Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.02.2021
ԱԳՆ


Շուշին հայկական մշակութային կենտրոն է

Հայաստանի Հանրապետությունը չի համաձայնելու ադրբեջանական կողմի այն պնդումներին, որ Շուշի քաղաքը թուրքական մշակութային կենտրոն է: Այս մասին ՀՀ Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասել է արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթեւիկ Հայրապետյանի հարցին:
«Շուշին հայկական մշակութային կենտրոն է: Մենք չենք համաձայնելու այն պնդումներին, որ Շուշին թուրքական մշակութային կենտրոն է: Վստահ ենք, որ այս հարցում կստանանք միջազգային հանրության աջակցությունը»,-նշել է Այվազյանը:
Դիվանագետը Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ հայկական կողմի միասնական օրակարգ ձեւավորելու անհրաժեշտություն է տեսնում:
«Հակամարտությունը մտել է նոր փուլ, որտեղ անհրաժեշտ է հայկական կողմերի միասնական օրակարգ ձեւավորել: Այդ կապակցությամբ շատ կարեւոր էր վերջերս կայացած այցն Արցախ, որտեղ քննարկել ենք ընդհանուր օրակարգ ձեւավորելու եւ մեր աշխատանքները համակարգելու անհրաժեշտությունը»,-ասել է նա:
Արա Այվազյանը հայտարարել է նաեւ, որ դատապարտելի են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի իրարամերժ հայտարարությունները, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ամբողջովին լուծված չէ:
ՀՀ արտգործնախարարը վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ վերսկսելու Լեռնային Ղարաբաղի հարցի շուրջ բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով: «Հայկական կողմը պատրաստ է սկսել բանակցությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ձեւաչափով եւ վարել բանակցություններն այն հիմնարար սկզբունքների շուրջ, որոնց վերաբերյալ նախկինում էլ ձեռք է բերվել պայմանավորվածություն»,-ընդգծել է Այվազյանը՝ ավելացնելով, որ հայկական կողմի համար առաջնային հարցեր են ապաշրջափակումը, հայ բնակչության անվտանգ վերադարձն իրենց բնակավայրեր, հումանիտար աջակցության ապահովումն Արցախին ու հայկական կրոնական եւ մշակութային ժառանգության պահպանումը:

21-01-2021





27-02-2021
Խթանվում է Հայաստանի հարուստ արեւային էներգիայի օգտագործումը
Նոր արտոնություններ այս ճյուղի արտադրությամբ զբաղվել ցանկացողների համար



27-02-2021
Ամենամեծ խնդիրը հիմա տնտեսական ճգնաժամն է
Դրա պատճառով Սիրիայի 9.3 մլն քաղաքացիներ սննդի պակաս են ...


27-02-2021
Ալիեւը սպառնում է եռակողմ հայտարարության ողջ տրամաբանությանը
Ադրբեջանի նախագահի բացասական ակնարկները Ռուսաստանի ուղղությամբ

Ադրբեջանի նախագահը ...


27-02-2021
Վրաստանը ՆԱՏՕ-ին միանալու հնարավորություն ունի՞
Թբիլիսին չի դադարում ձգտել դեպի Հյուսիսատլանտյան դաշինք

Վրաստանի՝ ...


27-02-2021
Միրիկ գյուղի մոտակա ամրոցները
Սա Հայաստան է, եւ վերջ...
Լեոնիդ Ազգալդյան



27-02-2021
Երբ հայդուկին հորդորում են վեր կենալ գերեզմանից...
Ելի՛ր, Գեւորգ, ելի՛ր, դուշմանը շատ է,
Հայոց ազգի համար ...


27-02-2021
Նրա ֆիլմերը երբեք չեն ծերանում
«Ինչ ծնվում է, պետք է ծնվի մեր հողից, մեր ...



27-02-2021
Հայտնի է երրորդ հանդիպման օրը
Մոսկվայում այսօր տեղի կունենա Հայաստանի ...

27-02-2021
Պուտինը ՌԴ ԱԽ մշտական անդամների հետ քննարկել է Ղարաբաղի հարցը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ ...

27-02-2021
Մաշտոցյան Մատենադարանում կներկայացվի արցախյան ձեռագրային արվեստը
Մաշտոցյան Մատենադարանում մարտի 3-ին կբացվի ...

27-02-2021
Արոնյանը որոշեց հեռանալ
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հայտարարել է Հայաստանից ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO