Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.02.2021
ՍՈՑԻՈՒՄ


Վերացվում են ծնելիությունը խոչընդոտող օրենսդրական դրույթները

Դա, անկասկած, իր ազդեցությունը կունենա Հայաստանի ժողովրդագրական վիճակի բարելավման վրա

Մեր պետության առաջ ծառացած եւ առաջնային լուծման կարիք զգացող խնդիրներից է ծնելիության խթանումը: Այն երկրում ստեղծված ժողովրդագրական բարդ իրավիճակին նպաստող գործոններից է, որից բացի կան նաեւ մահացության, ամուսնության եւ ամուսնալուծության, միգրացիայի ցուցանիշները, բնական աղետները եւ երկրի սոցիալ-տնտեսական դրությունը: Ակնհայտ է, որ վերջիններս միանշանակ առկա են Հայաստանում եւ ազդում են ընհանուր իրավիճակի վրա: 2020 թ. վերոհիշյալ գործոններին ավելացավ նաեւ պատերազմը, որի հետեւանքով եղան մեծ թվով զոհեր եւ վիրավորման դեպքեր: Այն նաեւ որոշակի չափով խթանեց արտագաղթը:
Արդյունքում՝ այսօր Հայաստանը դասվում է ծերացած բնակչություն ունեցող պետությունների շարքին: Ծերացած է համարվում այն երկրի բնակչությունը, որի 65 եւ ավելի բարձր տարիք ունեցողների թիվը գերազանցում է 7 տոկոսը: Հայաստանում այս ցուցանիշը կազմում է 11.2 տոկոս: Ժողովրդագրական ճգնաժամից խուսափելու համար գործուն եւ արագ քայլերն անհրաժեշտություն են, բայց պարզվում է, որ մեր օրերում առարկայական պատճառներից բացի, դեռ կան օրենսդրական բացեր, որոնք խոչընդոտում են ծնելիության աճին:
Օրինակ՝ «Մարդու վերարտադրողական առողջության եւ վերարտադրողական իրավունքների մասին» օրենքով նախատեսված են մի շարք սահմանափակումներ, որոնք խոչընդոտում են անպտղությամբ տառապող բազմաթիվ մարդկանց ծնող դառնալուն, ինչն էլ անուղղակի ձեւով ազդում է բնակչության ծնելիության աճի վրա: Սա այն դեպքում, երբ օրեցօր զարգացող վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների ավելի մեծածավալ կիրառումը կարող է որոշակի դեր ունենալ ժողովրդագրական իրավիճակի բարելավման հարցում: Կարեւոր այս հարցը լուծելու համար առողջապահության նախարարությունը մշակել եւ հանրային քննարկման է դրել տվյալ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Գործող օրենքը վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներով (ՎՕՏ) մատուցվող ծառայությունների մեջ միավորում է ներարգանդային սերմնավորումը (ՆԱՍ) եւ արտամարմնային բեղմնավորումը, արդյունքում՝ փաստացի անհնար է դառնում ունենալ ռեպրոդուկտոլոգի կաբինետներ, որտեղ կատարվում է միայն ՆԱՍ, անհրաժեշտ է նաեւ ունենալ արտամարմնային բեղմնավորման լաբորատորիա եւ այլն, ինչը Հայաստանի շրջաններում եւ պոլիկլինիկաներում դժվարություններ է ստեղծում։ Մինչդեռ ամբողջ աշխարհում ՆԱՍ-ն չի վերաբերում ՎՕՏ-ին:
Նախագծով առաջարկվում է հանել այդ արհեստականորեն ներդրած դրույթը, ինչը թույլ կտա զարգացնել մարզերում եւ քաղաքային պոլիկլինիկաներում վերարտադրողական բժշկությունը, հետեւաբար, միայն ՆԱՍ-ի կարիք ունեցող զույգերը, որոնց բուժումը միջին հաշվով տեւում է 1-2.5 տարի, հնարավորություն կունենան Երեւան այցելելու փոխարեն բուժումն իրականացնել տեղում ստեղծված կաբինետների միջոցով:
Գործող օրենքի մեկ այլ խոչընդոտով՝ ապագա երեխան պետք է կրի ծնողներից առնվազն մեկի գենը, հակառակ դեպքում անպտղության բուժման նպատակով բուժհաստատություններ դիմած քաղաքացիները, որոնք չունեն բեղմնունակ սեռաբջիջներ, զրկված են վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու հնարավորությունից: Այսինքն, օրենքի վերը նշված նորմը զրկում է անպտուղ անձանց կամ ամուսնացած զույգերի որոշակի զանգվածի երեխա ունենալու հնարավորությունից: Ըստ ներկայացված նախագծի հիմնավորման՝ շատ հաճախ անպտուղ ամուսնական զույգը կամ ամուսնության մեջ չգտնվող կինը բեղմնունակ սեռաբջիջներ չի ունենում, սակայն կնոջ արգանդը առողջ լինելու դեպքում նա ի վիճակի է կրել հղիություն` դոնորական սաղմերի ներպատվաստմամբ: Տվյալ դեպքում գործող օրենքում առկա` կենսաբանական ծնողին առնչվող կարգավորումները զրկում են նրանց մայրության բերկրանքը զգալու երջանկությունից:
Առաջարկվող փոփոխությամբ այդ սահմանափակումը վերացվում է բեղմնունակ սեռաբջիջներ չունեցող այն զույգի կամ ամուսնության մեջ չգտնվող կնոջ նկատմամբ, երբ կինը կարող է կրել հղիություն դոնորական սաղմով: Ըստ այդմ, օրենսդրական նախադրյալներ են ստեղծվում այն դեպքերի համար, երբ մահացած անձի ծնողները ցանկանում են օգտվել վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից` փոխնակ մոր ծառայության միջոցով, նախապես բժշկական կազմակերպությանը տրամադրած եւ պահպանված` իրենց զավակի սեռաբջիջների միջոցով:
Առաջարկվող փոփոխություններով վերացվելու են ծնելիությունը խոչընդոտող նմանատիպ այլ դույթներ եւս, ինչն, անկասկած, իր ազդեցությունը կունենա ժողովրդագրական վիճակի վրա:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

02-02-2021





27-02-2021
Խթանվում է Հայաստանի հարուստ արեւային էներգիայի օգտագործումը
Նոր արտոնություններ այս ճյուղի արտադրությամբ զբաղվել ցանկացողների համար



27-02-2021
Ամենամեծ խնդիրը հիմա տնտեսական ճգնաժամն է
Դրա պատճառով Սիրիայի 9.3 մլն քաղաքացիներ սննդի պակաս են ...


27-02-2021
Ալիեւը սպառնում է եռակողմ հայտարարության ողջ տրամաբանությանը
Ադրբեջանի նախագահի բացասական ակնարկները Ռուսաստանի ուղղությամբ

Ադրբեջանի նախագահը ...


27-02-2021
Վրաստանը ՆԱՏՕ-ին միանալու հնարավորություն ունի՞
Թբիլիսին չի դադարում ձգտել դեպի Հյուսիսատլանտյան դաշինք

Վրաստանի՝ ...


27-02-2021
Միրիկ գյուղի մոտակա ամրոցները
Սա Հայաստան է, եւ վերջ...
Լեոնիդ Ազգալդյան



27-02-2021
Երբ հայդուկին հորդորում են վեր կենալ գերեզմանից...
Ելի՛ր, Գեւորգ, ելի՛ր, դուշմանը շատ է,
Հայոց ազգի համար ...


27-02-2021
Նրա ֆիլմերը երբեք չեն ծերանում
«Ինչ ծնվում է, պետք է ծնվի մեր հողից, մեր ...



27-02-2021
Հայտնի է երրորդ հանդիպման օրը
Մոսկվայում այսօր տեղի կունենա Հայաստանի ...

27-02-2021
Պուտինը ՌԴ ԱԽ մշտական անդամների հետ քննարկել է Ղարաբաղի հարցը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ ...

27-02-2021
Մաշտոցյան Մատենադարանում կներկայացվի արցախյան ձեռագրային արվեստը
Մաշտոցյան Մատենադարանում մարտի 3-ին կբացվի ...

27-02-2021
Արոնյանը որոշեց հեռանալ
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հայտարարել է Հայաստանից ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO