Մատուցեց առաջնորդական իր առաջին սուրբ պատարագը
Հունվարի 17-ին Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի առաջնորդանիստ եկեղեցում Գուգարաց թեմի նորանշանակ առաջնորդ, գերաշնորհ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը մատուցեց առաջնորդական իր առաջին սուրբ պատարագը: Սրբազան արարողությանը ներկա էին Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը, մարզային եւ համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, ԱԺ պատգամավորներ, բարձրաստիճան հոգեւորականներ, բազմաթիվ հավատացյալներ։
Սուրբ պատարագի ընթացքում հանդիսավոր ընթերցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի կոնդակը՝ տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանին Գուգարաց թեմի առաջնորդ նշանակելու մասին: Սրբազան հայրն իր գնահատանքի եւ օրհնության խոսքն ուղղեց հավատացյալներին: Նա մասնավորապես շնորհակալաբար ընդգծեց մարզային իշխանությունների սատարումը՝ իր, որպես Գուգարաց թեմի առաջնորդի, նշանակման առաջին իսկ օրվանից:
19-01-2021
|

փակել >>
|