Սեւրի պայմանագրի 100-րդ տարին Թուրքիան սկսում է Կարսի զորավարժություններով
Ադրբեջանաթուրքական այս քայլը մի քանի ուղերձ է պարունակում
Թուրքիան նախատեսում է Ադրբեջանի հետ փետրվարի 1-12-ը Կարսում զորավարժություններ անցկացնել: Այլ կերպ ասած՝ վերջինս Սեւրի պայմանագրի կնքման 100-ամյակը սկսում է զորավարժություններով, ինչն իր մեջ, բնականաբար, հստակ ուղերձներ է պարունակում:
Այս դեպքում Էրդողանի մտավախությունները հիմնավոր են, քանի որ դե յուրե Սեւրի պայմանագիրը չեղյալ չի համարվել, այլ Հայաստանի մասով կասեցվել է քեմալականների եւ Լենինի փոխգործակցության հետեւանքով: Իսկ հարյուրամյա այդ պայմանագրով նախատեսված էր, որ միասնական Հայաստանի մեջ պետք է ընդգրկվեր Էրզրումի, Տրապիզոնի, Վանի եւ Բիթլիսի նահանգների զգալի մասը՝ 90 հազար քառ. կմ տարածքով, եւ Հայաստանը ելք էր ունենալու դեպի Սեւ ծով: Սեւրի պայմանագիրը ժամանակին կիսատ մնաց, բայց նրա իրավական ուժով անկախություն ստացան Եգիպտոսը, Կիպրոսը, Սիրիան, Մարոկոն, Թունիսը, Լիբիան, Սաուդյան Արաբիան, Իրաքը, Քուվեյթը եւ Պաղեստինը, վերջինիս մի հատվածի վրա էլ ձեւավորվեց Իսրայելը:
Գրեթե կես միլիոն զինծառայողով բանակ ունեցող Թուրքիայի համար զորավարժություններում ադրբեջանական զինուժի ներգրավումը կարող է նշանակել երկու բան: Առաջին՝ այն սիմվոլիկ է հատկապես արցախյան վերջին պատերազմի համատեքստում: Ամենայն հավանականությամբ, դա առաջին հերթին Հայաստանին եւ Ռուսաստանին ուղղված մեսիջ է Սեւրի պայմանագրի հարյուրամյակի առիթով: Առավել եւս, որ մեծ քաղաքականության օրակարգերում ակտիվացել են պայմանագրի շուրջ խոսակցությունները եւ քննարկումները: Զորավարժությունները նշանակում են, որ Թուրքիան առնվազն չի բացառում Սեւրի պայմանագրի տրամաբանության ներքո հնարավոր զարգացումները եւ տարվա մեկնակին կազմակերպում է ուժի ցուցադրություն ադրբեջանական բանակի հետ՝ հիշեցնելով արցախյան պատերազմի ելքը:
Հատկանշական է, որ այդ զորավարժություններում Թուրքիան ցանկանում է ցուցադրել եւ օգտագործել իր նորագույն ռազմական տեխնիկան: Փետրվարի 1-12-ը կփորձարկվեն Թուրքիայի ռազմական արդյունաբերության զենքի եւ սարքավորումների կարողությունները: Զորավարժությունների ժամանակ նախատեսվում է նաեւ ռազմական սցենարների իրագործում, որոնք առնչվում են բարդ իրավիճակներում ռազմական գործողություններ վարելուն:
Հայաստանի արեւմտյան սահմանի մոտ Ադրբեջանի հետ զորավարժությունների անցկացումը ուղերձ է նաեւ այդ սահմանները հսկող ռուսական կողմին: Դա լիովին տեղավորվում է ռուս-թուրքական հարաբերությունների սրման սցենարի համատեքստում: Այս պետությունները բաժանում են աշխարհաքաղաքական նույն տարածքը, եւ շահերի հերթական բախման հավանականությունը փոքր չէ՝ աչքի առաջ ունենալով նաեւ ռուս-թուրքական նախորդ 20 պատերազմները:
Թուրք-ադրբեջանական զորավարժությունների մյուս հասցեատերը կարող է լինել նաեւ Իրանը: Բաքվի զորահանդեսի ժամանակ Իրանի հյուսիսում բնակվող ադրբեջանցիներին ուղղված Էրդողանի ընթերցած բանաստեղծությունը եւ ադրբեջանաիրանական սահմանին Սիրիայից եւ Լիբիայից տեղափոխված ջիհադիստ ծայրահեղականների ներկայությունը Իրանին ստիպել են ԶՈւ բոլոր զորատեսակներով զինավարժություններ անցկացնել, որը տարբեր պարբերականությամբ արդեն երրորդ ամիսն է ընթանում:
Վերեւում շարադրվածը վարկածներ են, բայց երեւույթի մեջ կա մեկ միանշանակ եւ կասկած չհարուցող միտում: Թուրքիան ամբողջովին իր բանակին է միաձուլում Ադրբեջանի զինված ուժերը, ինչը հարված է առաջին հերթին վերջինիս ինքնիշխանությանը: Երբ պատերազմում պետության բանակն ամբողջովին կառավարում են մեկ այլ պետության պաշտպանության նախարարը եւ գեներալները, դա առաջին հերթին այդ պետության ինքնուրույնության կորստի սկիզբն է: Եթե դա Ադրբեջանին այնքան էլ չի հուզում, ապա դրան չի կարող անտարբեր վերաբերվել ՌԴ-ն, որն իր ավանդական շահերի տարածաշրջանում կորցնում է երկրորդ պետությունը՝ Ադրբեջանը:
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ 20-01-2021
|

փակել >>
|