Գերմանիայի տարածքն անվտանգ գոտի չէ պատերազմական հանցագործների համար
Ադրբեջանական ԶՈՒ կողմից կատարված հանցագործությունները նույնպես կարող են քննվել
Գերմանիայի դաշնային դատարանը հունվարի 28-ին որոշում կայացրեց, որ իրավական առումով Գերմանիայի իշխանությունների եւ դատարանների կողմից հնարավոր է քրեական հետապնդում իրականացնել այլ պետությունների ռազմական հանցագործների նկատմամբ։ Ինչպիսի իրավական հետեւանքներ ունի այս որոշումը եւ որքանով է առնչվում արցախյան երկրորդ պատերազմում Ադրբեջանի կողմից իրականացված ռազմական հանցագործություններին։ Ի՞նչ ընթացք է ստացել Հայ-գերմանական իրավաբանների միության՝ Գերմանիայի դաշնային դատախազին ներկայացրած դիմումը։ Այս հարցերի շուրջ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը զրուցել է միության նախագահ Գուրգեն Պետրոսյանի հետ։
-Ադրբեջանի իրականացրած պատերազմական հանցագործությունների վերաբերյալ դեռեւս անցած տարվա հոկտեմբերին դիմել էիք Գերմանիայի դաշնային դատախազին։ Ի՞նչ ընթացք է ստացել Ձեր դիմումը։
-2020 թ. հոկտեմբերից ի վեր 40-ից ավելի դրվագներով, որոնք պարունակում են պատերազմական հանցագործությունների հատկանիշներ, դիմումներ ենք ներկայացրել Գերմանիայի դաշնային դատախազին։ 2020 թ. դեկտեմբերին կատարված պատերազմական հանցագործությունների վերաբերյալ մարդու իրավունքների պաշտպանը նույնպես դիմեց ինչպես Գերմանիայի դաշնային դատախազին, այնպես էլ ԵՄ անդամ պետություններին։ Գերմանիայի դաշնային դատախազությունը մեզ պաշտոնապես տեղեկացրել է, որ մեր դիմումների հիման վրա կատարում են ուսումնասիրություններ։ Այնպես, ինչպես Միջազգային քրեական դատարանում, այդպես էլ՝ Գերմանիայի դաշնային դատախազությունն իրականացնում է համակարգային հետաքննություն, այսինքն՝ իրենք ի սկզբանե դիտարկում են ոչ թե անձին, այլ՝ կոնտեքստին, որի շրջանակներում կարող են առաջ գալ առանձին կասկածյալներ կամ մեղադրյալներ։ Այս պրակտիկան Գերմանիան սկսել է ակտիվ կիրառել 2010-ից եւ մասնավորապես 2016-ից ի վեր, ինչը կապված է փախստականների մեծ ներհոսքի հետ։ Սիրիայից եւ Իրաքից Գերմանիա եկած մեծ թվով փախստականներն այսօր ենթարկվում են քրեական պատասխանատվության, քանի որ իրենց հայրենիքում գտնվելու ժամանակ կատարել էին միջազգային հանցագործություններ՝ պատերազմական հանցագործություններ, մարդկության դեմ հանցագործություններ եւ ցեղասպանություն։ Ըստ այդմ ստացվում է, որ այն պահից, երբ պատերազմական հանցագործը գտնվում է ԵՄ տարածքում, տվյալ պետության պատկան մարմինները կարող են նրա դեմ ներկայացնել մեղադրանք՝ իր միջազգային հանցագործության համար։ Այստեղ նաեւ պետք է առանձնացնել Գերմանայի բացառիկ դերակատարությունը, քանի որ այս գործընթացներում, ի դեմս այլ ԵՄ պետությունների, Գերմանիան առաջամարտիկ է։ Ելնելով իր պատմական անցյալից՝ Գերմանիան սահմանել է, որ իր տարածքը չի կարող լինել «safe haven» անվտանգ գոտի այն հանցագործների համար, որոնք իրենց պետությունում, տարբեր հանգամանքներից ելնելով, չեն ենթարկվում քրեական պատասխանատվության։
Սա ամենեւին չի նշանակում, թե ՀՀ պատկան մարմինները չպետք է հետաքննեն ադրբեջանցիների կողմից կատարված պատերազմական հանցագործությունները։ Ընդհակառակը, ՀՀ պատկան մարմինները պետք է հայտնաբերեն այն ադրբեջանական ԶՈՒ հրամանատարներին, ինչպես նաեւ ենթականերին, որոնք գործել են Արցախի տարբեր հատվածներում, եւ նրանց նկատմամբ միջազգային քրեական հետախուզում հայտարարեն կամ իրենց հնարավոր մեթոդներով հետեւեն այդ անձանց շարժը դեպի ԵՄ։ Բարեբախտաբար այսօր թվային տեխնոլոգիաները (forensics) թույլ են տալիս անել այսպիսի հետաքննություններ։ ՀՀ-ն ունի թվային ոլորտի հրաշալի մասնագետներ, որոնք պետք է մեծ ծավալով ներգրավվեն հետաքննական գործընթացներում։ Միեւնույն ժամանակ անհրաժեշտ է ստեղծել փաստահավաք խումբ, որը կհավաքագրի տուժողների կողմից վկայությունները։ Սլավոնական համալսարանի իրավաբանական ֆակուլտետը ստեղծել է նման նախաձեռնություն։ Հույս ունեմ, որ այն չի մարի եւ ավարտին կհասցնի իր նախաձեռնությունը։ Այդ վկայությունները, թե՛ քաղաքացիական անձանց, թե՛ զինծառայողների կողմից, կարող են հետագայում օգտագործվել միջազգային քրեական դատավարության ընթացքում կամ ունիվերսալ իրավազորության շրջանակներում։ Անելիքները շատ են։
-Գերմանիայի դաշնային դատարանը հունվարի 28-ին որոշում կայացրեց, որ իրավական առումով Գերմանիայի իշխանությունների եւ դատարանների կողմից հնարավոր է քրեական հետապնդում իրականացնել այլ պետությունների ռազմական հանցագործների նկատմամբ։ Կմեկնաբանե՞ք այս որոշումը։ Որքանո՞վ է այն առնչվում մեր խնդրին։
-Սա չափազանց կարեւոր դատավճիռ էր, քանի որ խոսքը վերաբերում է նաեւ մեր դիմումների ապագա քննարկման հարցին։ Գերմանիայում ապաստանած նախկին աֆղան զինվորականը մեղադրվել եւ դատապարտվել էր թալիբաններին խոշտանգելու, զոհված թալիբանների դիակները պղծելու համար։ Այս գործի շրջանակներում եւ բողոքարկման հիմքում պաշտպանության կողմը բարձրացրել էր այն հանգամանքը, որ աֆղան զինվորականն այլ պետության զինված ուժերի պաշտոնական ներկայացուցիչ է, ուստի այդ անձի նկատմամբ գործում է անձեռնմխելիություն, որի հիմքում ընկած է պետական սուվերենության հարցը։ Այս տրամաբանությունը միգուցե ճիշտ կլիներ, եթե մենք ապրեինք ոչ թե 2020-ին, այլ 1920-ական թվականներին, որտեղ պետական սուվերենությունն ավելի բարձր էր դասվում մարդակենտրոն մոտեցումներից։ Այս բեկումը տեղի ունեցավ մասնավորապես Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո։ Վերադառնալով բուն թեմային, եթե դատարանը ճանաչեր զինվորականի անձեռնմխելիությունը, հետբեկում կառաջանար, ըստ որի՝ եթե անձը իր հանցագործությունները կատարում է պետության անունից, ապա չի կարող ենթարկվել քրեական պատասխանատվության, սա պարզապես անհեթեթություն է։ Եվ միջազգային հանցագործությունների համար պատասխանատվություն կարող էին կրել միայն այն առանձին անձինք, խմբավորումները, ապստամբները, ահաբեկչական խմբավորումների անդամները, ովքեր որեւէ առնչություն չունեն պետության հետ։ Այս տրամաբանության արդյունքում Գերմանիայի դաշնային դատախազությունը այլեւս չէր կարող ուսումնասիրել ադրբեջանական զինված ուժերի կողմից կատարված հանցագործությունները։ Այս դատավճռի հիմքում կան նաեւ քաղաքական մոտիվներ, որոնք մասնավորապես բխում են աջ ռադիկալ ուժերի կողմից, որ Գերմանիան չպետք է դառնա աշխարհի դատարանը եւ իր սեփական ռեսուրսների հաշվին պատժի այլ պետության սահմաններում տեղի ունեցած, հետեւաբար, Գերմանիայի հետ որեւէ առնչություն չունեցող հանցագործությունների համար։ Այս դատավճռով վերահաստատվեց, որ անկախ այն հանգամանքից, թե ով է մեղադրյալը եւ որտեղ է հանցագործությունը տեղի ունեցել, միջազգային հանցագործությունը ենթակա է պատասխանատվության։
-Հայաստանի Հանրապետությունն ունի բոլոր հիմքերը դիմելու միջազգային դատարաններ։ Արդյո՞ք չի ուշանում այդ գործընթացը։ Նկատենք, որ Ադրբեջանն արդեն իսկ դիմել է ՄԻԵԴ։
-Հայաստանի Հանրապետությունը պետք է օգտվի բոլոր հասանելի միջազգային իրավական մեխանիզմներից։ Դրանք ունեն ոչ միայն իրավական, այլ նաեւ քաղաքական մեծ նշանակություն։ Ես չէի դիտարկի, որ ՀՀ-ն ուշացնում է իր գործողությունները ՄԻԵԴ-ում։ Այս միջպետական գործընթացներում անհրաժեշտ է մեծ ծավալի փաստական բազայի առանձին մասերը մանրակրկիտ ներկայացնել, որը, իհարկե, ժամանակ է պահանջում։ Բացի այդ պետք է հաշվի առնել, որ գործընթացը նույնպես երկար ժամանակ է պահանջում։ Միայն Վրաստանի եւ Ռուսաստանի Դաշնության միջեւ ՄԻԵԴ-ում վեճն ավարտվեց պատերազմից գրեթե 12 տարի անց։
Զրուցեց Լուսինե ՄԽԻԹԱՐՅԱՆԸ 02-02-2021
|

փակել >>
|