Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.03.2021
ԵՐԵՎԱՆ


Նոր մոտեցում ինքնակամ շինության օրինականացման հարցում

Նոր նախագծով առաջարկվում է, որ ինքնակամ շինություններն օրինականացնելու համար մինչեւ այս տարվա վերջ դիմածների համար գործեն նախկին կադաստրային արժեքները: Այս մասին ասաց տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը՝ ԱԺ նիստում կառավարության կողմից ներկայացված «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի քննարկմանը:
Պատգամավորը հիշեցրեց, որ այս տարվա հունվարի 1-ից ուժի մեջ են մտել անշարժ գույքի նոր կադաստրային արժեքները՝ շուկայականին մոտարկված, որոնք մի քանի անգամ ավելի բարձր են, քան նախկինում գործող կադաստրային արժեքները: «Դրա հետ կապված առաջացել է խնդիր: Կային քաղաքացիներ, որոնք հողամասեր էին ձեռք բերել՝ հետագա վճարման պայմանով: Եվ, երբ որ գործընթացը վերջնականապես ավարտեին, իրենք պետք է այդ պահին գործող կադաստրային արժեքով վճարում անեին: Կային մարդիկ, որոնք այդ վճարը չեն կարողացել կատարել եւ նախատեսել են վճարել, օրինակ, այս տարի: Եվ որպեսզի նրանք լրացուցիչ ֆինանսական բեռ չունենան, մենք իրենց հնարավորություն ենք տալիս. եթե 2021-ի ընթացքում իրենք հետագա վճարման պայմանով ձեռք բերված գույքի, հողակտորների համար վճարում կկատարեն, իրենց համար կգործեն նախկին կադաստրային արժեքները»,- ասաց Թունյանը:
Այս նախագծով եւս երկու փոփոխություն է կատարվել: Նրանց համար, ովքեր մինչեւ 2020-ի դեկտեմբերի 15-ը դիմել են նպատակային նշանակության փոփոխության համար, դրական եզրակացության դեպքում կգործեն նախկին կադաստրային արժեքները: «Այն քաղաքացիները, որոնք մինչեւ 2021 թվականի հունվարի 31-ը կդիմեն համապատասխան մարմիններին՝ ինքնակամ շինությունները օրինականացնելու համար, նույնպես կօգտվեն նախկին կադաստրային արժեքներով վճարելու հնարավորությունից»,-ասաց Թունյանը:

20-01-2021





05-03-2021
ԱՄՆ-ը որոշել է չվիճել Թուրքիայի հետ
Բայդենի վարչակազմը մտադիր է շարունակել համագործակցությունն Էրդողանի հետ



05-03-2021
Մասնավորեցվում է «Ընդերքաբանի Աղբյուրակի տեղամասը»
100 տոկոս պետական սեփականության բաժնեմասը կվաճառվի աճուրդով

«Ընդերքաբանի ...


05-03-2021
Իտալացի ժողովուրդը կանգնած է արցախցու կողքին
Իտալիայում համայնքային մակարդակով շարունակում են ճանաչել Արցախի անկախությունը



05-03-2021
Կբացի՞, արդյոք, ՆԱՏՕ-ն իր դռները Ուկրաինայի ու Վրաստանի առջեւ
Թուրք-ադրբեջանական ուսումնական վարժանքներ, այս անգամ` Սպարտայում

ՆԱՏՕ-ի գլխավոր ...


05-03-2021
Համանախագահ երկրների դեսպանատների մոտ
Արցախի Հադրութի շրջանն ամբողջությամբ մնացել է ադրբեջանական տիրապետության տակ, ...


05-03-2021
Ձախորդ օրերի հանճարեղ երգիչը
«…Անհետ չկորչեի մահիցս հետո»

Այսպիսին են մեծերը՝ ինչ ...


05-03-2021
«Աճեցէք եւ շատացէք, եւ լցրէք երկիրը, եւ տիրեցէք նորան...»
Աստծո արարածներից՝ Ադամից եւ Եվայից, անցնենք մեր՝ սովորական ընտանիքներին: ...



05-03-2021
Կարող ենք հարցը լուծված համարել
Եթե խորհրդարանական ուժերը կայացնեն արտահերթ ...

05-03-2021
Եռաբլուրում կստեղծվի հուշահամալիր
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում կստեղծվի ...

05-03-2021
Օպտիմալ ձեւաչափը՝ «Բոլորը՝ բոլորի դիմաց»
Գերիների փոխանակման օպտիմալ ձեւաչափը հնչում է ...

05-03-2021
Սենատորի կոչը
ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO