաստանին կորցնելու հաշվին: Ապագայում իր գոյատեւման համար Հայաստանը պաշտպանի կարիք ունի, եւ այդ պաշտպանը Ռուսաստանն է:
1994-ի հաջողությունը բարոյահոգեբանական խթան դարձավ ամբողջ աշխարհի հայության համար` հաշվի առնելով այն փաստը, որ հայերի մեծ մասը ողբերգական հիշողություն ունի 1915-ի ցեղասպանության մասին, իսկ Արցախի հաջողությունը նրանց ինքնության վերածնունդն էր: Նրանք, այդ հաջողությամբ «արբած», մոռացան, որ Հայաստանը շատ փոքր է եւ չի կարող գոյատեւել առանց զորավոր ռազմավարական պաշտպանի:
Մենք մոռանում ենք, որ փոքր, թույլ քրիստոնյա ազգը բույն է դրել երեք մեծ, ուժեղ, հարուստ, 200 միլիոն բնակչություն ունեցող մահմեդական ազգերի միջեւ, որոնցից երկուսը եղել են պատմական թշնամիները: Եվ իրականությունն այն է, որ չենք կարող գոյատեւել, քանի դեռ չենք պաշտպանվում գերտերության կողմից: Եվ գուցե սա այսօր ավելի արդիական է, քան մեր հայոց պատմության ցանկացած այլ ժամանակաշրջանում: Քաջություն է պետք՝ ընդունելու մեր թույլ կողմերը, քան պնդելու, որ անպարտելի ենք, եւ գնալով առաջնագիծ՝ մեռնել: Նույնիսկ այսօր, համաձայնությունն ստորագրելուց հետո, հայկական որոշ լրատվամիջոցների հռետորաբանության մեջ դեռ կտեսնես հետեւյալ կարգախոսը՝ «Հային անհնար է հաղթել»:
Ժամանակն է, որ հայերը արթնանան եւ տեսնեն իրականությունը, ինչպես այն կա: Նրանք ո՛չ ավելի լավն են եւ ո՛չ էլ ավելի խելացի, քան ցանկացած այլ ազգ կամ ժո-ղովուրդ: Ընդհակառակը, նրանք շատ աշխատանք ունեն անելու, գոյատեւելու եւ այս փոքրիկ հողակտորը գոլորշիացումից փրկելու համար: Ժամանակն է լրջորեն մտածել ապագա սերունդների անվտանգության եւ բարեկեցության մասին:
Հայաստանը չի կարող հավերժ պայքարել իրենից ավելի հզոր թշնամիների դեմ եւ պետք է վերանայի իր քաղաքականությունը կորսված տարածքների վերաբերյալ, առաջնահերթությունը պետք է տրվի ապահովելու Հայաստանի եւ Արցախի ներկայիս սահմանները, ինչպես որ են, եւ կենտրոնանա երկրի տնտեսության բարելավման եւ իր քաղաքացիների բարեկեցության վրա: Հայ ժողովրդի իրական հաղթանակը կլինի այն, որ ապահովի խաղաղ եւ ապահով երկիր իր քաղաքացիների համար՝ պատրաստելով առողջ սերունդներ, որոնք կապրեն բարիդրացիական պայմաններում իրենց հարեւանների հետ:
Թուրքիան հսկայական բանակ է կուտակել Հայաստանի սահմաններին: Հայաստանը չի կարող պաշտպանել իր սահմանները՝ առանց իր տարածքում ռուսական բանակի ֆիզիկական ներկայության: Ցավոք, ձախողվեց սփյուռքի ճանաչումը՝ որպես Հայաստանի եւ Արցախի զարգացման ծրագրերում լիարժեք գործոնի, մերժվեց նրա մասնակցությունը հայաստանյան քաղաքական գործընթացներին, սփյուռքը դիտվում էր որպես փողի աղբյուր որոշակի ծրագրերի իրականացման համար:
Եվ որպես ամփոփում. որպեսզի ունենանք զարգացող Հայաստան եւ բարիդրացիական հարաբերություններ մեր հարեւան երկրների հետ, կա չորս նախապայման.
Ա. Ունենալ մշտապես զարգացող տնտեսություն եւ ֆինանսապես հզոր Հայաստան:
Բ. Ունենալ հզոր բանակ եւ ժամանակակից ռազմարդյունաբերական համալիր՝ դիմագրավելու հարեւանների ագրեսիվ նկրտումներին:
Գ. Ամրապնդել Ռուսաստանի հետ ռազմական դաշինքը՝ ապահովելու մեր տարածքների ամբողջականությունն արտաքին ցանկացած ագրեսիայից:
Դ. Ապահովել միջազգային քաղաքական աջակցություն Հայաստանի անվտանգությանն ու բարեկեցությանը:
Ինչպես նկատեցիք, Ա եւ Դ կետերը չենք կարող իրականացնել առանց սփյուռքի լիարժեք ներգրավվածությանն այս գործընթացներին: 2,5 միլիոն բնակչություն ունեցող Հայաստանն ավելի քիչ հնարավորություն ունի գոյատեւելու, քան տասը միլիոն բնակչություն ունեցող միասնական հայ ազգը:
Արդեն ժամանակն է, որ իրեն հայ համարող սփյուռքահայն ունենա Հայաստանի քաղաքացիություն: Նա իր տարեկան եկամտի 5 տոկոսը կփոխանցի Հայաստանին՝ որպես ազգային տուրք, որի դիմաց ներկայացված կլինի իր ներկայացուցիչներով ՀՀ Ազգային ժողովում եւ կառավարությունում: Այս ամենը առիթ կտա, որ սփյուռքից հայրենիք ուղարկվող հաստատուն ֆինանսական օժանդակություններն օգնեն երկրի տնտեսական հզորացմանը:
Սակայն այս հարցը դժվար է կյանքի կոչել, քանի որ կարիք կլինի դիմել սահմանադրական որոշակի փոփոխությունների: Չեմ կարծում, որ սա հեշտ խնդիր է, բայց ժամանակն է գիտակցել, որ այլ տարբերակ գոյություն չունի: Հայաստանի ապագան մշուշոտ է, հայերս իրավունք չունենք հապաղելու, մենք պետք է արագ եւ ժրաջան գործենք։ Մեր գոյությունը եւ գոյատեւումը ապահովելու համար մեզ հարկավոր է հաղթահարել այս ճգնաժամը եւ դուրս բերել երկիրը ծանր կացությունից:

