Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

19.04.2021
ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ


Հայաստանում կարանտինը երկարաձգվել է մինչեւ հուլիսի 11-ը

ՀՀ կառավարության հունվարի 11-ի որոշման համաձայն՝ կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով սահմանված կարանտինը երկարաձգվեց մինչեւ հուլիսի 11-ը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, որոշման ընդունումը պայմանավորված է նրանով, որ կորոնավիրուսային հիվանդությամբ (COVID-19) պայմանավորված համաճարակային իրավիճակը շարունակում է մնալ լարված եւ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացնում է համավարակի հիվանդացության աճի երրորդ ալիքի վտանգի մասին (հաշվի առնելով մի շարք այլ երկրների փորձը՝ Մեծ Բրիտանիա, Իսպանիա, Գերմանիա, Ֆրանսիա, Ռուսաստանի Դաշնություն):
«Հիմք ընդունելով վերը նշվածը` կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման ռիսկը մեր երկրում նվազեցնելու նպատակով, Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում եւ պետական սահմանի անցման բոլոր կետերում 2020 թվականի սեպտեմբերի 11-ից մինչեւ 2021 թվականի հունվարի 11-ը սահմանված կարանտինը երկարաձգվում է 6 ամսով՝ մինչեւ 2021 թվականի հուլիսի 11-ը, ժամը 17:00-ն։
Միաժամանակ, հաշվի առնելով ներկայումս Հայաստանի Հանրապետությունում առկա համաճարակային իրավիճակը, կատարվել են կարանտինի ընթացքում կիրառվող միջոցառումների եւ սահմանափակումների որոշակի մեղմացումներ, մասնավորապես.

- Հայաստանի Հանրապետության քաղաքացի չհանդիսացող անձինք կարող են հատել սահմանը եւ մուտք գործել Հայաստանի Հանրապետություն նաեւ ցամաքային սահմանային անցման կետերով, եթե Հայաստանի տարածք մուտք գործելիս ներկայացվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման պոլիմերազային շղթայական ռեակցիայի հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, կամ սահմանային անցակետում իրականացվում է նմուշառում եւ տրվում է ինքնամեկուսացման հրահանգ մինչեւ մինչեւ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը (նախկինում սույն պահանջը ներկայացված էր միայն օդային սահմանային անցման կետերում):
- Ուժը կորցրած են ճանաչվել հանրային միջոցառումների իրականացմանը ներկայացվող սահմանափակումները, այդ թվում՝ հանվել են հանրային միջոցառումների համար մասնակիցների թվի սահմանափակումը (նախկինում՝ 60 մասնակից) եւ փակ տարածքներում միջոցառումների կազմակերպմանը ներկայացվող պահանջները»,- ասվում է հաղորդագրության մեջ։

12-01-2021





17-04-2021
Բանակցություններում դրական տեղաշարժ Է նշմարվում
Ապրիլի 15-ին, մեկ օր ուշացումով, Վիեննայում վերսկսվել է Իրանի ...


17-04-2021
Կատարելագործվում են մատչելի հիպոթեքային վարկերի համակարգերը
Դյուրինացվել է քաղաքացուն եկամտային հարկի վերադարձման գործընթացը

Այն ...


17-04-2021
Հին մայրցամաքում սկսել է գործել թուրքական ականը
Քարոզիչները կոչ են անում չընդունել «կեղտոտ անհավատների» սովորույթները



17-04-2021
Նախիջեւան, Արցախ…
Շարունակության փոխարեն պետք է լինի վերադա՛րձ

Տարիներ առաջ ...


17-04-2021
Բարեկամություն թրքական ձեւով կամ՝ կայենական խարանի թունոտ հրապույրը
Թշնամին թշնամի է` յուրային թե օտար, հավասարապես վտանգավոր…



17-04-2021
Համապետական ծառատունկը՝ անտառապատման ծրագրի բաղադրիչ
Պետության կայուն զարգացման հեռանկարը

Նախորդ դարի 90-ականների ...


17-04-2021
Հայրենաշինության նվիրյալը
…Երբ հանճարն էր արտասվում հպարտության արցունքներով

«Շնորհիվ նրա ...



17-04-2021
«Մենք աննախադեպ մի երեւույթ ունենք»
Զոհվածներին լավագույն պատասխանը նրանց ...

17-04-2021
ՀՀ նախագահի այցը Վրաստան
«Համատեղ պատմությունն ու մշակույթը բացառիկ ...

17-04-2021
Գարեգին Բ-ն ընդունել է Ավստրիա բուժման մեկնող զինվորականներին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն պատրիարք եւ ...

17-04-2021
Զանգեզուրի միջանցքի հարցի քննարկումը բացառվում է
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը բացառում է, որ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO