Սուրբ հոգի
Սուրբ հոգու մասին ուսմունքը կա միայն քրիստոնեական կրոնում: Մտորելով նրա մասին, պետք է հիշել, որ Աստվածաշնչի հիմնական թեման Հիսուս Քրիստոսն է: Մենք չգիտենք Սուրբ հոգու անունը: Աստվածաշնչում միայն գրված է, թե ով է Նա եւ ինչ է անում: Սուրբ գրքում Նրա անունը չբացահայտելն ունի հատուկ նշանակություն: Սուրբ հոգին թաքցնում է իր անունը, որպեսզի բարձրացնի մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունն ու գործերը:
«Բայց երբոր Մխիթարիչը կգայ, որ ես Հօրիցը կուղարկեմ ձեզ, ճշմարտութեան Հոգին, որ Հօրիցն է դուրս գալիս, նա կվկայէ ինձ համար»: Հովհ. 15 : 26
ՍՈՒՐԲ ՀՈԳՈՒ ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Սուրբ հոգին անհատականություն է, որը բնակվում է յուրաքանչյուր քրիստոնյայի մեջ: Երբեմն մեզ թվում է, թե իրականում գոյություն ունեցող յուրաքանչյուր անհատականություն պետք է լինի տեսանելի: Սակայն իրականության մեջ անհատականության բնութագրիչներն ու բնավորության առանձնահատկությունները ֆիզիկական մարմնի բաղկացուցիչները չեն: Աստծու կողմից մարմինը մեզ տրվել է միայն այն բանի համար, որպեսզի կարողանանք գոյատեւել ֆիզիկական աշխարհում: Ձեր անհատականությունը չի մահանում ձեր մարմնի հետ, այն հեռանում է մահվան պահից: Մեր «ներքին մարդը» նույնքան անտեսանելի է, ինչքան Սուրբ հոգին:
Սուրբ հոգու արձագանքը մարդու արարքներին վկայում է, որ նա անհատականություն է:
Ա/ Նրան հնարավոր է վիրավորել.
«Եւ մի տրտմեցնէք Աստուծո Սուրբ հոգին, որով կնքուեցաք փրկութեան օրուայ համար»: Եփեսացիս 4 : 30
Բ/ Նրան հնարավոր է փորձության ենթարկել.
«Պետրոսն էլ ասեց նորան. ի՞նչ է ՝ որ միաբանեցաք դուք, որ Տիրոջ Հոգին փորձէք. ահա քո մարդը թաղողների ոտները դռան մօտ են, քեզ էլ կհանեն»: Գործք 5 : 9
Գ/ Նրան հնարավոր է հակառակել.
«Խստապարանոցներ՝ եւ սրտերով եւ ականջներով չթլպատուածներ. դուք միշտ Սուրբ Հոգուն հակառակում էք. ինչպէս ձեր հայրերը այնպես էլ դուք»: Գործք 7-51
Դ / Հնարավոր է հայհոյել.
«Բայց ով որ Սուրբ հոգուն հայհոյէ, յաւիտեան թողութիւն չի ունենալ. այլ յաւիտենական դատապարտութեան պարտական կլինի: Որովհետեւ ասում էին, թէ պիղծ ոգի կայ նորանում»: Մարկոս 3 : 29-30
Ե/ Նրան հնարավոր է ստել.
«Անանիա, ինչու՞ համար սատանան քո սիրտը լցրեց, որ դու սուտ խօսես Սուրբ հոգուն եւ ագարակի գնիցը թաքցնես»: Գործք 5 : 3
Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ 12-01-2021
|

փակել >>
|