Վերաբացվել են նաեւ Շուշիի շրջանի որոշ կրթօջախներ
Արցախի գրեթե բոլոր բնակավայրերում արդեն կանոնավոր գործում են հանրակրթական դպրոցական հաստատությունները: Այս մասին «Արմենպրեսի» հետ զրույցում տեղեկացրեց Արցախի կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի փոխնախարար Միքայել Համբարձումյանը:
«Պատերազմական գործողությունների հետեւանքով կորցրել ենք 107 դպրոց, որտեղ աշխատում էին 1764 ուսուցիչ, սովորում՝ 8155 աշակերտ: Արցախի տարածքում գտնվող բնակավայրերում այժմ առկա է 110 դպրոց: Ասկերանի, Մարտունու, Մարտակերտի շրջանների եւ Ստեփանակերտի դպրոցներում սովորում է շուրջ 1700 աշակերտ: Սահմանային լինելու պատճառով՝ չեն գործում միայն Մարտունու Թաղավարդ, Կալեր համայնքների եւ Ասկերանի Սզնեք գյուղի կրթօջախները: Մասնավորապես՝ Սզնեքի դպրոցը սահմանից մոտ 120 մետր հեռավորության վրա է գտնվում: Շուշիի շրջանի՝ Արցախի վերահսկողության տակ գտնվող բնակավայրերից դպրոցներ են գործում Հին շենում ու Եղցահողում, իսկ Մեծ շենի կրթօջախն առայժմ չի գործում՝ աշակերտ չլինելու պատճառով: Լիսագորում այժմ 2 աշակերտ կա, եւ ըստ դպրոցի տնօրենի՝ առաջիկայում դպրոցականների թիվն աճելու է, եւ այստեղ եւս կրթօջախը կգործի: Քաշաթաղի շրջանում գործում է միայն Աղավնոյի դպրոցը, որտեղ ժամանակավորապես կարող են հաճախել նաեւ Ներքին Սուսի փոքրաթիվ աշակերտները: Որքանով տեղյակ եմ, Բերձորում նույնպես դպրոցական երեխաներ կան: Նրանք առայժմ ավտոմեքենաներով կհաճախեն Աղավնոյի դպրոց, մինչեւ որոշվի Բերձորի կարգավիճակի հարցը»,-մանրամասնեց փոխնախարարը:
27-01-2021
|

փակել >>
|