Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

28.01.2021
ՄՇԱԿՈՒՅԹ


Գրիգոր Տաթեւացին`«վարդապետության նահապետ» եւ «Երկրորդ Լուսավորիչ»

197 թ. վաղքրիստոնեական շրջանի նշանավոր աստվածաբան Տերտուղիանոսը «Ընդդեմ հրեաների» գրքում քրիստոնեությունն ընդունած ազգությունների շարքում նշում է նաեւ հայերին։ Այս տեղեկությունը հաստատում է նաեւ մեկ այլ վաղքրիստոնեական նշանավոր աստվածաբան Օգոստինոս Երանելին` «Ընդդեմ մանիքեականների» աշխատության մեջ։

Ինչո՞ւ է մեզ` հայերիս համար այնքան կարեւորվում քրիստոնեության ընդունման եւ Հայ առաքելական սուրբ եկեղեցու դերն ու նշանակությունը մեր ազգի գոյատեւման ու զարգացման հարցում, թեեւ այսօր, երբ զանազան ու տարատեսակ ուսումնական հաստատությունների պակաս չկա, երբ մեր կրթությունը հիմնականում հենված է աշխարհիկ կեցության հենքի վրա, ոմանց կարող է թյուրիմացաբար թվալ, թե Եկեղեցին սոսկ արարողակարգային դերակատարություն ունի մեր կյանքում, բաժանված է մեր կյանքի իրական խնդիրներից եւ գործ չունի դրանց հետ։ Աշխարհում, սակայն, կրոնի դերակատարությունը` հիմնադրման օրից, չի փոխվել, եւ շատ աշխարհաքաղաքական հարցեր դեռեւս լուծվում են կրոնափիլիսոփայական տեսանկյունից, քանզի դրա հիմքում են ընկած մարդկության դաստիարակության, կրթության ու լուսավորականության, մտածողության արմատները։ Քրիստոնեությունը` իսլամի եւ բուդդիզմի հետ մեկտեղ, երեք համաշխարհային կրոններից մեկն է, այսինքն` պատկերավոր ասած, աշխարհի երեք հենման կետերից մեկը, աշխարհընկալման երեք հիմնական փիլիսոփայություններից մեկը, որ մեկնում, բացատրում են աշխարհը եւ առաջարկում կեցության ուղենիշներ։ Ահա եւ մեր հենման կետն ու աշխարհընկալման փիլիսոփայական ուղենիշը Հայ առաքելական սուրբ եկեղեցին է` մեկ ամբողջական միություն, որի բարձրագույն հոգեւոր պետը Ամենայն հայոց կաթողիկոսն է, նստավայրը` Սուրբ Էջմիածինը։
Առաքելական ժամանակներից` առաջին դարից մինչեւ երրորդ դարի վերջը, քրիստոնեությունն աստիճանաբար տարածվում է Հայաստանում, եւ, ի վերջո, 301 թվականին` Հայոց Տրդատ Գ Մեծ (287-330 թվականներ) արքայի օրոք եւ Գրիգոր Ա Պարթեւ Լուսավորչի (302-326 թվականներ) ջանքերով հռչակվում պետական կրոն։ 301 թվականն էլ հենց համարվում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու պաշտոնական հիմնադրման տարեթիվը, ու այս ժամանակվանից քրիստոնեական քարոզչությունը դարձավ պետական խնդիր, որի շուրջ պիտի կենտրոնանային ազգային գաղափարախոսությունն ու լուսավորականությունը, սակայն այդ գործընթացն այնքան էլ հարթ չընթացավ, եւ Հայ եկեղեցու լինել-չլինելու հարց ծագեց անմիջապես Հայաստանի առաջին բաժանումից հետո` 387 թվականին, երբ հայ նախարարների կալվածքների մի մասն անցավ Հռոմեական (395 թվականից հետո՝ Բյուզանդական կայսրությանը), իսկ արեւելյան մեծ հատվածը՝ Սասանյան Պարսկաստանին: Զրադաշտականություն դավանող Սասանյանների արքունիքը նպատակ ուներ հայերին դարձի բերել հեթանոսության, կտրել քրիստոնյա Բյուզանդիայից ու աստիճանաբար ձուլել պարսիկների հետ։
Արքունի գրագրությունը կատարվում էր հունարեն, պարսկերեն, արամեերեն։ Անհրաժեշտ էր փրկել Հայաստանն ու հայոց լեզուն եւ կրոնական քարոզչությունն անցկացնել մայրենիով։ Ժամանակի հզոր նախարարները՝ Բագրատունիները, Մամիկոնյանները, Արծրունիները եւ Սյունիները, հանձն առան պետականության պահպանման գործը։ Նրանց կողքին կանգնեց Հայ առաքելական եկեղեցին, իսկ քրիստնեության դիրքերն ամրապնդելու համար եկեղեցական արարողակարգը պետք էր տանել մայրենի լեզվով՝ հայերենով, որի համար անհրաժեշտ էր սեփական գրերի գոյությունը, ինչն էլ հանձն առավ հոգեւորական ձեռնադրված Մեսրոպ Մաշտոցը։ Այսպիսով` Հայ առաքելական սուրբ եկեղեցին` նպաստելով ու մասնակցելով հայոց գրերի գյուտին, փրկեց ոչ միայն քրիստոնեությունը Հայոց աշխարհում, այլեւ հայ ժողովրդին ու հայոց պետականությունը` կատարելով հանձն առված լուսավորչական դերակատարությունը, որն այնուհետեւ առավել ամրապնդվեց կրթության ու դաստիարակության, մշակույթի ու գիտության արարման ու զարգացման գործում, այլ կերպ` Հայոց եկեղեցին անմիջական մասնակցություն ունեցավ Հայոց պետականաշինության ու ազգապահպան գործում` միաժամանակ քարոզելով լուսավորականություն ու հայրենասիրություն։
Բազմաթիվ են Հայ առաքելական սուրբ եկեղեցու երեւելի հայրերն ու նվիրյալները, որոնց անունները ոսկե տառերով են անմահացել մեր հոգեւոր մատյաններում։ Այդ այրերից մեկն էլ Հայ առաքելական եկեղեցու վարդապետ Գրիգոր Տաթեւացին է, ով վախճանվել է 1409 թվականի դեկտեմբերի 27-ին եւ Հայ առաքելական սուրբ եկեղեցու կողմից դասվել սրբերի շարքը. նրա հիշատակը տոնվում է Մեծ պահքի 4-րդ կիրակիի նախընթաց շաբաթ օրը։
