Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

28.01.2021
ՍՈՑԻՈՒՄ


Բարեգործական ծրագրով

Արցախյան վերջին պատերազմի հետեւանքով Արցախի մի շարք բնակավայրեր մնացել են թշնամու տիրապետության տակ, եւ հազարավոր արցախցիներ այժմ ապաստան են գտել մայր հայրենիքի տարբեր մարզերում, Երեւանում։ Բացի պետական աջակցությունից, տեղահանված արցախցիներին սոցիալապես օգնում են նաեւ տարբեր հասարակական կազմակերպություններ։
Երեւանում՝ Գարեգին Նժդեհի 23/1 հասցեում գործում է ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբ, որը սոցիալական եւ վարչական սպասարկում ու տարաբնույթ աջակցություն է ապահովում Հայաստանում ժամանակավոր ապաստանած Արցախի քաղաքացիների համար։ Վերջերս շտաբի համակարգող, ԱՀ նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Վիրաբյանը Նիդերլանդների հայ համայնքի «Արարատ» բարեգործական հիմնադրամի գրասենյակի պատասխանատու Ալիսայի, Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանի ուղեկցությամբ այցելեց Գյումրի։ Հանդիպեցին Շիրակի մարզում ապաստանած քաշաթաղցիների եւ հադրութցիների հետ։ Ծանոթացան նրանց խնդիրներին եւ հանձնեցին տաք վերմակներ, բարձեր։ Նույն ծրագրով եղել էր այց Վանաձոր, եւ այստեղ ապաստանած արցախցիներին՝ հիմնականում քաշաթաղցիներ, տրվել էին տաքացուցիչներ, սրբիչներ։
Մ. Վիրաբյանը տեղեկացրեց՝ գործող շտաբում նույնպես նշված իրերից ու սնունդ է հատկացվել Երեւանում եւ մոտակա մարզերում ապաստանած արցախցիներին։ Ընդհանուր տրամադրվել է 1200-ից ավելի վերմակ, ինչպես նաեւ՝ սրբիչներ, տաքացուցիչներ, սնունդ։ Բարեգործական ծրագիրն իրականացվում է ԱՀ կառավարության եւ բարեգործական կառույցների կողմից։ Մ. Վիրաբյանը կարեւորեց բարեգործական կազմակերպությունների դերը, որ այս ընթացքում մեծ սոցիալական օժանդակություն են ցուցաբերում տեղահանված արցախցիներին։ «Հո՛գ տար» բարեգործական-հասարակական կազմակերպության ֆեսբուքյան էջում կարդում ենք. «Մեր եւ Հայաստանում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի համագործակցության արդյունքում ավելի քան 3600 ընտանիք (շուրջ 25.000 մարդ) Հայաստանում եւ Արցախում ապահովվել է եւ կապահովվի 7-10 օրվա սննդով եւ հիգիենայի առաջնային պարագաներով: Փաթեթը ներառում է 21 անվանում ապրանքատեսակ (նպարեղեն, պահածոներ, բանջարեղեն, հիգիենայի առաջնային պարագաներ): Աշխատանքները ինտենսիվորեն շարունակվում են, մենք շարունակում ենք ստանալ շատ հայտեր եւ ամեն օր կատարել առաքումներ Արցախից եկած մեր հայրենակիցներին»։
Մ. Վիրաբյանը տեցեկացրեց նաեւ՝ շտաբում կա բժշկական բաժին, որտեղ դեղատեսակներ են հատկացվում արցախցիներին, ովքեր մինչ տեղահանությունը՝ նշված դեղատեսակներն ստանում էին տարածքային պոլիկլինիկաներից։ Բացի այդ՝ Արցախի Հանրապետության կրթության, գիտության եւ մշակույթի նախարարությունը Ամանորի նվերներ էր պատրաստել 1-5-րդ դասարաններում սովորող աշակերտների համար։ Այժմ մոտ 1500 աշակերտ կա ՀՀ-ում այդ տարիքի։ Այս նվերները տոպրակներով համապատասխան համայնքապետարանների կողմից հատկացվել են հասցեատերերին։
Շտաբի Քաշաթաղի բաժանմունքի աշխատակից Կարինե Բարսեղյանը տեղեկացրեց՝ շտաբի պահեստից 420 վերմակ ու բարձ է հատկացվել Երեւանում եւ մոտակա մարզերում տեղավորված քաշաթաղցիներին։ Հավելեց՝ ԱՀ ԿԳՄ նախարարության հատկացրած նվերները ժամանակին տեղ են հասել, պահեստավորվել եւ բաժանվել 1-5-րդ դասարանների աշակերտներին։ Քաշաթաղի շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Դ. Դավթյանը, ներկայացնելով այցը Շիրակի մարզ, ասաց՝ ընթացքում հանդիպել են Աշտարակ քաղաքում բնակվող 2 վիրավոր կամավորականների՝ Աշոտ Բադալյանին եւ Հրաչյա Նազարյանին, ովքեր Քաշաթաղի շրջանի Միջնավան քաղաքի բնակիչ են։ Նրանց հատկացրել են 100 հազարական դրամ գումար, օգնության փաթեթ։ Նույն օժանդակությունը հատկացվեց նաեւ Քաշաթաղի շրջանի Նորաշենիկի գյուղական համայնքի Վարդուտ գյուղի ժամկետային զինծառայող Ալեքսան Աղաջանյանին։
«Տղաները ծանր վիրավորներ են»,- ասաց Դ. Դավթյանը։
Այս պատերազմի ընթացքում Քաշաթաղի շրջանից զոհվել են 35 զինծառայող, 37 հոգի անհետ կորած են համարվում, 81-ը վիրավորվել են։ Նիդերլանդների «Արարատ» բարեգործական միավորման ներկայացուցիչ Ալիսայի հաղորդմամբ՝ այս օրերին, համագործակցելով ՀՀ-ում Արցախի կառավարության օպերատիվ շտաբի հետ, իրենց կողմից վերմակներ, տաքացուցիչներ, սրբիչներ, սնունդ եւ այլ պարագաներ են հատկացվել արցախցիներին, ովքեր տեղակայվել են Շիրակի մարզում, Վանաձորում, Երեւանում եւ հարակից մարզերում։ Նշեց նաեւ՝ Իշխանասար գյուղում բնակելի տուն ու հողամաս են գնել Քաշաթաղից եկած մի ընտանիքի համար։ Պատերազմի ընթացքում իրենց միավորումը գեներատորներ, քնապարկեր, հեռադիտակներ եւ այլ անհրաժեշտ պարագաներ է հասցրել Արցախ ու Սյունիք։ 2016 թ. ապրիլյան պատերազմի ժամանակ Մատաղիսի, Գետավանի, «Եղնիկներ»-ի եւ այլ զորամասերի են օժանդակել։ Աջակցություն են ցուցաբերել նաեւ Տավուշի սահմանամերձ բնակավայրերին։ Այժմ նախատեսել են «Հայ հերոս» ծրագրով օժանդակել վիրավոր զինծառայողներին՝ հատկացնել 100 եվրոյի չափով ֆինանսական եւ այլ աջակցություն։ Ընթացքում կօժանդակեն նաեւ զոհվածների ընտանիքներին։ Բոլոր ծրագրերը կլինեն շարունակական։
Ինչ խոսք, լավ է, երբ կարիքի մեջ գտնվողին օժանդակում են, սակայն պետք է ՀՀ եւ ԱՀ կառավարությունները իրականացնեն ծրագիր, որ մայր հայրենիքում ապաստանած արցախցիներն ունենան տուն, հողատարածք, աշխատանք։ Իրենք օժանդակեն հայրենիքի կայացման, պետականաշինության գործընթացին։ Շտաբում տեղի է ունեցել Քաշաթաղի շրջանի համայնքների ղեկավարների, շտաբի շրջանային բաժնի համակարգող Սուրեն Խաչատրյանի, աշխատակիցների առցանց հանդիպումը ԱՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նորանշանակ նախարար Հայկ Խանումյանի հետ։ Ներկաները կարեւորել են այն, որ պետք է հատկացվի փոխհատուցում կորցրած անշարժ եւ շարժական գույքի դիմաց, տրվի հնարավորություն աշխատելու համար։

