Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.02.2021
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


ԱՄՆ-ն Ռուսաստանին ու Թուրքիային կոչ է արել հեռանալ Լիբիայից

Սիրիացի գրոհայինների ներկայությունն ահազանգ է, որ պատերազմը կարող է վերսկսվել

ԱՄՆ-ն Ռուսաստանին եւ Թուրքիային կոչ է արել անհապաղ սկսել Լիբիայից զորքերի դուրսբերման գործընթացը: Ինչպես հայտարարել է ՄԱԿ-ում Վաշինգտոնի գործերի ժամանակավոր հավատարմատար Ռիչարդ Միլսը, Մոսկվայի ու Անկարայի ուժերը լիբիական տարածքները պետք է լքեն համաձայն կրակի դադարեցման համաձայնագրի, որը հաստատվել է անցած տարվա հոկտեմբերին:
«Մենք նաեւ կոչ ենք անում Թուրքիային եւ Ռուսաստանին անհապաղ սկսել դուրս բերել վարձկաններին եւ ռազմական միջնորդներին, որոնց նրանք վարձել, ֆինանսավորել, տեղակայել եւ աջակցել են Լիբիայում»,-ասել է Միլսը:
Ինչպես գրում է «Ekathimerini»-ն, ԱՄՆ-ի պահանջները, որոնք հրապարակել է Միլսը, տարածվում են նաեւ Արաբական Միացյալ Էմիրությունների վրա: ԱՄՆ-ի ներկայացուցիչն առանձին մատնացույց է արել, որ Ջո Բայդենի վարչակազմը հավատարիմ է մնում Լիբիայում ռազմական միջամտությունը դադարեցնելու պահանջներին:
Միլսը միեւնույն ժամանակ շեշտել է, որ Վաշինգտոնը Ռուսաստանից, Թուրքիայից ու ԱՄԷ-ից պահանջում է ճանաչել Լիբիայի ինքնիշխանությունը, քանի որ երկրում ձեւավորվում է կառավարման միասնական համակարգ՝ ընտրությունների անցկացման եւ ռազմական գործողությունների՝ ամբողջությամբ ավարտման հետ միասին:
ԱՄՆ-ի կոչը հնչել է Լիբիայից օտարերկրյա ուժերի դուրսբերման ոչ պաշտոնական ժամկետի ավարտից հետո: Վարձկանները, համաձայն մշտական հրադադարի մասին համաձայնագրի, երկիրը պետք է լքեին մինչեւ հունվարի 23-ը, բայց դա չեն արել:
Ավելին՝ դեռեւս դեկտեմբերին Թուրքիայի խորհրդարանը երկարաձգեց ռազմական ուժերը Լիբիայում պահելու մանդատը մինչեւ 2022 թ.՝ համաձայն Թուրքիայի եւ Լիբիայի ազգային համաձայնության կառավարության միջեւ կնքված ռազմական համագործակցության մասին հուշագրի, որը կողմերը ստորագրել են 2019-ին:
Լիբիայի տարածքից օտարերկրյա ուժերի դուրսբերման հարցում առաջընթացի բացակայությունը մտահոգություններ է առաջացնում՝ կապված զինադադարի հնարավոր խզման եւ ռազմական գործողությունների վերսկսման հետ:
CNN-ի տեղեկատվության համաձայն՝ ամերիկյան հետախուզությունը վերջին ժամանակներս արդեն որոշակի ակտիվություն է գրանցում Լիբիայի ազգային բանակի կողմից: ԱՄՆ-ն կասկածում է արտասահմանյան ուժերի դուրսբերմանը, որովհետեւ արձանագրել է 70 կմ երկարությամբ հսկայական խրամատ Սիրտ քաղաքի եւ Ալ-Ջուֆրա ռազմաբազայի միջեւ ռազմավարական կարեւոր գծում: Այն անվանում են Լիբիայի նավթային կիսալուսնի դարպաս:
Հեռուստաալիքը նշում է, որ խրամատից բացի այս տարածքում նաեւ նոր ամրություններ են հայտնվել: Դրանց շինարարության մեջ ԱՄՆ-Ն կասկածում է Լիբիայի ազգային բանակին եւ այսպես կոչված «Վագների» մարտիկներին, որին Արեւմուտքում կապում են Ռուսաստանի հետ: Մոսկվան, սակայն, հերքել է այդ պնդումները:
Ամերիկյան հետախուզությունն արձանագրել է նաեւ Ազգային համաձայնության կառավարության գործունեության ակտիվացում՝ Թուրքիայի գործողություններում տեսնելով Լիբիայում իր մշտական ներկայությունն ամրապնդելու փորձ:
Այսպիսով՝ CNN-ի աղբյուրները պնդում են, որ Թուրքիայի աջակցությամբ Լիբիայի արեւմուտքում կառուցվում են նոր օբյեկտներ, տեղակայվում է տեխնիկա, այդ թվում՝ HAWK հակաօդային պաշտպանության համակարգեր եւ ռադարներ: Ընդհանուր առմամբ, ըստ ԱՄՆ հետախուզության գնահատականների, Լիբիայում կա շուրջ 10 հազար օտարերկրյա վարձկան:
Ազգային համաձայնության կառավարության եւ ազգային բանակի միջեւ հակամարտությունը տեւում է ավելի քան 9 տարի: Կողմերը վերահսկում են երկրի տարբեր մասեր. առաջինը Ֆայիզ Սարաջի գլխավորությամբ հաստատվել է արեւմուտքում, այդ թվում՝ մայրաքաղաք Տրիպոլիում, մինչդեռ Հաֆթարի ազգային բանակը վերահսկում է արեւելքը:
Այս ամբողջ ժամանակահատվածում մի քանի փորձ է կատարվել՝ կողմերի միջեւ բանակցային գործընթաց սկսելու, սակայն պետության վերջնական միավորման առայժմ չի հաջողվել հասնել: Վերջին ժամանակներս այդ ուղղությամբ որոշ հաջողություններ եղել են, կրակի մշտական դադարեցման պայմանավորվածություն է ձեռք բերվել:
Այնուամենայնիվ, իրավիճակը օտարերկրյա ուժերի, հատկապես սիրիացի գրոհայինների պահպանման շուրջ, որոնք, ըստ արեւմտյան լրատվամիջոցների, Լիբիա են տեղափոխվել Թուրքիայի կողմից, ահազանգ է նոր փուլի նախաշեմին. նախագահական խորհրդի ստեղծման եւ վարչապետի թեկնածության վերաբերյալ բանակցությունները նախատեսված են փետրվարի սկզբին:
Ավելին՝ ըստ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Ստեֆանի Ուիլյամսի՝ հակամարտության կողմերը հետեւողականորեն խախտում են հրադադարի ռեժիմը: Մասնավորապես՝ Ազգային համաձայնության կառավարությունն ու ազգային բանակն օգտագործում են ինքնաթիռներ՝ ռազմական բեռները տեղ հասցնելու համար, իսկ օտարերկրյա մարտիկներն ու վարձկանները շարունակում են մարտերը:

Պատրաստեց Իշխան ՔԻՇՄԻՐՅԱՆԸ

02-02-2021





27-02-2021
Խթանվում է Հայաստանի հարուստ արեւային էներգիայի օգտագործումը
Նոր արտոնություններ այս ճյուղի արտադրությամբ զբաղվել ցանկացողների համար



27-02-2021
Ամենամեծ խնդիրը հիմա տնտեսական ճգնաժամն է
Դրա պատճառով Սիրիայի 9.3 մլն քաղաքացիներ սննդի պակաս են ...


27-02-2021
Ալիեւը սպառնում է եռակողմ հայտարարության ողջ տրամաբանությանը
Ադրբեջանի նախագահի բացասական ակնարկները Ռուսաստանի ուղղությամբ

Ադրբեջանի նախագահը ...


27-02-2021
Վրաստանը ՆԱՏՕ-ին միանալու հնարավորություն ունի՞
Թբիլիսին չի դադարում ձգտել դեպի Հյուսիսատլանտյան դաշինք

Վրաստանի՝ ...


27-02-2021
Միրիկ գյուղի մոտակա ամրոցները
Սա Հայաստան է, եւ վերջ...
Լեոնիդ Ազգալդյան



27-02-2021
Երբ հայդուկին հորդորում են վեր կենալ գերեզմանից...
Ելի՛ր, Գեւորգ, ելի՛ր, դուշմանը շատ է,
Հայոց ազգի համար ...


27-02-2021
Նրա ֆիլմերը երբեք չեն ծերանում
«Ինչ ծնվում է, պետք է ծնվի մեր հողից, մեր ...



27-02-2021
Հայտնի է երրորդ հանդիպման օրը
Մոսկվայում այսօր տեղի կունենա Հայաստանի ...

27-02-2021
Պուտինը ՌԴ ԱԽ մշտական անդամների հետ քննարկել է Ղարաբաղի հարցը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ ...

27-02-2021
Մաշտոցյան Մատենադարանում կներկայացվի արցախյան ձեռագրային արվեստը
Մաշտոցյան Մատենադարանում մարտի 3-ին կբացվի ...

27-02-2021
Արոնյանը որոշեց հեռանալ
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հայտարարել է Հայաստանից ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO