Արամ Գրիգորյանը՝ «Մասթերսի» բրոնզե մեդալակիր
Ռուսաստանցի Արամ Գրիգորյանը 3-րդ տեղն է գրավել Քաթարի մայրաքաղաք Դոհայում ընթացող ձյուդոյի «Մասթերս» կարգի մրցաշարում։
28-ամյա հայորդին բրոնզե մեդալի է արժանացել 66 կգ քաշայինների պայքարում։ Մեկնարկային գոտեմարտերում նա հաջորդաբար գերազանցեց իսպանացի Ալբերտո Գայտերոյին եւ վրացի Բագրատ Նինիաշվիլուն, սակայն քառորդ եզրափակիչում պարտվեց մոլդովացի Դենիս Վիերուին։ Հատկանշական է, որ վերջինս ամփոփիչ աղյուսակում հաստատվեց 5-րդ հորիզոնականին։ Իսկ Արամը սփոփիչ փուլում հաղթելով մոնղոլ ձյուդոյիստներ Բասխու Յոնդոնպերենլեին եւ Խերլեն Գանբոլդին՝ եզրափակեց մրցանակային եռյակը։ Գրիգորյանը իր քաշային կարգի համաշխարհային դասակարգման սանդղակում ընթանում է 30-րդ տեղում եւ պահպանում առաջիկա օլիմպիական խաղերին մասնակցելու հնարավորությունը։ Նախնական հաշվարկներով՝ Դոհայում գրանցած արդյունքը նրան թույլ կտա 11 աստիճանով բարելավել վարկանիշային դիրքը։ Այս մրցաշարում մեկնարկի է պատրաստվում վերստին Ռուսաստանը ներկայացնող Արման Ադամյանը, ով հայտավորված է 100 կգ քաշային կարգում։
Հայաստանը ներկայացված չէ ստուգատեսում, քանզի դրան մասնակցելու իրավունք ունեն յուրաքանչյուր քաշային կարգի 32 առաջատար մարզիկ-մարզուհիները, իսկ մեր ներկայիս ուժեղագույն ձյուդոյիստ Ֆերդինանդ Կարապետյանը միայն 48-րդ վարկանիշն ունի մինչեւ 73 կգ քաշային կարգում։ Նա մրցաշրջանը կսկսի փետրվարի 18-ին՝ մասնակցելով Թել Ավիվում անցկացվելիք «Մեծ սաղավարտի» մրցաշարին։ Ի դեպ, ձյուդոյի Հայաստանի հավաքականը հունվարի 15-ից երկշաբաթյա ուսումնամարզական հավաք կանցկացնի Ծաղկաձորում։
Հրայր ՆԱԶԱՐՅԱՆ
13-01-2021
|

փակել >>
|