«Եղբայրական» եռամիասնություն
Հունվարի 14-ին Պակիստանի մայրաքաղաք Իսլամաբադում այդ երկրի, Թուրքիայի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Մահմուդշահ Կուրեյշին, Մեւլութ Չաուշօղլուն ու Ջեյհուն Բայրամովը ստորագրել են եռակողմ փոխհարաբերությունները քաղաքական, տնտեսական, անվտանգության եւ խաղաղության ոլորտներում խորացնելու վերաբերյալ համաձայնություն՝ «Իսլամաբադի հռչակագիր» անվամբ:
Հռչակագրի ստորագրումից հետո նրանք մասնակցել են համատեղ մամուլի ասուլիսի, որտեղ Չաուշօղլուն հայտարարել է, թե Իսլամաբադը, Անկարան ու Բաքուն որոշել են անվտանգության, կայունության ու խաղաղության առումով հույժ կարեւոր քայլեր անել: Այլ կերպ ասած՝ «Ալ Կաիդային» ու թալիբներին ծնունդ տվող Իսլամաբադը, Սիրիայում «Իսլամական խալիֆայության», «Ալ Նոսրայի» եւ այլ ահաբեկչական խմբերի հետ համագործակցող Անկարան, ինչպես եւ նշյալ երկուսի «արտադրած» ահաբեկիչների աջակցությամբ Արցախի Հանրապետության դեմ ցեղասպան պատերազմ սանձազերծած Բաքուն «ամենայն լրջությամբ նպատակամղված են» տարածաշրջանում եւ աշխարհում կայունություն ու խաղաղություն հաստատել: Սա այն դեպքում, երբ Թուրքիան, ոտնահարելով միջազգային օրենքները, զավթողական գործողություններ է իրականացնում Սիրիայի, Իրաքի ու Կիպրոսի դեմ, իսկ Պակիստանն Աֆղանստանը լիովին իր ազդեցության գոտի դարձնելու նպատակով մշտապես բացահայտ ու ոչ բացահայտ միջոցներով ջանք չի խնայել պատնեշել իրեն ոչ ձեռնտու տարբերակով այդ երկրում խաղաղություն հաստատելու քայլերը: Իսլամաբադն այդ նպատակով գլխավորապես օգտագործել է «Ալ Կաիդայի» երկվորյակ թալիբներին: Իսլամաբադի նման դիրքորոշումն Աֆղանստանում 2018 թ. սկզբներին նույնիսկ խիստ զայրացրել էր ԱՄՆ նախագահ Թրամփին, ով Պակիստանի աֆղանական քաղաքականությունը գնահատելով որպես երկակի խաղ՝ մեծապես կրճատեց այդ երկրին ցուցաբերվող տնտեսական ու անվտանգության աջակցությունը: Բայց եւ այնպես, Իսլամաբադը շարունակում է իր ազդեցության ոլորտում պահել Քաբուլը:
Չաուշօղլուն շեշտել է նաեւ, որ եռակողմ բանակցություններում խիստ կարեւորվել է ենթակառուցվածքների եւ էներգետիկայի ու տրանսպորտի ոլորտներում համագործակցության ընդլայնումը: Իսկ Բայրամովը, հայտարարելով, որ թուրքական եւ պակիստանյան ընկերություններերը հրավիրվել են ակտիվորեն մասնակցելու Ղարաբաղի «ազատագրված» տարածքների վերակառուցմանը, միաժամանակ շնորհակալություն է հայտնել Անկարային ու Իսլամաբադին՝ պատերազմում Բաքվին աջակցելու համար: Նա հավելել է, որ «հաղթանակի տոնակատարությունների» ժամանակ մեծ հպարտությամբ ծածանվել են Թուրքիայի ու Պակիստանի դրոշները: Բայրամովը շեշտել է, որ եռակողմ նիստին կարեւորվել եւ քննարկման առարկա են դարձել նաեւ ահաբեկչության, իսլամաֆոբիայի ու խտրականության դեմ պայքարի հարցերը: Սա եթե վերաբերեր տվյալ երկրների ներքին քաղաքականությանը, անշուշտ, պետք է բարձր գնահատվեր, քանի որ այդ երեւույթները պետական մակարդակով առկա են նշյալ երկրներում:
Ադրբեջանում ազգային փոքրամասնությունները զուրկ են ազգային բնույթի որեւէ իրավունքից, ազատությունից, ընդհուպ մայրենի լեզվի ուսուցումից, մինչդեռ Բաքուն առիթը բաց չի թողնում, թերեւս՝ հանիրավի, Իրանին քննադատելու թուրքախոսների մշակութային սահմանափակումների համար: Իսկ ահաբեկչությունը խրախուսվում է պետական մակարդակով, եւ շիա հոգեւորականների դեմ պայքարը մշտական բնույթ է կրում: Պակիստանում խիստ ճնշումներ են գործադրվում ազգային ու կրոնական փոքրամասնությունների, ինչպես, օրինակ, շիաների ու քրիստոնյաների, բելուջների ու փուշտուների դեմ, ահաբեկչությունը հովանավորելու մասին էլ չասած: Ինչ վերաբերում է Թուրքիային, ապա այստեղ առավել քան ակնհայտ է Անկարայի քաղաքականությունն ալեւիների, շիաների, քրիստոնյաների, իսկ որպես փոքրամասնություններ՝ բոլոր այլ ազգերի ներկայացուցիչների հանդեպ, ներկա դրությամբ առաջին հերթին՝ քրդերի: Այլ կերպ ասած՝ նշյալ եռյակը հիշյալ հատկանիշներով պիտակավորում է նրանց, ովքեր ընդվզում եւ ջանքեր են գործադրում ընդդեմ այդ երկրների նմանօրինակ քաղաքականության: Իսկ Կուրեյշին իր ելույթում շեշտել է, թե Իսլամաբադի, Անկարայի ու Բաքվի միջեւ առկա է արտակարգ փոխվստահություն, եւ հավելել, որ համատեղ նիստում քննարկվել են քաղաքական, տնտեսա-առեւտրական, ներդրումների, անվտանգության հարցեր եւ որոշվել է ուշադրությունը կենտրոնացնել ռազմական ու այլ ոլորտներում համագործակցության վրա:
Անդրադառնալով միմյանց եղբայր համարող թուրք-պակիստանյան փոխհարաբերություններին, նշենք, որ դրանք 1947-ից՝ Պակիստանի անկախանալուց ի վեր, միշտ էլ ջերմ ու բարեկամական են եղել, սակայն վերջին տարիներին, որոշ հանգամանքների բերումով, էլ ավելի են սերտացել: Ավելին, եռյակի «եղբայրության» առնչությամբ Պակիստանի օդուժի հրամանատար Մուջահիդ Էնվեր Խանը հունվարի 14-ին թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում շեշտել է, թե Թուրքիա-Պակիստան բարեկամական փոխհարաբերություններն իրենց նմանը չունեն, անգամ շատ երկրներ նախանձում են դրանց: Նա հավելել է, թե Թուրքիան պակիստանցիների երկրորդ տունն է, ընդգծելով, որ իրականում նրանք մեկ ազգ են, երկու երկիր: Փաստորեն, հաշվի առնելով, որ Ադրբեջանն էլ Թուրքիայի դեպքուն նույնն է ասում, կարելի է ասել, թե եռամիասությունը հիմնված է «ազգակից» լինելու վրա, ավելի հստակ՝ նույն մտածողությամբ, վարքագծով ու հոգեբանությամբ պետությունների միասնություն է: Այլ կերպ ասած՝ «Նման զնմանն գտանէ»:
Պակիստանի վարչապետ Իմրան Խանը հովանավորում է Թուրքիայի ներխուժումը Սիրիա, գովեստի խոսքեր է շռայլում Արցախի դեմ պատերազմում Թուրքիայի վճռորոշ դերի առնչությամբ: Իսկ 2016 թ. Անկարայի պահանջով անմիջապես Գյուլենի դպրոցներն ու մշակույթի կենտրոնները հանձնեց Էրդողանի կառավարությանը: 2019 թ. փետրվարին Թուրքիայի նախագահ էրդողանին Իսլամաբադում աննախադեպ ջերմությամբ էին ընդունել: Էրդողանն էլ ոչ միայն ձգտում է երկկողմ փոխառնչություններն ընդլայնել, այլեւ նշյալ այցի ընթացքում առաջ էր քաշել Թուրքիա-Պակիստան-Ադրբեջան, Թուրքիա-Պակիստան-Աֆղանստան եւ Թուրքիա-Պակիստան-Մալայզիա եռակողմ ձեւաչափերով գործակցություն, որոնցից մեկը, փաստորեն, կյանքի է կոչվել: Այսուհանդերձ, Անկարան նպատակամղված է կարեւոր տեղ գրավել Պակիստանի շուրջ 230 միլիոնանոց շուկայում, որտեղ լուրջ դերակատարություն չունի: Բացի այդ, եթե հաշվի առնենք, որ 2019 թ. Էրդողանը հայտարարել էր, թե Թուրքիան պետք է միջուկային զենք ունենա, ապա կարելի է նաեւ այս համատեքստում կարեւորել Անկարայի խիստ հետաքրքրությունն Իսլամաբադի նկատմամբ: Ահավասիկ, հռչակագրի ստորագրման առնչությամբ թուրքական ԶԼՄ-ներում օրակարգային էր դարձել Իսլամաբադ-Անկարա համատեղ միջուկային զենք արտադրելու հարցը: Հանգամանք, ինչը Պակիստանում Թուրքիայի դեսպանին հարկադրեց թուրք լրագրողների հետ հանդիպել եւ հերքել այդ լուրը՝ նշելով, թե նման նախագիծ գոյություն չունի, եւ Անկարան դեմ է միջուկային զենքի տարածմանը, պարզապես, Պակիստանն ու Թուրքիան եղբայր երկրներ են:
Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆ 19-01-2021
|

փակել >>
|