Ադրեջանը ստիպված է նստել բանակցությունների սեղանի շուրջ
Լիարժեք չի իրականացվում ռազմագերիների վերադարձի պահանջը
Հունվարի 11-ին Վլադիմիր Պուտինի նախաձեռնությամբ Մոսկվայում անցկացված ՌԴ, Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպման ժամանակ հնչեցվեցին մի շարք կարեւոր հայտարարություններ, որոնք ավելի շղարշազերծեցին արցախյան վերջին պատերազմի էությունը եւ դրան հաջորդած իրողությունները: Արարողակարգով նախատեսված բացման խոսքում Պուտինը շեշտեց, որ լայնամասշտաբ ռազմական գործողությունները հանգեցրել են բազմաթիվ մարդկային զոհերի, սրել էին տարածաշրջանի բարդ իրավիճակը եւ մեծացրել ահաբեկչության տարածման վտանգը: Փաստորեն, ՌԴ նախագահն ուղիղ տեքստով հաստատեց, որ Արցախում կռվել են Սիրիայից ու Լիբիայից բերված վարձկան ահաբեկիչներ, եւ դա արեց Ալիեւի ներկայությամբ՝ նայելով նրա աչքերին: Այստեղ ավելորդ չէ նկատելը, որ Ադրբեջանի նախագահը բազմիցս հրապարակավ հերքել է իր երկրի եւ Թուրքիայի կողմից վարձած բազմահազարանոց ջիհադիստ ծայրահեղականների բանակի կռվելու փաստը:
ՌԴ նախագահի հնչեցրած մյուս կարեւոր ուղերձով շեշտվեց, որ խաղաղապահ բոլոր գործողություններում ՌԴ-ն հետեւել է ԵԱՀԿ Մինսկի խմբի սկզբունքներին. «Միեւնույն ժամանակ կցանկանայի նշել, որ Ռուսաստանն իր բոլոր գործողություններում ձգտում էր հետեւել ԵԱՀԿ Մինսկի խմբի հիմնական զարգացումներին: Մենք շարունակում ենք մեր գործողությունները պարբերաբար համաձայնեցնել գործընկերների՝ Մինսկի խմբի համանախագահների հետ»:
Ի հեճուկս Ալիեւի բազմաթիվ հայտարարությունների՝ Մինսկի խմբի համանախագահող երկրի ղեկավարը շեշտում է, որ Արցախի կարգավիճակը լուծված չէ, եւ այդ խնդրի լուծման ուղղությամբ աշխատանքներ տանող միակ միջազգայնորեն ընդունված ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է: Դա պատասխան էր վերջին շրջանում Ալիեւի արած այն բազմաթիվ հայտարարություններին, որոնցով վերջինս փորձում է ներկայացնել, թե իբր Արցախի հարցը վերջնական լուծված է, որեւէ կարգավիճակի մասին խոսք լինել չի կարող, եւ հայերը մյուս ազգերի նման պետք է ապրեն բազմազգ Ադրբեջանում: Ցանկացած առողջ մտածողության տեր մարդու համար անքննելի է նման հայտարարությունների անիրատեսական բնույթը: Ադրբեջանի գոյության մեկդարյա պատմությունն ուղեկցվել է հայ խաղաղ բնակչության պարբերական ջարդերով եւ էթնիկ զտման գործընթացով: Այդ տարիների ընթացքում իրենց պատմական բնօրրանում հայերի թիվը կրճատվեց մի քանի անգամ, ինչն անհնար է դարձնում հայ բնակչության խաղաղ համակեցությունն ընդհանուր պետության մեջ:
Հանդիպման ժամանակ Մինսկի խմբի համանախագահող երկրի ղեկավարը կրկին շեշտեց հակամարտության երկարատեւ, ամբողջական եւ արդար հիմքերով լուծման մասին՝ ինչպես հայկական, այնպես էլ ադրբեջանական ժողովուրդների համար: Սրանով Պուտինը մեկ անգամ եւս շեշտեց այն փաստը, որ Արցախի խնդիրը տարածքային չէ, այլ էթնիկ: Արցախի կարգավիճակի լուծված չլինելու մասին հայտարարեց նաեւ Հայաստանի վարչապետը: Այստեղ առկա է Հայաստանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դիրքորոշումների լիարժեք համընկնում, եւ Ադրբեջանն ստիպված կլինի ընդունել փաստն ու վերադառնալ կառուցողական բանակցությունների դաշտ, որտեղ առանց զենքի դիվանագիտական գործիքակազմով կքննարկվի հակամարտության հիմնապատճառի՝ Արցախի Հանրապետության կարգավիճակի հարցը:
Հիմնահարցի երկարաժամկետ կարգավորման համար անհրաժեշտ է, որ առաջին հերթին կատարվեն նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները: Չնայած այն բանին, որ եռակողմ հայտարարության մեջ առկա են ցավոտ հարցեր, հայկական կողմը կատարում է ստանձնած պարտավորությունները: Սակայն Նիկոլ Փաշինյանի ելույթից պարզ դարձավ, որ Ադրբեջանը լիարժեք չի իրականացնում հայտարարության 8-րդ՝ ռազմագերիների վերադարձի պահանջը եւ դեռ չի համաձայնել վերադարձնել հրադադարից հետո գերեվարված հայ զինծառայողներին ու քաղաքացիական անձանց: Կարելի է ենթադրել, որ եռակողմ հանդիպման ժամանակ ռազմագերիների վերադարձի դիմաց Ադրբեջանը նոր պահանջներ է ներկայացրել, որը հայկական կողմը մերժել է: Ակնհայտ է, որ իր այդ քայլով Ադրբեջանը «շալակում» է ժնեւյան կոնվենցիայի համապատասխան հոդվածի բեռը եւ երկար չի կարող դա տանել:
Այս իրողությունը հարցականի տակ է դնում նաեւ եռակողմ հայտարարության մյուս կետերի կատարման ընթացքը: Չնայած հանդիպման ժամանակ պայմանավորվածություն է ձեռք բերվել տարածաշրջանում հաղորդակցության ուղիների խնդրի լուծման նպատակով փոխվարչապետերի մակարդակով աշխատանքային խումբ ձեւավորելու մասին, սակայն ակնհայտ է, որ դա լիարժեք չի կարող իրագործվել, եթե հայտարարության մյուս կետերը չեն կատարվում:
Ադրբեջանն այլընտրանք չունի եւ ստիպված է կատարել եռակողմ հայտարարության կետերի պահանջները, հակառակ դեպքում հարցականի տակ կդնի մյուս բոլոր կետերի իրագործումը եւ վերջին հաշվով՝ հրադադարի ռեժիմը: Վերջին սցենարի դեպքում հարվածի տակ կդրվեն ռուս-ադրբեջանական հարաբերությունները, ինչը միանշանակ ձեռնտու չի լինի հարեւան երկրում 3 մլն սփյուռք ունեցող Ադրբեջանին:
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ 13-01-2021
|

փակել >>
|