Վարուժան ԼԱՓՈՅԱՆ
Տորոնտոյում ՀՀ պատվավոր հյուպատոս,
«Վի Էյչ Էլ» շինարարական ընկերության նախագահ եւ գործադիր տնօրեն

29-12-2020





20-01-2021
Կենտրոնացված ջերմամատակարարման առավելությունն ակնհայտ է
Ոլորտի տեսլականի համար հարկ է, որ հենց այս գործոնը ...


20-01-2021
Բայդենը կվերադառնա՞ Հարավային Կովկաս
Առայժմ հայտնի չէ, թե նա հիմա ինչ կարող է ...


20-01-2021
Ինչպիսի՞ն է լինելու ԱՄՆ-ի դերն աշխարհում
Ակնկալվում է ավելի ակտիվ եւ նախաձեռնող արտաքին քաղաքականություն



20-01-2021
Շարժում դեպի գազի միասնական շուկա
Պայմանագիրը կարող է պատրաստ լինել այս տարի եւ ստորագրվել ...


20-01-2021
Պատերազմի դաժան երեսը
Կատարվածից դասեր քաղելը պատասխանատվություն է ապագա սերունդների նկատմամբ



20-01-2021
Հայ բանաստեղծության մայրը
Նա իր փառքից միայն մի փոքրիկ բաժին թողեց իրեն


20-01-2021
Սուրբ Հոգին մեր կնիքն է
Ա. Բայց Աստուծոյ հաստատ հիմքը կանգնած է եւ այս ...



20-01-2021
Պետական կառավարման համակարգը ռեսթարթի անհրաժեշտություն ունի
Դա պետք է սկսվի վարչապետի աշխատակազմից


20-01-2021
Կայուն օպերատիվ իրավիճակը պահպանվել է
Հունվարի 18-ին եւ 19-ի առավոտյան ՀՀ պետական սահմանի ...

20-01-2021
Նոր մոտեցում ինքնակամ շինության օրինականացման հարցում
Նոր նախագծով առաջարկվում է, որ ինքնակամ ...

20-01-2021
Կանխատեսելի արդյունքներ ճերմակ մրցուղիներում
Կարծես, ներդաշնակելով մեր երկրում հաստատված ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO