Աշխատանքային հատուկ եռակողմ խումբ է ստեղծվել
Պայմանավորվածությունների իրականացումը կարող է փոխել տարածաշրջանի տնտեսական դիմագիծը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև երեկ Կրեմլում կայացած բանակցություններն ընթացան փակ դռների հետեւում: Օրակարգի համաձայն՝ քննարկվել են 2020 թ. նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների ստորագրած եռակողմ համաձայնագրի կատարման ընթացքը, տարածաշրջանային խնդիրների լուծման գործում հետագա քայլերը, շրջանի՝ ռազմական գործողությունների հետեւանքով տուժած բնակիչներին օգնության ցուցաբերման, ինչպես նաեւ առեւտրատնտեսական ու տրանսպորտային կապերի ապաշրջափակման ու զարգացման հարցերը:
ՌԴ ղեկավարը նշել է, որ հատուկ ուշադրության է արժանի տարածաշրջանում տնտեսական, առեւտրային եւ տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, սահմանների բացումը: Նախատեսվում է, որ այդ հարցերով կզբաղվի եռակողմ հատուկ աշխատանքային խումբը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի փոխվարչապետների նախագահությամբ: Նա շեշտել է, որ եռակողմ համաձայնագիրը հետեւողականորեն իրականացվում է, ինչն «անհրաժեշտ նախադրյալներ կստեղծի արդար հիմքի վրա հին հակամարտության երկարաժամկետ եւ լայնամասշտաբ կարգավորման համար՝ ի շահ ինչպես հայ, այնպես էլ ադրբեջանական ժողովուրդների»:
Վլադիմիր Պուտինը կարծում է, որ այսօր կարեւոր է առաջին հերթին նախանշել կարգավորման առանցքային ուղղություններում հետագա քայլերը՝ նկատի ունենալով Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի գործունեությանը, սահմանազատման գծերի հստակեցմանը, հումանիտար խնդիրների լուծմանը, մշակութային ժառանգության օբյեկտների պաշտպանությանը վերաբերող հարցերը: Նա ավելացրել է, որ ռուսական կողմը շարունակում է իր գործողությունները քննարկել ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահ երկրների հետ:
Մոտ 4 ժամ տևած բանակցությունների արդյունքում կողմերը հայտարարություն են ստորագրել Արցախում տնտեսական կապերի ու ենթակառուցվածքային նախագծերի զարգացման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի ստեղծման մասին:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպումից հետո կայացած ճեպազրույցում հայտարարել է, որ չնայած հաջողվել է հրադադար հաստատել, դեռ մնում են հարցեր, որոնք կարգավորված չեն: Դրանցից է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցը: Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում: Գերիների հարցը երեկ չհաջողվեց լուծել, սակայն ՀՀ վարչապետը տեղեկացրել է, որ իրենք պայմանավորվել են շարունակել աշխատանքն այդ ուղղությամբ: Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ կարճ ժամանակում կհաջողվի հասնել կոնկրետ լուծումների, թեպետ «համատեղ հայտարարության 8-րդ կետն ամբողջությամբ չի իրականացվում»:
Նիկոլ Փաշինյանը կարեւորել է նաեւ ստորագրված տարածաշրջանային իրավիճակի զարգացման վերաբերյալ համատեղ հայտարարությունը: Նա նշել է, որ այդ հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը կարող է փոխել տարածաշրջանի տնտեսական դիմագիծը:
«ՀՀ» 12-01-2021
|

փակել >>
|