Քննարկվել են Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գործունեությանը եւ առաջիկա ծրագրերին առնչվող հարցերը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Վահրամ Դումանյանը երեկ ընդունել է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր մաեստրո Էդուարդ Թոփչյանին:
Ինչպես այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արայիկ Խզմալյանը եւ Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի ու «Արամ Խաչատրյան» համերգասրահի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Վիկտոր Մնացականյանը:
Նախարարը բարձր է գնահատել Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գործունեությունը եւ արհեստավարժությունը՝ ընդգծելով, որ նվագախումբը համաշխարհային բեմերում մշտապես ըստ արժանվույն է ներկայացրել Հայաստանի անունն ու մշակույթը եւ կարողացել է հավուր պատշաճի շարունակել իր գործունեությունը նաեւ համավարակի պայմաններում՝ հանդես գալով համերգներով ու առցանց նախագծերով:
«Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն իրավամբ մեր երկրի ու ժողովրդի դեմքն է, եւ մենք անելու ենք հնարավորը, որ մեր երկրի համերգային մշակույթը լինի ամենաբարձր մակարդակի վրա, ինչպես եղել է, կա եւ, վստահ եմ, կլինի»,-նշել է նախարար Վահրամ Դումանյանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նվագախմբի առաջիկա գործունեությանն առնչվող հարցեր, նորարարական ստեղծագործական ծրագրերը, այդ թվում՝ Առնո Բաբաջանյանի ծննդյան 100-ամյակի միջոցառումների ընթացքը, իրականացվող եւ ակնկալվող փոփոխությունները: Անդրադարձ է եղել նաեւ համավարակի ընթացքում մշակութային կյանքի բնականոն գործունեության ապահովման խնդիրներին:
13-01-2021
|

փակել >>
|