Մաշված բնակֆոնդի սեյսմակայունության խնդրի լուծումն առաջնահերթություն է
Կորոշվեն շենքերի ու շինությունների սեյսմակայունության բարձրացման առաջնահերթությունները
Սեյսմաակտիվ գոտում գտնվող Հայաստանի համար առաջնային նշանակություն ունի բնակֆոնդի եկրաշարժադիմացկունության խնդիրը: Երկրաշարժերի ռիսկից բացի խնդրի կարեւորությունը մեծանում է նաեւ նրանով, որ հանրապետության բազմաբնակարան շենքերի հիմնական մասի շահագործման ժամանակահատվածը հատում է 50-60 տարիների շեմը:
Հայաստանում գոյություն ունեցող շենքերն ու շինություններն ըստ կառուցման ժամանակաշրջանների դասակարգվում են երեք խմբի: Առաջին խմբում ներառված են մինչեւ 1957 թ. նախագծված եւ կառուցված շենքերն ու շինությունները, որոնք կառուցվել են առանց հակասեյսմիկ միջոցառումների: Երկրորդ խմբում ընդգրկված 1957-1995 թթ. կառուցված շենքերում պահպանվել են տվյալ ժամանակահատվածում գործող սեյսմակայուն շինարարության նորմերի պահանջները: Երրորդ խմբում 1995-ից հետո գործող նորմերի պահանջներին համապատասխան կառուցված շինություններն են:
Սեյսմաակտիվության եւ շինությունների մաշվածության գործոնների առկայությունը հանրապետությունում առաջնային է դարձնում բնակֆոնդի սեյսմակայունության բարձրացման գործընթացի մեկնարկը: Սպիտակի երկրաշարժի հետեւանքները դեռեւս վերացված չեն: Աղետի գոտում մեծ թիվ են կազմում տարբեր աստիճանի վթարային շենքերը: Մյուս կողմից էլ շատ է անվտանգության նորմերին չհամապատասխանող բազմաբնակարան շենքերի թիվը: Խնդրի նման մեծ ծավալը ենթադրում է համակարգային լուծումներ, իսկ դրա համար անհրաժեշտ է վիճակի գնահատում եւ առաջնահերթությունների սահմանում:
Ոլորտի լիազոր մարմինը՝ Քաղաքաշինության կոմիտեն, մշակել եւ հանրային քննարկման է դրել «Տարբեր նշանակության շենքերի ու շինությունների սեյսմակայունության բարձրացման առաջնահերթության գնահատման մեթոդաբանությունը»: Փաստաթղթով սահմանվում են սեյսմիկ ռիսկի նվազեցման նպատակով գոյություն ունեցող տարբեր նշանակության շենքերի ու շինությունների սեյսմակայունության (երկրաշարժադիմացկունության) բարձրացման ծրագրերում նրանց ներառման առաջնահերթության չափորոշիչները:
Լիազոր մարմինն առաջարկում է նշված հիմնախնդիրը լուծել շենքերի եւ շինությունների սեյսմիկ անվտանգության նախանշված մակարդակի ապահովման կամ դրանց փոխարեն սեյսմակայուն շինարարության գործող նորմերի պահանջներին համապատասխան նորերի կառուցման միջոցով: Վերջինի դեպքում պարտադիր է լինելու սեյսմակայուն շինարարության ժամանակակից տեխնոլոգիաների, տեխնիկական հնարավորությունների ու տնտեսական նպատակահարմարության կիրառությունը:
Հանրապետությունում գոյություն ունեցող շենքերի ու շինությունների սեյսմակայունությունը գնահատվում է 3 մակարդակով: Առաջինը ոչ սեյսմակայուն շենքերն ու շինություններն են, որոնք նախագծվել եւ կառուցվել էին առանց հակասեյսմիկ միջոցառումների կիրառության: Երկրորդ խմբի մեջ մտնում են ցածր սեյսմակայունություն ունեցող շենքերը: Վերջիններս կառուցված են նվազագույն հակասեյսմիկ միջոցառումների կիրառմամբ: Երրորդ՝ սեյսմակայուն շինությունների մեջ դասակարգվում են գործող նորմերով նախատեսված սեյսմազինվածության միջոցառումների կիրառմամբ նախագծված եւ կառուցված շենքերն ու շինությունները:
Շենքերի ու շինությունների երկրաշարժադիմացկունության բարձրացման համար իրականացվող ծրագրերում դրանց ներառման առաջնահերթությունը որոշվում է սեյսմիկ ռիսկերի հետեւյալ բաղադրիչներով՝ շենքի կամ շինության կարեւորությունը, նպատակային եւ գործառնական նշանակությունը, որպես աղետի կառավարման կենտրոն օգտագործելու նրանց կարողությունը, շենքերում ու շինություններում գտնվող մարդկանց հավանական թվաքանակը եւ ժամանակահատվածը, մարդկանց ու շրջակա միջավայրի անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությունը եւ հնարավորությունը, սեյսմիկ խոցելիության մակարդակը, կառուցապատման եւ բնակեցման խտությունը, շենքում միաժամանակ գտնվող մարդկանց տարբեր խմբերի շարժունակությունը, մարդկային, նյութական, մշակութային արժեքների եւ այլ հնարավոր կորուստները:
Առաջարկվող փաստաթղթով նախատեսվում է շենքերի ու շինությունների սեյսմակայունության բարձրացման առաջնահերթության գնահատման ընդհանրացված ցուցանիշի որոշման համար կիրառել հիմնական բնութագրային չափորոշիչների կշռային գնահատման մեթոդը: Ըստ այդմ, տոկոսային արտահայտությամբ ներկայացված 5 բաղադրիչ-չափորոշիչների կշիռների առավելագույն արժեքների հանրագումարը կդառնա տվյալ շենքի կամ շինության սեյսմակայունության բարձրացման առաջնահերթության ցուցանիշը:
Սեյսմակայունության բարձրացման նպատակով շինությունների ընտրության առաջնահերթության որոշման համար սահմանվում են համապատասխան կշռային միավորներով հիմնական բնութագրական չափորոշիչները: Վերջինիս համաձայն՝ գումարվելու են շինությունների տեխնիկական վիճակի գնահատականը (0.3 կշռային միավոր), սեյսմիկ խոցելիության մակարդակը (0.25 միավոր), շենքում գտնվող մարդկանց հավանական թվաքանակը (0.2 միավոր), այդտեղ գտնվելու հաշվարկային ժամանակահատվածը (0.1 միավոր) եւ դրանց կառուցման տարեթիվը (0.15 միավոր):
Շինությունների սեյսմակայունության բարձրացման առաջնահերթության գնահատման մեթոդաբանության հաստատումը հնարավորություն կտա անցնել առաջնային գնահատմանը եւ վերականգնման գործընթացի մեկնարկին: Նման ծրագրերում ընդգրկվելու ենթակա շինությունների հստակ թվի որոշումը հնարավորություն կտա նաեւ գնահատել այն միջոցները եւ ժամանակահատվածները, որոնք անհրաժեշտ կլինեն այս կարեւոր խնդիրը լուծելու համար:
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ 12-01-2021
|

փակել >>
|