Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

28.01.2021
ՆԱԽԱԳԱՀ


«Ինձ համար կարեւոր է, որ երկիրը գոնե մի քիչ դնենք ճիշտ ճանապարհի վրա»

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է հասարակայնության ներկայացուցիչների հետ եւ քննարկել երկրում ստեղծված իրավիճակը
Անցյալ շաբաթավերջին Գյումրի կատարած աշխատանքային այցի ընթացքում հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է հասարակայնության ներկայացուցիչների հետ եւ քննարկել երկրում ստեղծված իրավիճակը: Այս մասին հայտնել են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Առաջնային համարելով երկրի շահը՝ նախագահը մասնավորապես ընդգծել է. «Ինձ համար կարեւոր է, որ երկիրը գոնե մի քիչ դնենք ճիշտ ճանապարհի վրա»։ Նախագահ Սարգսյանը նշել է, որ հանդիպել է վարչապետին, նաեւ ընդդիմախոսներին, շարունակելու է հանդիպել եւ փորձելու է բոլորին բերել մի սեղանի շուրջ։ «Առաջին օրվանից, որպես նախագահ, առաջարկել եմ լուծում, որը շատ պարզ է եւ հասարակ՝ կառավարությունը հրաժարական է տալիս, որովհետեւ շատ դժվար է շարունակել, երբ պարտվել ես,- ասել է նախագահ Սարգսյանը։- Ընդ որում, եթե կառավարությունն ընդհանրապես մեղք էլ չունենար, մեկ է, այդ էջը պետք է փակել ու նորից սկսել, որպեսզի հույս տալ, քանի որ մարդիկ հույսով են ապրում։ 1990-ականների սկզբին ոչ գազ կար, ոչ փայտ կար, մարդիկ սոված էին, բայց հույս ունեին, որ կհաղթենք պատերազմը, պետություն կունենանք եւ այլն։
Երկիրն առաջ տանելու հսկայական ներուժ ունենք։ Եվ եթե այսօր չարթնանանք, չորոշենք մեր «նավթը», մեր հարստությունն օգտագործել, որը դուք եք, մենք ենք, սրանից 5-10 տարի հետո ավելի մեծ պարտություն ենք կրելու։ Մենք այն շատ քիչ ազգերից ենք, որ փոքր պետություն ենք, բայց գլոբալ ազգ, պետք է կարողանանք օգտագործել այդ առավելությունը։
Այս երկուսուկես տարում ինձ համար ամենադժվար բանը եղել է այն, որ ես ամեն օր աշխատել եմ, բայց իմ հնարավորությունների երեւի հինգ տոկոսի չափն եմ տվել այս երկրին՝ ես գործադիր նախագահ չեմ։ Իմ միակ գործիքն իմ խոսքն է, իսկ խոսքը՝ մարդկանց հույս տալը։ Իմ երազանքն է՝ ստեղծել պայմաններ, որ հաջորդ սերունդն իր մտածելակերպով, վերաբերմունքով, մշակույթով, նվիրվածությամբ, ազնվությամբ գա իշխանության, եւ այդ մարդիկ 10, 20 տարի առաջ տանեն երկիրը»։
Հանդիպման մասնակիցներն իրենց տարաբնույթ հարցերն են ուղղել հանրապետության նախագահին։
«Մենք ունե՞նք առաջիկա ծրագրեր, քայլեր։ Հիմա պետության փրկության հարցն է դրված... ». մասնակիցներից մեկի այս հարցադրմանը պատասխանելով՝ նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է. «Ես իմ կարծիքն արտահայտել եմ։ Կա իրավական մեկ ճանապարհ։ Ինչու՞ է անհրաժեշտ, որ կառավարությունը փոխվի։ Սա նախ եւ առաջ հենց վարչապետին է պետք։ Սրանից հետո ամեն օր խնդիրներ են լինելու, տեղահանվածների, ուտելիքի, վառելիքի, կորոնավիրուսի եւ ուրիշ հազար ու մի խնդիրներ։ Այս երեխաները, որ վիրավոր վերադարձել են, վաղը որտե՞ղ են աշխատելու, ո՞ր տնտեսության մեջ։ Բնական է՝ այդ բոլոր հարցերը ուղղվելու են կառավարությանը։ Եթե մենք ուզում ենք ունենալ նորմալ ընտրություններ, պետք է Ընտրական օրենսգիրքը փոխենք, Սահմանադրության մեջ փոփոխություն պետք է անենք։ Միակ ձեւն այն է, որ պրոֆեսիոնալ կառավարություն լինի, իսկ մնացած բոլոր քաղաքական գործիչները թող պատրաստվեն ընտրություններին՝ մեկ կամ մեկուկես տարի հետո։ Այս մարդիկ պետք է ժամանակ ունենան, որ իրենց կոնսոլիդացնեն, մեջտեղ գան նոր առաջնորդներ, հատկապես երիտասարդները։
Մեկ բան հստակ է՝ չպետք է սուտ խոսենք, չենք կարող ասել՝ ընտրություններ արեցինք, բայց չանենք, կառավարություն ունենք, որին վստահում ենք, բայց իրականում չենք վստահում, Սահմանադրություն ունենք, որ ուրախ ենք, բայց իրականում ուրախ չենք, Ընտրական օրենսգիրք ունենք... Մենք պետք է Ընտրական օրենսգիրքը փոխենք այնպես, որ հավասարակշռված լինի։ Պետք է ձեր ընտրած պատգամավորին ճանաչեք անձամբ։ Նա պետք է պարտավոր լինի հանդիպել իր ընտրողների հետ, ներկայացնել իր արածները։
Մենք պետք է ունենանք ժամանակ, որ փոփոխություններ անենք։ Միեւնույն ժամանակ, այսօր մեզ պետք է շատ արագ վերադարձնել հաղթական ոգին»։
«Ի՞նչ անեմ ես, որպես ուսուցիչ, այսօրվա իրականության մեջ». հանդիպմանը ներկա մանկավարժներից մեկի հնչեցրած այս հարցադրմանն ի պատասխան՝ նախագահն ասել է, որ ուսուցիչն անում է ամենակարեւոր բաներից մեկը՝ երեխաներին է կրթում։ «Այդ երեխաները 10, 20 տարի հետո գուցե նույնիսկ չեն իմանալու՝ այսօր ինչ է կատարվել, մեր երիտասարդներից շատերը չեն հիշում 1988-ը կամ 1990-ականների պատերազմը։ Սակայն շատ էական է, որ այդ երեխաները, որոնք այսօր ձեր աշակերտներն են, լինեն առողջ եւ՛ մարմնով, եւ՛ հոգով ու ճիշտ գիտելիք ստանան,-ասել է նախագահը։- Դուք ամենակարեւոր գործերից մեկն եք անում երկիրն առաջ տանելու համար։ Մեր բոլոր փոփոխությունները պետք է դպրոցից սկսվեն։ Ուսուցիչ բառն ինձ համար նույնքան կարեւոր է, ինչպես Գյումրիի համար վարպետն է կամ ուստան։ Վարպետը կամ ուստան միայն այն մարդը չէ, որ ատաղձագործ է, նա նաեւ մեկն է, որ աշակերտներ ունի, դպրոց է սարքում։ Դուք ձեր գործի վարպետը կամ ուստան եք։
Կա երկու շատ կարեւոր խնդիր՝ մարդկանց առողջությունը եւ կրթությունը, մնացած ամեն ինչը դրանց հետեւանքն է։ Դուք առաջնագծում եք գտնվում, պետք է ամեն ինչ անեք, որ երեխաները լավ կրթություն ստանան, ինչքան էլ դժվար լինի, ինչքան էլ այն դասագրքերը, որ օգտագործում եք, լավը չեն։ Կրթությունն ամենակարեւոր բանն է։ Նորից եմ ասում՝ դուք պետք է անեք այն, ինչ անում եք։ Դուք պետք է շարունակեք կրթել երեխաներին, որովհետեւ ուրիշ ճանապարհ չկա։ Դուք չեք պատկերացնում մեր փոսի խորությունը, բայց միեւնույն է, այդ երեխաները չպետք է տանջվեն, նրանք պետք է կրթություն ստանան»։

29-12-2020





27-01-2021
Իրական սեփականատերերի բացահայտումն ու խնդիրները
ՏՄՊՊՀ-ն համալիր ուսումնասիրել է հանքարդյունաբերության ոլորտը

Որ Հայաստանի ...


27-01-2021
Վաշինգտոնն ու Մոսկվան տրամագծորեն հակառակ հայացքներ ունեն
Մի շարք քաղաքական ուղղություններում

Այն, որ ԱՄՆ-ի նորընտիր ...


27-01-2021
Անե՞ծք, թե՞ օգուտ
«Հյուսիսային հոսք-2» նախագիծը մասնատում է Եվրոպան

Գերմանական «Handelsblatt»-ը ...


27-01-2021
Կփլուզվի՞, արդյոք, դեռ վերջնականապես չկայացած «Ջրային գերտերությունը»
Երաշտը եւ վատնումները Թուքիային զրկում են իր երազանքների նախագծերից


27-01-2021
Հայ ռազմագերիների վերադարձի հարցը՝ ԵԽԽՎ օրակարգի լուսանցքում
Ադրբեջանն այս անգամ եւս չի ենթարկվում պատասխանատվության

Ստրասբուրգում ...


27-01-2021
«Ես Հայաստանի հողի ամեն թիզին սիրահարված եմ…»
Իսկ նրա երաժշտությանն ամենքն են սիրահարված

«Հայի համար ...


27-01-2021
Առակաց խորհուրդ. Քրիստոսի առակները
Սողոմոն արքան միայն նմանակն էր մեր Վարդապետ Քրիստոսի. «Հարաւի ...



27-01-2021
Փաշինյանն անթույլատրելի է համարում դատական համակարգի քաղաքականացման փորձերը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անընդունելի է համարում ...

27-01-2021
Արմեն Սարգսյանի առողջական վիճակում առկա է դրական դինամիկա
Նոր տիպի կորոնավիրուսով վարակված ՀՀ նախագահ Արմեն ...

27-01-2021
Բյուջեն սոցիալական ուղղվածություն ունի
Աջակցության ծրագրերը կշարունակեն օրակարգում մնալ ...

27-01-2021
Շրջակա միջավայրի նախարարն անդրադարձել է Ամուլսարի խնդրին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը Ամուլսարի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO