Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.01.2021
ԶԱՆԱԶԱՆ


IPSE DIXIT

Պետք է գրականությունը ապահովել նախ եւ առաջ բարոյապես: Չպետք է թույլ տալ, որ ամեն պատահական մարդ բերանը անպատիժ շաղ տա հայոց գրականու-թյան հասցեին: Եվ եթե մամուլն ինքն է ուզում պաշտպանել հայոց գրականությունը՝ ինքը պիտի ուշադիր լինի, որ երբ մի բացբերան հոդվածի մեջ անքննադատ, անփույթ խոսք կա գրականության հասցեին՝ չմոռանա, թե որտեղ է անպետք թղթերի զամբյու-ղը....
Մեր դպրոցներում հայոց գրականությունը չպետք է լինի շատ-շատ տանելի ա-ռարկա, այլ նա պետք է պաշտպանվի իրապես. շատ դասեր, քիչ կողմնակի առարկա-ներ, շատ գրքեր գրադարաններում եւ շատ ժամանակ աշակերտների ընթերցանու-թյան: Բոլոր ուսուցիչների ուշադիր վերաբերմունք, սեր եւ փայփայանք դեպի այդ ա-ռարկան:
Պետք է ընտանիքներում մտցնել հեղինակների ընթերցանություն, ղեկավարել փոքրերին ու պատանիներին, գրական խնդիրներով զբաղվել:
Պետք է ջնջել արհեստական գծերով անջատած հայ գրականության սահման-ները՝ հին, նոր, արեւելահայ, արեւմտահայ. հայոց գրականությունը մեկ է, ամբողջա-կան եւ անբաժանելի: Փտած են այն մարդիկ, որ գրաբար մատենագրությունը հայ-տարարում են փտած, եւ թեթեւամիտ են նրանք, ովքեր նորն են համարում թեթեւա-միտ, արեւելահայերը «մենք» չենք եւ արեւմտահայերը՝ «նրանք»: Մեր հեղինակներին կարգերի բաժանել՝ գեղարվեստական-ազգային եւ տենդենցիոզ-ազգայնական. գերադասելն ու արտասանելը, նրանց ընդունելն ու չընդունելը մենք պետք է սպանենք երկար տասնամյակների ջանադիր եւ լուրջ քննադատությամբ: Բայց ընդհանուր սկզբունքն այն է, որ նրանց նախ եւ առաջ պետք է լայնորեն պաշտպանենք:
Բարոյական պաշտպանությունից հետո գալիս է նյութական պաշտպանությունը:
Մեզնում մի տասը մարդ հազիվ կա, որոնց համար պարզորոշ ճշմարտություն է, որ ուր կա տան վարձի, սնունդի, բժշկության եւ այլ խոշոր ու մանր հոգսեր՝ այնտեղ չկա գրականություն.... Գրելու համար պետք է հեղինակը «պարապ» լինի, ազատ՝ կողմնակի գործից ու հոգսից, որ լցվի ներքին աշխատանքով: Իսկական «պարապ» հեղինակը ժամանակ չի ունենա ուրիշ բանի: Եթե չի գրում, ուսումնասիրում է, որով-հետեւ իսկապես գրել նշանակում է նաեւ կարդալ: Դեռ ավելին. գրել նշանակում է առողջանալ, գնալ համալսարաններ, գրադարաններ, օտար երկրներ, հաճախ եւ շատ ապրել հայրենի ժողովրդի մեջ, այս գյուղը, այն վանքը, այս ժողովը, այն պայ-քարը, հնար ունենալ այս շաբաթը կտրել Կովկասի մի ծայրից մյուսը, տեսնել հետա-քրքրող մի տիպ, մի գետ, մի սար եւ ուզած ժամանակը մի որեւէ Սեւանում կամ, թե-կուզ, Փարիզի մի աղմկալի փողոցում առանձնանալ եւ առանց որեւէ մեկի հետ խոսե-լու կարիքի՝ ստեղծել քմահաճույքի համաձայն: Սրա համար դրամ է պետք:
Սա շռայլություն է, բայց գրականությունը եւս մեծ շռայլություն է: Պետք է դեն շպրտել այն տիրացուակա՞ն ասեմ, թե՞ խալիֆայական կարծիքը, թե գրողը եթե ա-պահով լինի, ոչինչ չի գրի: Իսկական ստեղծագործողը չի կարող չստեղծագործել ո՛չ կարիքի, ո՛չ բարեկեցության մեջ: Միայն, մինչդեռ նյութական ազատությունը բաց է անում նրա հոգու վանդակը, չքավորությունը մեռցնում է նրա հոգին: Ճիշտն այն է, որ հեղինակը պիտի տեսած լինի ե՛ւ քաղց, ե՛ւ թշվառություն, ե՛ւ ամեն բան, որ կյանք է կոչվում: Բայց այդ բոլորը տեսնելուց հետո հեղինակը պիտի ունենա միջոց արտա-հայտելու....
Գրականությունը պաշտպանելով մեր մեջ՝ նաեւ պետք է պաշտպանել օտարնե-րի մեջ: Դա ոչ թե միայն գրական նշանակություն ունի, այլ այս ներկա քաղաքական վայրիվերումների օրերին՝ հայության գաղափարը տարածելու միակ միջոցն է: Մինչ-դեռ մենք մեր թշվառությունների նկարագրությամբ, մեր ճառերով շատ անգամ չենք կարողանում օտարների ուշադրությունը մեր կողմը դարձնել, մեր գրականությամբ ձեռք ենք բերում ոչ թե միայն ուշադրություն, այլեւ՝ համակրանք եւ անդավաճան սեր:

Դերենիկ ԴԵՄԻՐՃՅԱՆ
Պատրաստել է Վ. ՄԻՐԶՈՅԱՆԸ

13-01-2021





16-01-2021
Հայաստանի էներգահամակարգի բարձր ՕԳԳ-ն ապահովելու համար
Ինչպիսի քայլեր կձեռնարկի պետությունն արտահանման մասով

Մեր էներգահամակարգը ...


16-01-2021
Բայդենը խոստանում է վերականգնել ԱՄՆ-ի հեղինակությունը
Չինաստանի հետ թշնամությունը պետք է փոխարինվի առողջ մրցակցությամբ



16-01-2021
Տարածաշրջանում ընթանում են խմորումներ՝ ռազմական ուժի ցուցադրումով
Հակաթուրքական բլոկի երկրների ռազմական բյուջեները մի քանի անգամ գերազանցում ...


16-01-2021
Մերձեցում միջուկային տեխնոլոգիաներին տիրանալու համար
Թուրքիան խորացնում է Պակիստանի եւ Ադրբեջանի հետ համագործակցությունը



16-01-2021
Կարգազանցներին հնարավորություն կտրվի վճարել միայն տույժի կեսը
2019-2020 թթ. ընթացք է տրվել մոտ երկու միլիոն կատարողական ...


16-01-2021
Պետական կառավարման մոդելի կապը
Տվյալ ժողովրդի արժեհամակարգային առանձնահատկությունների հետ

Պատմաբան, «Հայոց պատմության ...


16-01-2021
Սուրբ հոգու ծառայություն
Յուրաքանչյուր քրիստոնյա իր կյանքում կարող է տալ երկու ...



16-01-2021
2021 թվականը պետք է դառնա տնտեսական ամբիցիաների վերականգնման տարի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացած ...

16-01-2021
«Կապահովվեն բոլոր պետությունների շահերը»
Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների ...

16-01-2021
Արցախ է վերադարձել 49 հազար 264 մարդ
Ռուսական խաղաղապահ ուժերի եւ ռազմական ...

16-01-2021
Յուրչենկոն կխաղա Հայաստանում
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO