Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

17.01.2021
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ


Հոգին ամեն ինչ քննում է

Աստվածաշնչում մի քանի անգամ Սուրբ Հոգին անվանվում է Աստված: Նա օժտված է աստվածային ունակություններով, որոնք կթվարկենք ստորեւ:
ա/ Ամենակարող. Հիսուսի ծննդյան պահին Սուրբ Հոգին պաշտպանել է ինչպես Մարիամին, այնպես էլ Հիսուսին: Նա մեր պաշտպանն է:
«Հրեշտակը պատասխանեց եւ ասեց նորան. Սուրբ Հոգին կգայ քեզ վերայ եւ Բարձրեալի զօրութիւնը քեզ վերայ կհովանաւորէ, վասն որոյ եւ այն ծնուած սուրբն էլ Աստուծոյ Որդի կկոչուի»: Ղուկաս 1-35
բ/ Ամենագետ. Սուրբ Հոգին մեր մասին գիտի ամեն ինչ:
«Բայց մեզ յայտնեց Աստուած իր Հոգովը. որովհետեւ Հոգին ամեն բաները քննում է, եւ Աստուծոյ խորքն էլ»: Ա Կորնթ. 2-10
գ/ Ամենուրեք է: Նա միշտ մեզ հետ է:
«Ո՞ւր գնամ քո Հոգիիցը. եւ քո երեսիցն ո՞ւր փախչեմ:
Եթէ վերանամ երկինքը՝ դու այնտեղ ես. եւ եթէ դժոխքը փաթաթուիմ, ահա դու այնտեղ ես:
Եթէ արշալուսի թեւերն առնեմ եւ ծովի վերջի ծայրերումը բնակուեմ,
Այնտեղ էլ քո ձեռքը կառաջնորդէ ինձ, եւ քո աջը կպահէ ինձ:
Եւ եթէ ասեմ. թող խաւարն ինձ ծածկէ. այն ժամանակ գիշերն էլ լոյս կլինի իմ շուրջը:
Մութն էլ քեզ համար խաւար չէ, գիշերն էլ ցերեկի պէս լոյս է. խաւարն էլ լոյսի պէս է քեզ համար:
Որովհետեւ դու ստեղծեցիր իմ երիկամունքները, եւ ծածկեցիր ինձ իմ մօր որովայնումը:
Գոհանում եմ քեզանից, որ ահաւոր եւ զարմանալի կերպով ստեղծուեցայ. զարմանալի են քո գործերը, եւ իմ անձը լաւ հասկացել է:
Իմ ոսկորները չծածկուեցան քեզանից, երբոր ես ստեղծուեցայ ծածուկ տեղը. եւ երկրի խորութիւններումը ճարտարութիւնով կազմուեցայ:
Քո աչքերը տեսան իմ կերպարանքը՝ դեռ անպատրաստ. եւ քո գրքումը գրուած էին այն բոլոր օրերը որ լինելու էին՝ երբոր նորանցից մէկը դեռ չկար:
Քանի պատուական են ինձ համար քո խորհուրդները, ով Աստուած. քանի մեծ է նորանց թիվը»: Սաղմոս 139:7-17
դ/ Հավերժ Հոգի:
«Էլ որքա՞ն աւելի Քրիստոսի արիւնը, որ յաւիտենական հոգով իր անձն անարատ պատարագ մատուցրեց Աստուծուն, ձեր խղճմտանքը կսրբէ այն մեռած գործերից որ կենդանի Աստուծուն պաշտէք»: Եբրայեցիս 9:14
Այս ամենին զուգահեռ Աստվածաշունչը Սուրբ Հոգին նկարագրում է մի քանի խորհրդանիշերով, որոնք պատկերացում են տալիս Նրա աշխատանքի մասին:
ա/ Աղավնի:
Աղավնին խորհրդանշում է սերն ու տրտմությունը՝ Սուրբ Հոգու ծառայության մեջ Հիսուս Քրիստոսին:
«Եւ վկայեց Յովհաննէսը եւ ասեց, թէ Տեսնում էի Հոգին, որ աղաւնու պէս վայր էր գալիս երկնքիցը եւ նորա վերայ մնում»: Հովհ. 1:32
բ/ Ջուր:
Միայն Սուրբ Հոգին կարող է հագեցնել քրիստոնյայի հոգեւոր ծարավը:
«Ինձ հաւատացողը, ինչպէս գիրքն ասում է, Նորա փորիցը կենդանի ջրերի գետեր կբղխին: Սա ասեց այն Հոգու համար, որ ընդունելու էին նորա հաւատացողները, որովհետեւ դեռ Սուրբ Հոգին տրուած չէր, որովհետեւ Յիսուսը դեռ չէր փառաւորուած»: Հովհ. 7:38-39
«Որովհետեւ ջուր պիտի թափեմ ծարաւի վերայ, եւ հեղեղներ՝ չորութեան վերայ, ես պիտի թափեմ իմ հոգին քո սերունդի վերայ, եւ իմ օրհնութիւնը՝ քո զաւակների վերայ»: Եսայի 44:3
գ/ Յուղ:
«Եւ Սամուէլը իւղի եղջիւրն առաւ, եւ օծեց նորան իր եղբայրների մէջ. եւ այն օրից յետոյ Տիրոջ Հոգին եկաւ Դաւիթի վերայ. եւ Սամուէլը վեր կացաւ գնաց Ռամա»: Ա Թագ. 16:13
«Եւ քահանան իր ձեռքի մէջ մնացած իւղիցը քսէ մաքրուելու մարդի աջ ականջի բլթակին եւ նորա աջ ձեռքի մեծ մատին եւ նորա աջ ոտքի մեծ մատին յանցանքի պատարագի արիւնի վերայից»: Ղեւտ. 14:17
դ/ Քամի:
«Մարմնիցը ծնուածը մարմին է. եւ Հոգուցը ծնուածը հոգի է: Մի զարմանար՝ որ ասեցի քեզ թէ Պետք է ձեզ՝ վերստին ծնուիլ»: Հովհ. 3:6-7
ե/ Կրակ:
«Եւ երեւեցան նորանց բաժանուած լեզուներ ինչպէս կրակից. եւ նստեց նորանց ամեն մեկի վերայ: Եւ ամենքը Սուրբ Հոգով լցուեցան, եւ սկսեցին ուրիշ լեզուներով խօսել, ինչպէս որ Հոգին նորանց խօսել էր տալիս»: Գործք 2:3-4
զ/ «Հագուստ»:
«Եւ Տիրոջ Հոգին հանգչեց Գեդէօնի վերայ, եւ նա փող հնչեցրեց, եւ Աբիգերեանք նորան ետեւից ժողովուեցան»: Դատավորաց 6:34

Անահիտ ԲԱՆՈՒՉՅԱՆ

13-01-2021





16-01-2021
Հայաստանի էներգահամակարգի բարձր ՕԳԳ-ն ապահովելու համար
Ինչպիսի քայլեր կձեռնարկի պետությունն արտահանման մասով

Մեր էներգահամակարգը ...


16-01-2021
Բայդենը խոստանում է վերականգնել ԱՄՆ-ի հեղինակությունը
Չինաստանի հետ թշնամությունը պետք է փոխարինվի առողջ մրցակցությամբ



16-01-2021
Տարածաշրջանում ընթանում են խմորումներ՝ ռազմական ուժի ցուցադրումով
Հակաթուրքական բլոկի երկրների ռազմական բյուջեները մի քանի անգամ գերազանցում ...


16-01-2021
Մերձեցում միջուկային տեխնոլոգիաներին տիրանալու համար
Թուրքիան խորացնում է Պակիստանի եւ Ադրբեջանի հետ համագործակցությունը



16-01-2021
Կարգազանցներին հնարավորություն կտրվի վճարել միայն տույժի կեսը
2019-2020 թթ. ընթացք է տրվել մոտ երկու միլիոն կատարողական ...


16-01-2021
Պետական կառավարման մոդելի կապը
Տվյալ ժողովրդի արժեհամակարգային առանձնահատկությունների հետ

Պատմաբան, «Հայոց պատմության ...


16-01-2021
Սուրբ հոգու ծառայություն
Յուրաքանչյուր քրիստոնյա իր կյանքում կարող է տալ երկու ...



16-01-2021
2021 թվականը պետք է դառնա տնտեսական ամբիցիաների վերականգնման տարի
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ կայացած ...

16-01-2021
«Կապահովվեն բոլոր պետությունների շահերը»
Ռուսաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխվարչապետների ...

16-01-2021
Արցախ է վերադարձել 49 հազար 264 մարդ
Ռուսական խաղաղապահ ուժերի եւ ռազմական ...

16-01-2021
Յուրչենկոն կխաղա Հայաստանում
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի դարպասապահ ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO