Արցախի Շոշ գյուղի դպրոցը բացել է դռները
Արցախի Շոշ գյուղի դպրոցը որոշ վերանորոգման աշխատանքներից հետո իր դռներն է բացել 65 աշակերտի առաջ: Այս մասին տեղեկացրել են «Հայաստան» համահայկական հիմնադրամից:
«Դեռեւս 2004–ին Տորոնտոյի «Հայաստան» հիմնադրամի աջակցությամբ Արցախի Շոշ գյուղում կառուցվեց հանրակրթական դպրոց: Արցախի սրտում գտնվող Շոշ գյուղը պատերազմի հետեւանքով այժմ հայտնվել է սահմանամերձ գոտում: Բնակիչների մեծ մասը զինադադարից հետո գյուղ է վերադարձել, իսկ դպրոցը, դռների, տանիքի, պատուհանների եւ այլ որոշ վերանորոգման աշխատանքներից հետո, մեկ շաբաթ առաջ բացեց իր դռները 65 աշակերտների առաջ: Ուրախալի լուրն այն է, որ դպրոց են վերադարձել գրեթե բոլոր աշակերտները»,- մանրամասնել են հիմնադրամից:
26-01-2021
|

փակել >>
|