Ավագ դպրոցներում ստեղծվել են լաբորատորիաներ
Երեւանի եւ մարզերի ավագ դպրոցները երկրորդ կիսամյակից բնագիտական առարկաները կուսումնասիրեն ժամանակակից ռեսուրսներով համալրված լաբորատորիաներում. 99 դպրոցում ստեղծվել է ֆիզիկայի՝ 87, քիմիայի ու կենսաբանության՝ 84 եւ աշխարհագրության՝ 48 լաբորատորիա: Այս մասին հայտնեցին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից:
Բնագիտական առարկաների գծով լաբորատորիաները ստեղծվել են «Կրթության բարելավում» վարկային ծրագրի «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի շրջանակում, որն իրականացնում է «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ը՝ Համաշխարհային բանկի համաֆինանսավորմամբ: Լաբորատոր սարքավորումների տրամադրման, կահույքի ձեռքբերման եւ տեղադրման գործընթացներին զուգահեռ լաբորատորիաներում իրականացվել են նաեւ ջրամատակարարման եւ ջրահեռացման մոնտաժային աշխատանքներ:
Ենթաբաղադրիչի համակարգող Նունե Ասրյանի խոսքով՝ նմանատիպ լաբորատորիաները կնպաստեն երիտասարդների շրջանում գիտական հետազոտությունների նկատմամբ հետաքրքրության ավելացմանը, խմբային աշխատանքների, նորարարական ծրագրերի իրականացման եւ դրանց ներկայացման հմտությունների ձեւավորմանը: Ավագ դպրոցների ուսուցիչները փաստում են, որ դպրոցներում ստեղծված արդիական այս միջավայրում աշակերտը տեսական գիտելիքներն ամրապնդում է գործնական հմտություններով՝ համապատասխան նյութերով եւ սարքավորումներով կատարելով լաբորատոր փորձեր: Նորարարական այս լաբորատորիաները շատ կարեւոր են բնագիտական ոլորտի զարգացման, ինչպես նաեւ աշակերտների մասնագիտական կողմնորոշման առումով:
Մինչ գործընթացի մեկնարկը «Կրթական ծրագրերի կենտրոնն» ուսումնասիրել է այս ոլորտում միջազգային փորձը, մշակել գնման ենթակա լաբորատոր սարքավորումների համակազմը, կահավորման մոդելները, իրականացրել կարիքների գնահատում: Միաժամանակ, հաշվի են առնվել ՀՀ քաղաքաշինության եւ առողջապահության նախարարությունների ընդունած չափորոշիչները:
Նշենք, որ «Աջակցություն միջնակարգ դպրոցի երրորդ աստիճանի զարգացմանը» ենթաբաղադրիչի շրջանակում այժմ հիմնանորոգման ընթացքում է եւս 8 ավագ դպրոց, որտեղ բնագիտական առարկաների լաբորատորիաների ստեղծման գործընթացը կմեկնարկի հիմնանորոգման ավարտից հետո՝ 2021 թ. սեպտեմբերին: 23-01-2021
|

փակել >>
|