Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.01.2021
ԶԱՆԱԶԱՆ


ԱՌՁԵՌՆ ԱՌԱԾԱՆԻ

«Ծուռ նստինք, շիտակ խոսինք»

Մարդկային հաղորդակցման, խոսքուզրույցի կարգավորմանը վերաբերող ամե-նատարածված ասացվածքներից է, թերեւս առավելապես հայկական ասացվածքնե-րից մեկը (թեկուզ նրա համար, որ այլ լեզուներում համարժեքը չկա):
Հայերենը ինչ-որ չափով հիշեցնող ռուսերեն ասացվածքը կարելի է թարգմանել՝ կողք կողքի նստենք, մի կարգին խոսենք («Посидим рядком, поговорим ладком»):
Մի կողմ դնենք վարվելակարգը (էթիկետը), քաղաքավարության պահանջները, ամեն տեսակի պայմանականություն եւ կենտրոնանանք բուն նյութի վրա՝ ձգտելով գործի իսկությանը հասնել՝ սա՛ ենք առաջարկում ասացվածքը հիշատակելիս եւ դրա խորհրդով առաջնորդվելիս: Եթե նպատակը շիտակ խոսելն է, ուրեմն մնացյալը կա-րեւոր չէ: Իհարկե, «ծուռ նստելը» ինքնին չի երաշխավորում խոսքի շիտակություն: Բացի դրանից, մենք երբեք իսկապես «ծուռ» չենք նստում:
Եթե իրոք «ծուռ նստենք», մեզ չի հաջողվի ոչ միայն շիտակ խոսել, այլեւ առհա-սարակ՝ բնականոն հաղորդակցվել միմյանց հետ: Զրույցի ինչ տեսակ էլ լինի՝ պաշ-տոնական թե ընկերական, գործարար թե մտերմիկ, բարեկամական թե թշնամական եւ այլն, միշտ էլ պահպանվում են վարվելակերպի որոշակի պայմաններ:
Ավելին, «ծուռ նստելու» եւ դրա փոխարեն շիտակ խոսելու առաջարկ-հորդորը նույնպես այդ պայմաններից մեկն է:
Խոսքի ամեն տեսակ շիտակություն իր չափն ունի, որը չի կարելի անպատիժ խախտել: Բանակցությունների ընթացքում պարտադիր է կողմերին հայտնի նյութի մասին տեղեկությունների հավաստիության ապահովումը:
Կամ՝ խնամախոսության ընթացքում, որքան էլ կողմերը գովաբանեն հարսի (փե-սայի) բարեմասնությունները, միեւնույն է, չեն կարող անցնել որոշակի սահմանները. չէ՞ որ անհամապատասխան գովեստը ոչ միայն անպատշաճ է, այլեւ հանգեցնում է հակառակ արդյունքի:
Միեւնույն ժամանակ, զրույցի ամեն մի տեսակ ունի շիտակության իր չափը: Այն անկեղծությունը, որ ակնկալում ենք սրտամոտ մարդկանցից եւ որով ինքներս, վստահաբար, նրանց ենք դիմում, բոլորովին անհարիր է բարձրաշխարհիկ զրույցին, դիվանագիտական ընդունելությանը եւ այլն: Սա վերաբերում է կարգավիճակների տարբերությանը՝ «ղեկավար–ենթակա», «ուսուցիչ–աշակերտ», «ծնող–երեխա», ինչ-պես նաեւ սեռային, մասնագիտական, տարիքային, կրթական, ազգային առանձնա-հատկություններին:
Մարդկանց խոսքուզրույցի ընթացքի, արդյունավետության, մթնոլորտի, մասնա-կիցների տրամադրության եւ բավարարվածության, զրույցի նպատակի կենսագործ-ման աստիճանի վրա բազմաթիվ գործոններ են ազդում: Այդ ամենը պիտի հաշվի առնենք ողջույնից ու դիմելաձեւից՝ մինչեւ զրույցի ամփոփում եւ հրաժեշտի խոսք:
Ինչպես որ չի կարելի խախտել գործարար փոխհարաբերություններում նվազա-գույն շիտակության (տեղեկությունների հավաստիության) պայմանը, նմանապես, չի կարելի խախտել տվյալ իրավիճակում հնարավոր շիտակության չափը, այսինքն՝ չի կարելի ձգտել առավելագույն շիտակության՝ անտեսելով մնացած հանգամանքները:
Գեւորգ Էմինը իր «Մենք» բանաստեղծությունը, որ ազգային ինքնավերլուծության հորդորի եւ հայոց իրական արժանիքների շուրջ զրույցի հաջողված օրինակ է, շահեկանորեն սկսել է ընթերցողին ուղղված ասացվածքով. «Եվ ինչ էինք մենք, // Ու երկիրը մեր, // Եթե ծուռ նստենք, բայց խոսենք շիտակ»:
Արդ, առաջարկելով «ծուռ նստել», չպետք է միամտորեն կարծենք, թե դրանով ա-պահովում ենք փոխադարձ շիտակություն եւ անկեղծություն. այդ առաջարկով ըն-դամենը կոչ ենք անում մի կողմ դնել ամեն կարգի պաճուճանք եւ մեկեն անցնել խո-սակցության բուն նյութին: Իսկ թե որքանով զրույցը շիտակ կլինի, արդեն որոշվում է ոչ միայն առած-ասացվածքներով, այլև շատ ու շատ ուրիշ գործոններով:

Վալերի ՄԻՐԶՈՅԱՆ
Փ.գ.դ., պրոֆեսոր

12-01-2021





16-01-2021
Հայաստանի էներգահամակարգի բարձր ՕԳԳ-ն ապահովելու համար
Ինչպիսի քայլեր կձեռնարկի պետությունն արտահանման մասով

Մեր էներգահամակարգը ...


16-01-2021
Բայդենը խոստանում է վերականգնել ԱՄՆ-ի հեղինակությունը
Չինաստանի հետ թշնամությունը պետք է փոխարինվի առողջ մրցակցությամբ



16-01-2021
Տարածաշրջանում ընթանում են խմորումներ՝ ռազմական ուժի ցուցադրումով
Հակաթուրքական բլոկի երկրների ռազմական բյուջեները մի քանի անգամ գերազանցում ...


16-01-2021
Մերձեցում միջուկային տեխնոլոգիաներին տիրանալու համար
Թուրքիան խորացնում է Պակիստանի եւ Ադրբեջանի հետ համագործակցությունը



16-01-2021
Կարգազանցներին հնարավորություն կտրվի վճարել միայն տույժի կեսը
2019-2020 թթ. ընթացք է տրվել մոտ երկու միլիոն կատարողական ...


16-01-2021
Պետական կառավարման մոդելի կապը
Տվյալ ժողովրդի արժեհամակարգային առանձնահատկությունների հետ

Պատմաբան, «Հայոց պատմության ...


16-01-2021
Սուրբ հոգու ծառայություն
Յուրաքանչյուր քրիստոնյա իր կյանքում կարող է տալ երկու ...



16-01-2021
2021 թվականը պետք է դառնա տնտեսական ամբիցիաների վերականգնման տարի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացած ...

16-01-2021
«Կապահովվեն բոլոր պետությունների շահերը»
Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների ...

16-01-2021
Արցախ է վերադարձել 49 հազար 264 մարդ
Ռուսական խաղաղապահ ուժերի եւ ռազմական ...

16-01-2021
Յուրչենկոն կխաղա Հայաստանում
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO