Սուբվենցիոն ծրագրով
Պետություն-համայնք համատեղ ներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրով տարեվերջին ավարտվեց Գյուլագարակ համայնքի Կուրթան, Վարդաբլուր, Գյուլագարակ, Գարգառ բնակավայրերի համայնքային ճանապարհների նորոգում-ասֆալտապատումը (ընդհանուր՝ մոտ 1200 մետր): Առավել կարեւոր են համարվել համապատասխան բնակավայրերի մանկապարտեզ եւ դպրոց, եկեղեցի ու համաբուժարան տանող ճանապարհներն ու հարակից տարածքները: Ամբողջի համար ծախսվել է շուրջ 53 մլն դրամ: Հիշյալ համայնքներում բնակվում է մոտ 9000 մարդ:
Լեռնապատում կավելանան մշակվող վարելահողերը
Լեռնապատցիները առաջնահերթ համարեցին գյուղտեխնիկայով եւ գյուղատնտեսական սարքավորումներով ապահով լինելը, ինչը եւ իրականացրին պետություն-համայնք համատեղ ներդրմամբ սուբվենցիոն ծրագրով: Դրանք խոտհնձիչ, եռախոփ գութան, կուլտիվատոր, հողաֆրեզ, կարտոֆիլացան, կարտոֆիլահան եւ խոտամամլիչ են: Ենթադրվում է, որ արդյունքում համայնքում յուրաքանչյուր տարի 20-25 տոկոսով կավելանա մշակվող վարելահողերի եւ հնձված խոտհարքների մակերեսը, կխթանվեն կարտոֆիլագործությունն ու անասնապահությունը, ավելի դյուրին կիրականացվեն հողամշակման աշխատանքները, հեռանկարում՝ կավելանան համայնքի բյուջեի մուտքերը` ի հաշիվ սարքավորումներով մատուցվող ծառայությունների: Ծրագիրը (արժեքը՝ 9 մլն 890 հազար դրամ) իրականացվել է 50/50 տոկոս համաֆինանսավորմամբ: Ոչ հեռու ապրող լուսաղբյուրցիներին էլ սուբվենցիոն ծրագիրը «նվիրեց» արեւային էլեկտրակայաններով սնվող գիշերային լուսավորման համակարգ:
Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ
Լոռի 12-01-2021
|

փակել >>
|