Պրոթեզավորման գործընթացը կազմակերպել արագ ու հարմարավետ
Կառավարությունը հաստատեց ռազմական գործողությունների հետեւանքով վնասվածք (վիրավորում) ստացած անձանց պրոթեզավորման հատուկ ընթացակարգը: Ինչպես հաղորդում է «Արմենպրեսը», Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Մեսրոպ Առաքելյանը նշեց, որ նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է պատերազմում վիրավորում ստացած անձանց առավել ֆունկցիոնալ պրոթեզավորում ապահովելու անհրաժեշտությունից: Նրա խոսքով՝ գործող կարգավորումների համաձայն պրոթեզավորման կարիք ունեցող անձինք դիմում են նախարարություն, ու նրանց տրվում է հավաստագիր, որով ձեռք է բերվում պրոթեզավորում, սակայն առկա կարգավորումները եւ առկա այն չափանիշները, որ սահմանված են, թույլ չեն տալիս առավել ֆունկցիոնալ պրոթեզավորում իրականացնել:
«Առաջարկում ենք, որ պատերազմի այն մասնակիցների համար, որոնք ունեն պրոթեզավորման կարիք, իրականացվի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան ֆունկցիոնալ պրոթեզավորում»,- ասաց նախարարը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ որոշման հիմնական նպատակը երկուսն է՝ պրոթեզավորման կարիք ունեցող հայրենակիցների պրոթեզավորման գործընթացը կազմակերպել արագ ու հարմարավետ, երկրորդ՝ պրոթեզների որակը բերել բարձր մակարդակի: «Մենք նաեւ հաշմանդամություն ստացած մեր հայրենակիցների համար պետք է ապահովենք պատշաճ մասնագիտական վերապատրաստում կամ նրանց աջակցենք կրթություն ստանալու գործում, որպեսզի մեր քաղաքականությունը լինի ոչ թե համակերպվելու, այլ հաղթահարելու քաղաքականություն: Տվյալ դեպքում մենք պետք է քաղաքականությունը վարենք այնպես, որ հաշմանդամություն ստացած անձիք ոչ թե համակերպվեն այդ կարգավիճակի հետ, այլ աջակցենք, որ այդ իրավիճակի բերած սահմանափակումները հաղթահարեն»,- նշեց վարչապետը:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հավելեց, որ կառավարությունը լուծելու է նաեւ սպասարկման խնդիրները, հարցը քննարկվելու է հունվարի 21-ին պաշտպանության եւ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունների հետ:
22-01-2021
|

փակել >>
|