Գրիգոր Տաթեւացին աստվածաբան էր, փիլիսոփա, եկեղեցական գործիչ, դասախոս, րաբունապետ, փիլիսոփայական դպրոցի առաջավոր թեւի նշանավոր ներկայացուցիչ, միջնադարի հայ աստվածաբանական մտքի խոշոր դեմքերից մեկը, գրավոր հարուստ ժառանգության հեղինակ, ում բազմաթիվ գրքերից պահպանվել են «Գիրք հարցմանցը», «Ոսկեփորիկը», «Ամառան» եւ «Ձմեռան» կոչվող քարոզագրքերը, մեկնություններ եւ այլ աշխատություններ, ինչպես նաեւ նրա նկարագրած երկու Ավետարանները։ Նա ծնվել է 1346 թվականին Սյունիք աշխարհի Վայոց ձորում: 7 տարեկանից սկսվում է նրա ուսումնառության շրջանը, որն այնուհետեւ շարունակում է Տաթեւի համալսարանում՝ աշակերտելով սուրբ վարդապետ Հովհան Որոտնեցուն։ Լինելով փայլուն աշակերտ, նա դառնում է եւ փայլուն ուսուցիչ, դասախոս եւ մեծն ուսուցչից` Հովհան Որոտնեցուց հետո` ղեկավարելով Տաթեւի համալսարանը, առավել է կատարելագործում ուսումնական ծրագրերը, կանոնակարգում ուսանողների ընդունելության գործընթացն ու ուսուցիչների դասակարգումը։ Կրթության մակարդակն ու համբավն է՛լ ավելի բարձրացան նրա ուսուցչապետության տարիներին. եւ 10-րդ դարում հիմնադրված Տաթեւի համալսարանը նրա օրոք դառնում է համայն հայության գիտակրթական եւ մշակութային կենտրոն, այն համալսարանը, որ, ինչպես նշում է Հրավարդ Հակոբյանը` ուսումնասիրելով ժամանակի արվեստի պատմությունը, «քրիստոնեական բովանդակ աշխարհում առաջինն էր», աշխարհի ամենահին համալսարաններից մեկը, ուր ուսանում էին հումանիտար եւ հասարակական գիտություններ, երաժշտություն, գրչության արվեստ, գեղագրություն, մանրանկարչություն, երգ-երաժշտություն եւ այլն։ Համալսարանի գոյությունն ու համբավը խթանում էին նմանատիպ կրթական կենտրոնների հիմնադրումը Սյունիքի գրեթե բոլոր վանքերում, որպիսիք էին Գնդեվանքը, Ցախացքարը, Բղենո-Նորավանքը։
Գրիգոր Տաթեւացին մինչեւ մահը ղեկավարել է Տաթեւի համալսարանը: Նրա համբավը տարածված էր նաեւ Հայաստանի սահմաններից դուրս. նրան հաճախ էին հրավիրում դասախոսությունների տարբեր բարձրագույն դպրոցներում, ինչպես նաեւ հարեւան երկրներից հույն եւ լատին ճարտասաններ էին գալիս Տաթեւ՝ լսելու նրա դասախոսությունները, որոնք, պերճախոս լինելուց բացի, հագեցած էին անսահման գիտելիքներով:
Մեծն ուսուցիչը ոչ միայն տաղանդավոր էր, այլեւ խորաթափանց եւ խորապես հասկանում էր մանկավարժության նրբություններն ու դրա հետ կապված բարդությունները։ Վերջին գրքում` Ջոն Լոկկից դեռեւս 300 տարի առաջ, գրել է. «Մանկան հոգին անգիր պնակիտ է կամ լվացած մագաղաթ, ինչ որ գրեն նրա վրա, այն էլ կվերցնի». բայց, ի տարբերություն Լոկկի, ընդունում էր նաեւ միջավայրի եւ ժառանգական ու ձեռքբերովի հատկությունների նշանակությունը մանկանը կրթելու եւ դաստիարակելու բարդ գործում եւ իր համեստ, խիստ կեցությամբ, պահեցող կյանքով, շարունակ կրելով մազեղեն հագուստ եւ պարեգոտի, վայելում էր հարգանք ու օրինակ ծառայում միջավայրի համար։ Զուր չէ, որ Մաղաքիա Օրմանյանը նրան անվանել է «վարդապետության նահապետ», իսկ Մեծոփեցին՝ «Երկրորդ Լուսավորիչ»։ Ինչպես անփոխարինելի է նրա ավանդը Հայաստանի մշակույթի, լուսավորության տարածման եւ եվրոպական մտածողությունը հայոց մտավորական շրջաններ ներմուծելու հարցում, այնպես էլ նշանակալի է նրա պայքարը կաթոլիկ քարոզիչների՝ ունիթորների (միարարների) դեմ՝ պաշտպանելով Հայ եկեղեցու ինքնուրույնությունը:
Ցավոք, Տաթեւի համալսարանը, ուր ապրում ու գործում էին շուրջ 500 հոգեւորականներ, փիլիսոփաներ, երաժիշտներ, գրողներ եւ նկարիչներ, համալսարան, որտեղ այնքան մեծ ավանդ ու ներդրում ունեին մեր հոգեւոր հայրերը, այդ թվում եւ Գրիգոր Տաթեւացին, գործեց ու գոյատեւեց Գրիգոր Տաթեւացու մահից շատ չանցած`մինչեւ 1435 թվականը, մինչեւ չարաբաստիկ Շահրուխի՝ Թամերլանի կրտսեր որդու եւ ժառանգի կողմից ամբողջովին թալանվելն ու ամբողջովին այրվելը։
Պատմության մեջ զանազան հրոսակախմբերը երբեւէ հանգիստ չեն թողել մշակույթ ու գիտություն ունեցող, խաղաղ ու ստեղծագործ կյանքով ապրող ժողովուրդներին եւ ոչ միայն ձգտել են ոչնչացնել նրանց, այլեւ ավերել այն ամենը, ինչ ստեղծել ու արարել են նրանք, ամեն տեսակ մարդկայինն ու բարիքը, ինչպես որ հիմա` քաղաքակրթական կոչված XXI դարում նույն ձեռագրով անում են թուրք-ադրբեջանական միաբան ու միակուռ հրոսակները։

Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

12-01-2021





27-01-2021
Իրական սեփականատերերի բացահայտումն ու խնդիրները
ՏՄՊՊՀ-ն համալիր ուսումնասիրել է հանքարդյունաբերության ոլորտը

Որ Հայաստանի ...


27-01-2021
Վաշինգտոնն ու Մոսկվան տրամագծորեն հակառակ հայացքներ ունեն
Մի շարք քաղաքական ուղղություններում

Այն, որ ԱՄՆ-ի նորընտիր ...


27-01-2021
Անե՞ծք, թե՞ օգուտ
«Հյուսիսային հոսք-2» նախագիծը մասնատում է Եվրոպան

Գերմանական «Handelsblatt»-ը ...


27-01-2021
Կփլուզվի՞, արդյոք, դեռ վերջնականապես չկայացած «Ջրային գերտերությունը»
Երաշտը եւ վատնումները Թուքիային զրկում են իր երազանքների նախագծերից


27-01-2021
Հայ ռազմագերիների վերադարձի հարցը՝ ԵԽԽՎ օրակարգի լուսանցքում
Ադրբեջանն այս անգամ եւս չի ենթարկվում պատասխանատվության

Ստրասբուրգում ...


27-01-2021
«Ես Հայաստանի հողի ամեն թիզին սիրահարված եմ…»
Իսկ նրա երաժշտությանն ամենքն են սիրահարված

«Հայի համար ...


27-01-2021
Առակաց խորհուրդ. Քրիստոսի առակները
Սողոմոն արքան միայն նմանակն էր մեր Վարդապետ Քրիստոսի. «Հարաւի ...



27-01-2021
Փաշինյանն անթույլատրելի է համարում դատական համակարգի քաղաքականացման փորձերը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անընդունելի է համարում ...

27-01-2021
Արմեն Սարգսյանի առողջական վիճակում առկա է դրական դինամիկա
Նոր տիպի կորոնավիրուսով վարակված ՀՀ նախագահ Արմեն ...

27-01-2021
Բյուջեն սոցիալական ուղղվածություն ունի
Աջակցության ծրագրերը կշարունակեն օրակարգում մնալ ...

27-01-2021
Շրջակա միջավայրի նախարարն անդրադարձել է Ամուլսարի խնդրին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը Ամուլսարի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO