Մեր կողքին ապրող, մեզանից մեկը...
Գիրք Վանդոս Ղարագյոզյանի մասին
«Մաշտոց» հրատարակչությունը լույս է ընծայել «Վանաձորի պատվավոր քաղաքացին» գիրքը՝ համանուն հանդեսի գիտական խմբագիր, մանկավարժական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ֆիզկուլտուրայի եւ սպորտի վաստակավոր գործիչ, Վանաձորի պատվավոր քաղաքացի Վանդոս Ղարագյոզյանի մասին:
Գրքում լուսաբանվում է քաղաքացու վերաբերմունքն իր երկրի մշակույթի, սպորտի, հարազատների ու ընկերների նկատմամբ, այն մեզ է ներկայացնում հանրաճանաչ մարդու կերպարը ժամանակակիցների աչքերով: Գիրքը կազմել է «Մաշտոց» կրթամշակութային կենտրոն» ՀԿ-ի նախագահ, համանուն հանդեսի գլխավոր խմբագիր Գագիկ Աթաբեկյանը: Խմբագիրն է գրող, լրագրող Ջանիբեկ Ղուկասյանը, ով իր խոսքում նշում է՝ նյութերի գերակշիռ մասը, հատկապես փորձառու լրագրողների հոդվածները, անթերի են, համակողմանիորեն են ներկայացնում բազմաշնորհ, բազմավաստակ մարդու կյանքն ու աշխատանքային ժրաջան, նվիրական գործունեությունը:
Տպավորիչ են Վ. Ղարագյոզյանի ընկերների` գրող Վահագն Մուղնեցյանի, ՀՀ վաստակավոր իրավաբան Ժիրայր Խառատյանի, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Էդուարդ Մանեւիդիսի, կուսակցական երկարամյա ղեկավար աշխատող Կառլեն Դանիելյանի, գրող-երգիծաբան Սամվել Խալաթյանի, գեներալ-մայոր Գագիկ Շիրմազանի եւ այլոց հոդվածներն ու հիշողությունները: Այդ նյութերն ընթերցվում են չթուլացող հետաքրքրությամբ, անգամ Վ. Ղարագյոզյանին չճանաչող ընթերցողներին հնարավորություն են տալիս լիարժեք ճանաչելու նրան:
Ընթերցողը բավարար տեղեկություններ կստանաս Վանդոս Ղարագյոզյանի ինչպես մանկապատանեկան ու երիտասարդական տարիների, ուսման ու աշխատանքային գործունեության, այնպես էլ իր «կյանքի գործի»` ծանրամարտի եւ նրա երևելիների մասին: Խիստ ուշագրավ է նրա «Ծանրամարտ. Օլիմպիական խաղեր, Աշխարհի և Եվրոպայի առաջնություններ» վերնագրով ստվարածավալ` 650 էջանոց հայերեն-անգլերեն գրքի վերաբերյալ ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի գործադիր կոմիտեի կարծիքն ստանալու պատմությունը: Մեջբերում Գագիկ Անտոնյանի «Հոգու, մտքի եւ ֆիզիկական դրսևորումների ներդաշնության մեջ» հոդվածից (տպագրվել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում). «...Երբ հեղինակը ներս է մտնում, տեղից դանդաղ ելնում է նախագահ Գոտֆրիդ Շյոդլը ու... ծափահարում: Նրա հետ` բոլոր ներկաները: Գիրքն ընդունված է: ԾՄ ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Թամաշ Այանը չուշացրեց նաեւ գործադիր կոմիտեի գրավոր կարծիքը` «Սա ամենակատարյալ գիրքն է ծանրամարտի արդյունքների մասին»: Այդ «վիթխարի աշխատանքի համար» (Գոտֆրիդ Շյոդլ) հեղինակն արժանանում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի դոկտորի կոչման...»:
Արդարացված է, անշուշտ, Վանդոս Ղարագյոզյանի մեծ գերդաստանի ներկայացուցիչների մասին պատմող նյութերի ներառումը ժողովածուում. դրանով ընթերցողը պատկերացում կկազմի, թե որտեղից է սերում, ընտանեկան ինչ միջավայրում է մեծացել նա, ում միջոցով են նրան փոխանցվել գերդաստանի բարի ավանդույթները: «Վանաձորի պատվավոր քաղաքացին» գիրքը պատմում է մի մարդու մասին, ով մեր կողքին է, մեզանից մեկը` համեստ ու բարեհամբույր, լրջախոհ ու ժպտերես, մեծի հետ` մեծ, փոքրի հետ` փոքր, ով երբեք չի շեշտում, չի ընդգծում իր մեծությունը:
Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ 14-01-2021
|

փակել >>
|