Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

03.03.2021
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Ֆրանսիայի հայկական հիմնադրամի աջակցությունը

Արցախյան վերջին պատերազմի պատճառով Արցախից շատերը տեղահանվեցին եւ պատսպարվեցին Մայր հայրենիքում՝ տարբեր բնակավայրերում։ Մեր ժողովրդի սոցիալական հոգսը թեթեւացնելու նպատակով մի շարք բարեգործական կազմակերպություններ մինչ օրս տարբեր ծրագրեր են իրականացնում։
Ֆրանսիայի հայկական հիմնադրամը, որը Հայաստանում գործում է արդեն 31 տարի եւ բազում բարեգործական ծրագրեր է իրականացրել մեր հայրենիքում, այս անգամ հանդես է գալիս նաեւ տեղահանված ընտանիքներին որակյալ սնունդ հատկացնելու առաքելությամբ։ Նախօրեին Ֆրանսիայի հայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Սուրեն Գեւորգյանն այցելեց ՀՀ-ում գործող Արցախի կառավարության օպերատիվ շտաբ, ծանոթացավ Քաշաթաղի շրջանի բաժնի աշխատանքներին, զրուցեց ներկայացուցիչ Սուրեն Խաչատրյանի, այլ պատասխանատուների հետ։ Ս. Գեւորգյանը հետաքրքրվեց շտաբի աշխատանքներով ու խնդիրներով։
Առիթ ունեցանք զրուցելու հիմնադրամի գործադիր տնօրենի հետ, ով ծնվել է Ֆրանսիայի Մարսել քաղաքում, այժմ բնակվում է Փարիզում, եւ տարվա մեծ մասն անցկացնում է Հայաստանում։ Տեղեկացրեց՝ իրենց կազմակերպությունը ,Հայաստանե համահայկական հիմնադրամի հետ մայր հայրենիքում է անկախության առաջին օրերից։ Տավուշի մարզում է ,ՀիմնաՏավուշե զարգացման հիմնադրամի Լուսաձոր գյուղի անասնապահական ֆերման, որտեղ կան 300 ցեղական կթու կովեր։ Այստեղ արտադրում են պանիր, որի 80 տոկոսն արտահանվում է Մոսկվա։ Հիմնադրամի տնօրենը տեղեկացրեց՝ դպրոցներ, համայնքային կենտրոններ, հիվանդանոցներ են կառուցել ՀՀ-ում եւ Արցախում։ Ցավով ասաց՝ Արցախում կատարած աշխատանքների մեծ մասը մնաց թշնամու տիրապետության տակ։ Հիմնադրամի հատկացումներով կառուցվում էր նաեւ Քաշաթաղի շրջանի Վան գյուղի խմելու ջրի մոտ 10 կմ երկարությամբ խողովակաշարը, որը մնաց կիսատ։ Միայն ՀՀ տարբեր մարզերում հիմնադրամի կողմից մոտ 70000 ծառ է տնկվել, Տավուշի մարզին են հատկացրել 80 տ հացահատիկի սերմացու։
Անդրադառնալով տեղահանված արցախահայությանը սննդով աջակցելուն՝ ասաց, որ աշխատանքներն սկսել են դեկտեմբերի սկզբից եւ կշարունակեն մինչեւ մարտ ամիս։ Այժմ հատկացնում են սնունդ, այդ թվում նաեւ՝ Տավուշում գործող իրենց անասնապահական ֆերմայի կովերի կաթից արտադրած պանիր (յուրաքանչյուր արկղում՝ 2 կգ)։ Աշխատում են օրը 7-8 ժամ եւ սպասարկում բնակչությանը։ Սննդի հատկացման աշխատանքներում հիմնականում ներգրավված են կամավորներ ՀՀ-ից, Ֆրանսիայից, Արգենտինայից։ Նշեց՝ առաջին օրերն աշխատեցին ոչ կազմակերպված, եւ հերթ էր գոյանում։ Այժմ նախօրոք գրանցում են ընտանիքներին՝ անդամների թվով, պատրաստում համապատասխան արկղը եւ հեռախոսակապով կանչում, որ տանեն իրենց հասանելիքը։ Ս. Գեւորգյանը նշեց, որ պատրաստ են աջակցելու արցախցի 2-3 ընտանիքի՝ տեղավորվելու Տավուշում։
Տեղեկացրեց նաեւ՝ գրասենյակներ ունեն Սյունիքում, Արտաշատում, Էջմիածնում, Լոռիում։ Սա հնարավորություն է տալիս, որ մարզերում բնակվող արցախցիները նույնպես կարողանան օգտվել այս ծրագրից։ Օրվա ընթացքում այցելեցինք Երեւան, Ամիրյան 15/2 հասցեում գործող պահեստ, որտեղ իրականացվում է սննդի հատկացումը։ Կամավորականները տարբեր տեսակի սնունդ էին տեղավորում հիմնադրամի տարբերանշանով արկղերում։ Հիմնադրամի կամավորական աշխատակից Հովհաննիսյանը սիրով ներկայացրեց, թե ինչ սնունդ են տեղավորում արկղում։ Կարեւորեց որակը եւ ուրախությամբ նշեց՝ ովքեր ստացել են աջակցություն, առավել լավ են խոսում Ամիրյան 15/2-ից ստացածի մասին։ Կարինե Առաքելյանը, ով զբաղված է այցելուներին գրանցելու գործով, ասաց՝ գրանցում են ընտանիքի անդամներին՝ անձը հաստատող փաստաթղթերի կրկնօրինակները վերցնելով։ Արկղը պատրաստ լինելու դեպքում զանգահարում են, եւ հաճախորդն ստանում է իր հասանելիք արկղը։ Պահեստի պատասխանատու, կամավորական Էդուարդ Ավդալյանը տեղեկացրեց՝ այս ընթացքում արդեն 4000 արկղ սնունդ են հատկացրել մոտ 14300 հոգու։ Օրական հատկացնում են 240-270 հոգու համար նախատեսած սնունդ։
Հիմնադրամի գործադիր տնօրենի խոսքերով՝ մոտ ժամանակներս բնակչությանը նաեւ հագուստ կհատկացնեն։

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

28-01-2021





02-03-2021
Չնայած դժվարին վիճակին, լուծում, ի վերջո, կա
Որոնք են Հայաստանի անելիքները

ՀՀ վիճակագրական կոմիտեն օրերս ...


02-03-2021
Հայոց բանակի վերածնունդըմտահոգում է մեր հարեւաններին
ԱՀ խորհրդարանը կարեւոր հայտարարություն է ընդունել

Հայի մի ...


02-03-2021
Արցախը որեւէ կարգավիճակում չի կարող լինել Բաքվի իրավասությունների ներքո
Հարցն օրակարգից հանելն ուղիղ ճանապարհ է դեպի կոնֆլիկտի վերսկսում


02-03-2021
«Ես որ Մշո դաշտը տեսա, էլ ընձի մահ չկա»
«Հային այնքան պետք է ուժեղացնել, որպեսզի նրա աստղը պայծառանա ...


02-03-2021
Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը շարունակվում է
Ցեղասպանությունը վաղեմության ժամկետ չունի

Սումգայիթյան ոճրագործությունից 33 ...


02-03-2021
Հայ երգի ժրաջան մշակը
«Նա ասես շրջիկ դպրոց լիներ…»

Հայ երաժշտական արվեստում ...


02-03-2021
Հայրենիք. «Տիրոջ օրհնութիւնը ինչպէ՞ս երգենք օտար երկրումը»
Սուրբ Գրքում հստակ արտահայտված է, որ մեր երկրային հայրենիքը ...



02-03-2021
Ունենանք այնքան սեր ու վճռականություն, որ հետեւություններ անենք սխալներից
Հայաստանում 2021 թվականի մարտի 1-ը դիմավորում են ...

02-03-2021
Վարչապետն այցելել է նախագահին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ...

02-03-2021
Պատգամավորների միաձայն հավանությամբ
ԱՀ խորհրդարանի արտահերթ նիստում

Երեկ ...

02-03-2021
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում 5-րդն է
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ-ի դասակարգման ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO