Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.02.2021
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Լեզվի օրենքի ծնունդը

Կամ՝ հոգեւոր անկախության ճանապարհին

Շուրջ երեսուն տարի է, ինչ մեր ժողովուրդը վերագտավ իր անկախությունը եւ ստեղծեց սեփական պետությունը: Թե դա ինչ նշանակության հարց է, կարծում ենք, ոչ ոք չի քննարկի. ազատությունն այս կյանքում ամենաբարձր արժեքն է, Աստծու կողմից մարդուն, հետեւաբար նաեւ` մարդկությանը տրված ամենամեծ պարգեւը: Այն բացարձակ հասկացություն է եւ վիճարկման նյութ չէ պարզապես:
Բայց խնդիրն ունի մեկ այլ բաղադրիչ եւս։ Խոսքը հոգեւոր անկախության մասին է, որն իրականանում է նախ եւ առաջ լեզվի միջոցով. տե՞ր ես կանգնում ազգային լեզվիդ` մայրենիիդ, նրանո՞վ ես կլանում քեզ տրվող հոգեւոր ու մտավոր սնունդը, անկախ ու ազատ ես դառնում արդեն հոգեւոր դաշտում:
Եվ մեր պարագայում դժվար է ասել, թե որը եղավ որի հետեւանք-արդյունքը. ազգային պետության ստեղծո՞ւմը դարձավ հայոց լեզվի պաշտպանության ու նրա փրկության դուռը, թե հակառակը. հայերենի` մեր գիտակցության ու հոգեւոր ընկալումներում նրա վերարժեվորման արդյունքում վերականգնվեց եւ հաստատվեց հայոց պետականությունը։ Չնայած, ընդհանուր առմամբ, մարդկությունը վաղուց իր եզրակացությունն արել է այս առթիվ. բոլոր արտաքին հաղթանակները շարունակությունն են ներքին` հոգեւոր հաղթանակների:
Ընդ որում ավելացնենք, որ 1988-ի ազգային զարթոնքը միայն Ղարաբաղի համար չէր, որ տեղի ունեցավ։ Մեր ենթագիտակցության մեջ հավանաբար ծառս եղավ նաեւ ազգային լեզուն կորցնելու վտանգը: Դեռեւս գտնվելով կայսրության կազմում, ժողովուրդն սկսեց ազգային լեզուն պահել-պահպանելու, նրա գործածության սահմաններն ընդարձակելու, իրավունքներն ամրապնդելու նախաձեռնություններ: Սա ազգային ինքնագիտակցության բացառիկ վիճակ էր, որն իր էներգետիկ հզոր կուտակումներով ապահովեց մեզ համար անգամ գերբնական դիտվող հաղթանակներ: Այդ օրերին բոլորը միասին էին՝ ակադեմիկոսն ու անուս մարդը, գյուղաբնակն ու քաղաքաբնակը: Միասին էին, որովհետեւ բոլորի հայացքն ուղղված էր մեկ ուղղությամբ` ազգային արժեքների փրկությանը: Ազգի գլուխ էին համարվում նրա լավագույն զավակները. մարդիկ լսում էին իրենց մեծերին ու հավատում նրանց խոսքին:
Պետական-պաշտոնական որոշումն էլ չուշացավ. այն ծնվեց, երբ դեռեւս մեծ կայսրության մաս էր կազմում Հայաստանը, եւ ամենեւին էլ պարզ չէր քաղաքական իրադարձությունների հետագա ընթացքը: Թեկուզ՝ քաղաքական անորոշություն, բայց ՀԽՍՀ ժողովրդական կրթության նախարարությունը (նախարար` Միսակ Դավթյան) 1990 թվականի հուլիսի 3-ին ընդունեց որոշում «Ազգային միասնական հանրակրթական դպրոցի մասին»: Որոշման համաձայն՝ 1990-1991 թթ. ուսումնական տարում այլեւս մեր երկրի բոլոր հայ երեխաներն ընդգրկվեցին հայկական դպրոցների առաջին դասարաններում: Հիշեցնենք` անկախության հռչակագրից առաջ էր, դեռեւս տեղի չէր ունեցել ԽՍՀՄ հանրաքվեն, որին հրաժարվեց մասնակցել Հայաստանը:
Օրենքի ծնունդը
Լեզվի մասին ՀՀ օրենքն ընդունվեց 1993 թվականի ապրիլի 17-ին։ Ընդունվեց դժվարությամբ։ Կամ կարող ենք եւ ասել` սեփական լեզվի գերակայության դրույթը հեշտությամբ չընդունվեց միաէթնիկ ժողովրդով երկրում: Այն դեպքում, երբ տվյալ դրույթն օրենքով ամրագրել էին արդեն նախկին խորհրդային շատ հանրապետություններում. նաեւ այնպիսի երկրներում, որտեղ կային ռուսախոս այլազգիների հզոր շերտեր, նաեւ` ռուսներ:
Ավելին. այսօր հետադարձ կարող ենք փաստել, որ Լեզվի մասին օրենքը միակ օրենքն էր, որ ՀՀ առաջին գումարման Գերագուն խորհուրդն ընդունեց միայն երրորդ փորձով: Հզոր դիմադրություն կար խորհդարանի ռուսախոս պատգամավորների շրջանում: Դիմադրում էր նաեւ կուսակցական նախկին նոմենկլատուրան:
Բայց հաղթանակն այլընտրանք չուներ։ Սրբազան այս գործին լծված էին պայծառ անհատականություններ: Նրանք կարողացան փայլուն հաղթանակ տանել ու նորաստեղծ պետության սեղանին դնել Լեզվի մասին` ծավալով փոքր, բայց, ըստ էության, համակարգաստեղծ օրենքը: Օրենքի նախագիծը մշակեց խորհրդարանի կրթության, գիտության, լեզվի եւ մշակույթի հանձնաժողովը: Հանձնաժողովի նախագահն էր երջանկահիշատակ Ռաֆայել Ղազարյանը, տեղակալը` Ռաֆիկ Աբգարյանը, անդամներն էին Հրանտ Մաթեւոսյանը, Վալերի Միրզոյանը, Արամ Մանուկյանը, Օհան (Վլադիմիր) Պետրոսյանը, Թամարա Ալոյանը, Ֆերդինանդ Ղազարյանը, Սեյրան Ջավուկցյանը, Հրաչյա Գրիգորյանը, Համլետ Նահատակյանը:
Բաբելոնը
Բաբելոնյան աշտարակաշինության փորձն Աստված կասեցրեց մարդկանց` տարբեր լեզուներով խոսել տալու ճանապարհով: Սա մի բան է ասում՝ երկիրը թույլ է, կառավարման համակարգը թույլ է, ցանկացած ամբողջություն թույլ է, եթե այնտեղ խոսում են մի քանի լեզուներով: Որովհետեւ լեզուն միայն լեզու չէ, հոգեբանություն է, աշխարհընկալում է, երեւույթներին նայելու դիտակետ է:
Միալեզու հանրությունը կուռ եւ ամուր է այնքան, որի առաջ կարող է իրեն «խոցելի» զգալ անգամ Արարիչը: Քանզի Սուրբ Գրքի ճշմարտությունները մեր կյանքի` երկրային կյանքի մանրակերտերն են:
Վերջում մի բան էլ` Ֆրանսիայի նման հզոր երկիրը կարծես իրեն այնքան էլ պաշտպանված չէր զգում, երբ 1994-ին ընդունեց իր` լեզվի մասին երկրորդ օրենքը: Այն արտոնում է ձեռնարկատերերին արգելել օտարազգի աշխատակիցներին աշխատավայրերում հաղորդակցվել այլ լեզուներով: Իսկ մեր օրենքը, այս առիթով ասենք, չափազանց ազատական օրենք է, նրանով որեւէ այլազգի մարդու իրավունքներ չեն սահմանափակվում: Ցանկացած ազգության քաղաքացի կարող է ազգային լեզվով կրթվել, դաստիարակվել, տեղեկություններ ստանալ:

Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

22-01-2021





27-02-2021
Խթանվում է Հայաստանի հարուստ արեւային էներգիայի օգտագործումը
Նոր արտոնություններ այս ճյուղի արտադրությամբ զբաղվել ցանկացողների համար



27-02-2021
Ամենամեծ խնդիրը հիմա տնտեսական ճգնաժամն է
Դրա պատճառով Սիրիայի 9.3 մլն քաղաքացիներ սննդի պակաս են ...


27-02-2021
Ալիեւը սպառնում է եռակողմ հայտարարության ողջ տրամաբանությանը
Ադրբեջանի նախագահի բացասական ակնարկները Ռուսաստանի ուղղությամբ

Ադրբեջանի նախագահը ...


27-02-2021
Վրաստանը ՆԱՏՕ-ին միանալու հնարավորություն ունի՞
Թբիլիսին չի դադարում ձգտել դեպի Հյուսիսատլանտյան դաշինք

Վրաստանի՝ ...


27-02-2021
Միրիկ գյուղի մոտակա ամրոցները
Սա Հայաստան է, եւ վերջ...
Լեոնիդ Ազգալդյան



27-02-2021
Երբ հայդուկին հորդորում են վեր կենալ գերեզմանից...
Ելի՛ր, Գեւորգ, ելի՛ր, դուշմանը շատ է,
Հայոց ազգի համար ...


27-02-2021
Նրա ֆիլմերը երբեք չեն ծերանում
«Ինչ ծնվում է, պետք է ծնվի մեր հողից, մեր ...



27-02-2021
Հայտնի է երրորդ հանդիպման օրը
Մոսկվայում այսօր տեղի կունենա Հայաստանի ...

27-02-2021
Պուտինը ՌԴ ԱԽ մշտական անդամների հետ քննարկել է Ղարաբաղի հարցը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ ...

27-02-2021
Մաշտոցյան Մատենադարանում կներկայացվի արցախյան ձեռագրային արվեստը
Մաշտոցյան Մատենադարանում մարտի 3-ին կբացվի ...

27-02-2021
Արոնյանը որոշեց հեռանալ
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հայտարարել է Հայաստանից ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO