Գնաճը կազմել է 3.7 տոկոս
Ըստ Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի հրապարակած 2020 թ. հունվար-դեկտեմբերի սպառողական գների վիճակագրության՝ 12 ամիսներին հանրապետության սպառողական շուկայում գնաճը կազմել է 3.7 տոկոս: Այս ցուցանիշը կանխատեսելի էր՝ հաշվի առնելով 2020 թ. համավարակի եւ պատերազմի բացասական հետեւանքները:
Հանրապետության բոլոր քաղաքներում 2020 թ. դեկտեմբերին նոյեմբերի համեմատ սպառողական գներն աճել են 2.9-3.7 տոկոսով: Ամենաբարձր գնաճն արձանագրվել է Վաղարշապատում (3.7 տոկոս), իսկ Երեւանում այն բարձրացել է 3.3 տոկոսով:
Էականորեն բարձրացել են սննդամթերքի եւ ոչ ալկոհոլային խմիչքի գները, ինչը կազմել է 4.9 տոկոս: Բանջարեղենի գներն աճել են 2.8 տոկոսով: Այս սննդամթերքի որոշ տեսակների գներում արձանագրվել է զգալի նվազում: Այսպես՝ նախորդ տարվա համեմատ կարտոֆիլի գները նվազել են 23.1, գլուխ սոխինը՝ 21.4 տոկոսով, գրեթե նույնքան էլ նվազել է կանաչ սոխի գինը, իսկ գազարն էժանացել է 16.3 տոկոսով: Սակայն դրա փոխարեն սխտորի վաճառքի գինը բարձրացել է 104.5 տոկոսով, սմբուկինը՝ 47 տոկոսով, իսկ պղպեղի արժեքը բարձրացել էր 48 տոկոսով: Վերջին ցուցանիշները որոշիչ եղան այս ապրանքատեսակի ընդհանուր գնի աճի համար:
Մրգի ապրանքախմբում 2020 թ. արձանագրվել է 11.4 տոկոս գնաճ: Այստեղ արձանագրվել է խաղողի 14.7 տոկոս եւ ելակի 12.5 տոկոս գնանկում, բայց դրա փոխարեն խնձորի արժեքի 32,5 տոկոս եւ դեղձի 28 տոկոս բարձրացում է գրանցվել:
Յուղերի եւ ճարպերի ապրանքախմբում 2020 թ. դեկտեմբերին 2019-ի դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 13.1 տոկոս աճ: Հատկապես բարձրացել են արեւածաղկի բուսական յուղի միջին գները, եւ աճը կազմել է 35.3 տոկոս:
7.4 տոկոսով ավելացել են առաջին սպառման ապրանքատեսակներից հացաբուլկեղենի եւ ձավարեղենի գները: Կաթնամթերքի, պանիր եւ ձու ապրանքախմբի գնաճը կազմել է 5.8 տոկոս, հատկապես զգալի է եղել ձվի գների աճը՝ 18.5 տոկոս: 2020 թ. 38.1 տոկոսով աճել են շաքարի եւ շաքարավազի գները:
Մսամթերքի շուկայում արձանագրվել է 0.6 տոկոս գնանկում: Վերջինս մեծապես պայմանավորվում է նաեւ Հայաստան Ադրբեջանին հանձնած տարածքներից խոշոր եւ մանր եղջերավոր անասունների ներհոսքով ու մորթով:
Ոչ պարենային ապրանքների շուկայում 2020 թ. դեկտեմբերին 2019-ի դեկտեմբերի համեմատ արձանագրվել է 3.4 տոկոս գնաճ: Կորոնավիրուսի համավարակի եւ պատերազմի հետեւանքով պահանջարկի նվազման պատճառով ծառայությունների սակագներն էական աճ չեն գրանցել, եւ այն կազմել է ընդամենը 1.6 տոկոս:
Ճգնաժամային տարին չէր կարող չազդել արտարժույթի շուկայի վրա: 2020 թ. դեկտեմբերին հանրապետությունում գրանցվել է սպառողական գների եւ ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի 3.7 տոկոս եւ 8.5 տոկոս հավելաճ: 2020 թ. դեկտեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 518.9 դրամ, այն դեպքում, երբ 2019-ի դեկտեմբերին այն 478.2 դրամ էր:
2020 թ. ճգնաժամային տարում նման ցուցանիշներն անսպասելի չէին, սակայն պարզվում է, որ Հայաստանի սպառողական գների ինդեքսը ԱՊՀ երկրների համեմատությամբ բավականին դրական է: Այդ ցուցանիշը Հայաստանում 0.3 տոկոս է, այն դեպքում, երբ ՌԴ-ում եւ Ուկրաինայում 4.1 տոկոս է, իսկ Բելառուսում՝ 6.1 տոկոս: Վրաստանում սպառողական գների ինդեքսը կազմել է 3.4 տոկոս:
Ստեղծված իրավիճակում գնաճի կարգավորման գործառույթն իրականացնող պատասխանատու կառույցը՝ Կենտրոնական բանկը, առարկայորեն պարտավոր է համապատասխան կանխարգելիչ քայլեր իրականացնել: Հանրապետության գլխավոր դրամատունն արդեն տարածել է հաղորդագրություն, որում հայտնել է, որ ՀՀ ֆինանսական շուկաների բնականոն գործունեության ապահովման նպատակով կիրականացնի գործառնություններ։
«ՀՀ կենտրոնական բանկը շարունակում է իրականացնել ֆինանսական շուկաների մշտադիտարկում եւ անհրաժեշտության դեպքում կկիրառի իր գործիքակազմում առկա բոլոր գործիքները՝ երաշխավորելով գների եւ ֆինանսական կայունությունը»,- ասված է ԿԲ տարածած հաղորդագրության մեջ։ Հայտնի է, որ ԿԲ-ն Հայաստանում գնաճի թույլատրելի սահմանը տեսնում է 4 տոկոսի շրջակայքում, իսկ այսօր արդեն առկա է 3.7 տոկոսը: Կորոնավիրուսի ճգնաժամը չի զիջում դիրքերը: Ավելին՝ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կանխատեսում է համավարակի նոր ալիք, ինչը նշանակում է, որ տնտեսական անբարենպաստ իրավիճակը պահպանվելու է, եւ գների հետագա աճն անխուսափելի կլինի:
Ա. Վ. 16-01-2021
|

փակել >>
|