Տեղի արտադրողներին աջակցելու նպատակով
Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը հերթական այցը կատարեց, այս անգամ՝ Վանաձորում գործող «Դիետ» ՍՊԸ-ի արտադրամաս ու «Գլորիա» կարի ֆաբրիկա: «Դիետը» շուրջ 25 տարի զբաղվում է կաթնամթերքի գրեթե բոլոր տեսակների արտադրությամբ (թթվասեր, մածուն, յոգուրտ, պանրի բազմաթիվ տեսակներ, կաթնաշոռ եւ այլն): Ներկայում ունի 15 աշխատակից, ամռան ընթացքում նրանց թիվն ավելանում է, իսկ ընդհանրապես արտադրությանն առնչվում է ավելի քան 40 մարդ: Արտադրանքը հաջողությամբ է սպառվում մարզի տարածքում:
«Գլորիա» ֆաբրիկան աշխատանքով է ապահովում շուրջ 2700 քաղաքացու: Արտադրանքն, ինչպես հայտնի է, ամբողջությամբ սպառվում է եվրոպական երկրներում: Մարզի ղեկավարը շրջել է «Դիետ» ՍՊԸ-ի ատադրամասում ու «Գլորիա» կարի ֆաբրիկայում, ծանոթացել արտադրական գործընթացներին, զրուցել է աշխատակիցների հետ, տեղեկացել խնդիրներին, կարիքներին:
Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ
19-01-2021
|

փակել >>
|