Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

20.01.2021
ՄՇԱԿՈՒՅԹ


Իր դռներն է բացում Հայաստանում եզդիական առաջին թատրոնը

Հունվարի 17-ից «Կռիվ ու սեր» բեմադրության առաջնախաղով Հայաստանում թատերասերների առաջ իր հյուրընկալ դռները կբացի մնջախաղի վարպետ Արսեն Փոլադովի անվան եզդիական առաջին թատրոնը, որը հիմնադրվել է «Եզդիների կողքին» նախաձեռնության շրջանակներում:
«Արմենպրեսի» թղթակցի հետ զրույցում ներկայացման սցենարի հեղինակ, «Եզդիների կողքին» նախաձեռնության հիմնադիր Գրետա Ալեքսանյանն ասաց, որ թատրոնը վարձակալության հիմունքներով տեղակայվելու է Էջմիածնի Մաչանենց թատրոնի շենքում, որը գտնվում է Շահումյան 51 հասցեում:
«Նախատեսում էինք ազգային լեգենդ բեմադրել. անգամ աշխատանքներ էինք տարել այդ ուղղությամբ, բայց սկսվեց պատերազմը, որին մասնակցում էին նաեւ եզդիները: Ելնելով այդ հանգամանքից՝ որոշեցինք ներկայացմամբ ցույց տալ սերն ու կռիվը պատերազմի օրերին, ընդգծել ազգությամբ եզդի զինվորների կարեւորությունը պետության կյանքում, նրանց սերը դեպի հայրենիքը՝ Հայաստանը»,-նշեց Ալեքսանյանն ու հավելեց, որ ներկայացումը նվիրել են Արցախի երկրորդ պատերազմում զոհված եզդիների անմար հիշատակին:
Ներկայացման մեջ զբաղված դերասանները պրոֆեսիոնալներ չեն, սակայն բեմադրության փորձերը համատեղել են դասընթացներով, որոնց միջոցով դերասանական հմտություններն են յուրացնում: «Կարծես թե ստացվում է, որովհետեւ նրանց ոգեւորությունը մեծ է: Շատ լավ թիմ է ձեւավորվել, եւ ինձ համար կարեւոր է աշխատել եզդիների հետ. նրանք բնավորությամբ մի քիչ կաշկանդված են, բայց արդեն իրենց շատ ազատ են զգում բեմում: Հարկ եմ համարում տեղեկացնել, որ դերասաններից մեկը մասնակցել է պատերազմին, որում կորցրել է եղբորը, բայց պատրաստվում է բեմ բարձրանալ, խաղալ: Բեմում նրա իրական ապրումներն են»,-նշեց Գրետա Ալեքսանյանն ու շեշտեց, որ ներկայացման ռեժիսորը Մաչանենց թատրոնի գեղարվեստական ղեկավար Գեւորգ Ընծա Բաբախանյանն է, որի հետ համագործակցելու են նաեւ առաջիկայում, քանի որ վերջինս ծանոթ է եզդիների ազգային առանձնահատկություններին:
Ինչպես «Կռիվ ու սերը», այնպես էլ թատրոնի առաջիկա ներկայացումները եզդիերեն են լինելու: Հայ հանդիսատեսին եւս թատրոն բերելու նպատակով նրանց բաժանվելու են թերթիկներ, որոնցում հայերենով կմատուցվի ներկայացման բովանդակությունը: «Մեր փորձերին ներկա են եղել նաեւ հայ թատերասերներ, որոնք խոստովանել են, որ լեզուն չեն հասկացել, բայց հուզվել են»,-ընդգծեց Ալեքսանյանը:
Անդրադառնալով թատրոնը Արսեն Փոլադովի անունով կոչելուն՝ Գրետա Ալեքսանյանը շեշտեց, որ ազգությամբ եզդի մնջախաղացը երեւույթ է, բարձրագույն արժեք ինչպես եզդի, այնպես էլ հայ ազգի համար: Գրետա Ալեքսանյանը հույս ունի, որ հետագայում Երեւանի մնջախաղի պետական թատրոնը նույնպես արդարացիորեն կկոչվի վարպետի անունով, մարդու, որը կանգնած էր թատրոնի հիմնադրման ակունքներում:

13-01-2021





20-01-2021
Կենտրոնացված ջերմամատակարարման առավելությունն ակնհայտ է
Ոլորտի տեսլականի համար հարկ է, որ հենց այս գործոնը ...


20-01-2021
Բայդենը կվերադառնա՞ Հարավային Կովկաս
Առայժմ հայտնի չէ, թե նա հիմա ինչ կարող է ...


20-01-2021
Ինչպիսի՞ն է լինելու ԱՄՆ-ի դերն աշխարհում
Ակնկալվում է ավելի ակտիվ եւ նախաձեռնող արտաքին քաղաքականություն



20-01-2021
Շարժում դեպի գազի միասնական շուկա
Պայմանագիրը կարող է պատրաստ լինել այս տարի եւ ստորագրվել ...


20-01-2021
Պատերազմի դաժան երեսը
Կատարվածից դասեր քաղելը պատասխանատվություն է ապագա սերունդների նկատմամբ



20-01-2021
Հայ բանաստեղծության մայրը
Նա իր փառքից միայն մի փոքրիկ բաժին թողեց իրեն


20-01-2021
Սուրբ Հոգին մեր կնիքն է
Ա. Բայց Աստուծոյ հաստատ հիմքը կանգնած է եւ այս ...



20-01-2021
Պետական կառավարման համակարգը ռեսթարթի անհրաժեշտություն ունի
Դա պետք է սկսվի վարչապետի աշխատակազմից


20-01-2021
Կայուն օպերատիվ իրավիճակը պահպանվել է
Հունվարի 18-ին եւ 19-ի առավոտյան ՀՀ պետական սահմանի ...

20-01-2021
Նոր մոտեցում ինքնակամ շինության օրինականացման հարցում
Նոր նախագծով առաջարկվում է, որ ինքնակամ ...

20-01-2021
Կանխատեսելի արդյունքներ ճերմակ մրցուղիներում
Կարծես, ներդաշնակելով մեր երկրում հաստատված ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO