Հայ ըմբիշները՝ Բուլղարիայի չեմպիոն
Երկու հայ մարզիկների հաղթանակով է պսակվել հունահռոմեական ոճի ըմբշամարտի Բուլղարիայի առաջնությունը։ Հայկ Մնացականյանն այդ երկրի չեմպիոն է հռչակվել 3-րդ, իսկ Էդմոնդ Նազարյանը՝ 2-րդ տարին անընդմեջ։
Նրանցից առաջինը մրցակցությունից դուրս էր 77 կգ քաշային կարգում։ Եզրափակիչ գոտեմարտում Մնացականյանը 6։0 հաշվով առավելության հասավ Ստոյան Կուբատովի նկատմամբ։ Մեր հայրենակիցն իր բոլոր հանդիպումները շահեց «չոր» հաշվով։ Կիսաեզրափակիչում նա գերազանցել էր Թոդոր Մելքոնյանին, ով բավարարվեց բրոնզե մեդալով։ Իսկ Եվրոպայի անցյալ տարվա չեմպիոն Նազարյանն առաջին անգամ ուժերը փորձեց 60 կգ քաշային կարգում եւ կրկին արժանացավ մասնագետների բարձր գնահատականին։ Նա տարավ 4 տպավորիչ հաղթանակ՝ եզրափակիչում 6։1 հաշվով պարտության մատնելով Անդրեյ Գեորգեւին։ Միաժամանակ, 18-ամյա Նազարյանն արժանացավ լավագույն տեխնիկայի համար հատուկ մրցանակին։ Տեղին է հիշեցնել, որ Էդմոնդը անկախ Հայաստանի առաջին օլիմպիական չեմպիոն Արմեն Նազարյանի որդին է։ Բուլղարիայի չեմպիոն դարձած երկու հայորդիներն այդ երկիրը կներկայացնեն գարնանը նախատեսված օլիմպիական վարկանիշային մրցաշարերում եւ Եվրոպայի առաջնությունում, որոնց կմասնակցեն բուլղարական ընտրանին գլխավորող Արմեն Նազարյանի ղեկավարությամբ։
Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ
12-01-2021
|

փակել >>
|