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ
Քաշաթաղի շրջանային «ՄԵՐԱՆ» պաշտոնաթերթի գլխ. խմբագիր

12-01-2021





27-01-2021
Իրական սեփականատերերի բացահայտումն ու խնդիրները
ՏՄՊՊՀ-ն համալիր ուսումնասիրել է հանքարդյունաբերության ոլորտը

Որ Հայաստանի ...


27-01-2021
Վաշինգտոնն ու Մոսկվան տրամագծորեն հակառակ հայացքներ ունեն
Մի շարք քաղաքական ուղղություններում

Այն, որ ԱՄՆ-ի նորընտիր ...


27-01-2021
Անե՞ծք, թե՞ օգուտ
«Հյուսիսային հոսք-2» նախագիծը մասնատում է Եվրոպան

Գերմանական «Handelsblatt»-ը ...


27-01-2021
Կփլուզվի՞, արդյոք, դեռ վերջնականապես չկայացած «Ջրային գերտերությունը»
Երաշտը եւ վատնումները Թուքիային զրկում են իր երազանքների նախագծերից


27-01-2021
Հայ ռազմագերիների վերադարձի հարցը՝ ԵԽԽՎ օրակարգի լուսանցքում
Ադրբեջանն այս անգամ եւս չի ենթարկվում պատասխանատվության

Ստրասբուրգում ...


27-01-2021
«Ես Հայաստանի հողի ամեն թիզին սիրահարված եմ…»
Իսկ նրա երաժշտությանն ամենքն են սիրահարված

«Հայի համար ...


27-01-2021
Առակաց խորհուրդ. Քրիստոսի առակները
Սողոմոն արքան միայն նմանակն էր մեր Վարդապետ Քրիստոսի. «Հարաւի ...



27-01-2021
Փաշինյանն անթույլատրելի է համարում դատական համակարգի քաղաքականացման փորձերը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անընդունելի է համարում ...

27-01-2021
Արմեն Սարգսյանի առողջական վիճակում առկա է դրական դինամիկա
Նոր տիպի կորոնավիրուսով վարակված ՀՀ նախագահ Արմեն ...

27-01-2021
Բյուջեն սոցիալական ուղղվածություն ունի
Աջակցության ծրագրերը կշարունակեն օրակարգում մնալ ...

27-01-2021
Շրջակա միջավայրի նախարարն անդրադարձել է Ամուլսարի խնդրին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը Ամուլսարի ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO