Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.02.2021
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Կարսի զորավարժությունների ռազմաքաղաքական ուղերձները

Սխալ է տարածաշրջանային զարգացումների որեւէ սցենարի բացառումը

Հայաստանի հարակից Կարսում Թուրքիան եւ Ադրբեջանը սկսել են տասնօրյա համատեղ զորավարժությունները: Դրանց ներգրավված են վերոհիշյալ զույգի զինված ուժերի գրեթե բոլոր տեսակի զորքերը ներկայացնող ստորաբաժանումները՝ մոտոհետեւակային, տանկային, հրթիռային, ինչպես նաեւ հրետանին, ռազմաօդային ուժերն ու հատուկ նշանակության ստորաբաժանումները: Զորավարժությունների ուղերձի ռազմական կողմն այն է, որ երկու երկրի զորքերի հրամանատարաշտաբային համատեղ փոխգործակցության արդյունավետությունն է ստուգվում, ինչպես նաեւ զորքերի մարտունակությունն է բարձրացվում: Եթե դրանք դիտարկենք արցախյան պատերազմի ֆոնին, ապա կարելի է ենթադրել, որ դրա ընթացքում պլանավորած գործողությունները եւ համագործակցությունն այնքան էլ արդյունավետ չեն եղել: Այստեղ պետք է դիտարկել նաեւ այն իրողությունը, որ պատերազմի ժամանակ երկու բանակի համատեղ գործողությունները քողարկված էին արվում, իսկ հիմա անհրաժեշտ է, որ խաղարկվի նաեւ հնարավոր պատերազմներում բաց համագործակցության տարբերակը:
Անհամեմատ ավելի բազմանշանակ են զորավարժությունների ռազմաքաղաքական ուղերձները: Եթե այն նպատակ է հետապնդում ճնշում գործադրել Հայաստանի վրա եռակողմ հայտարարության դրույթները կատարելու եւ տարածաշրջանային տնտեսական համագործակցությունն ընդլայնելու, լոգիստիկ ենթակառուցվածքները բացելու ուղղությամբ, ապա դա տրամաբանական չէ: Քանի որ նման հարցերը մի կողմից ամրագրված են միակ իրավական ուժ ունեցող եռակողմ հայտարարության մեջ, որի կետերի կատարումը եթե խախտող էլ կա, ապա դա միանշանակ Ադրբեջանն է: Այս երկիրը հրադադարի հաստատումից հետո էլ ճանապարհներից մարդկանց է առեւանգում, չի վերադարձնում գերիներին եւ լիարժեք չի բացում տարածաշրջանի հաղորդակցման ուղիները, մասնավորապես, արցախցիները չեն կարողանում օգտվել Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհից:
Եթե դիտարկենք այն տարբերակը, որ զորավարժություններն ուղղված են Հայաստանի արեւմտյան սահմանների դեմ, ապա դա ուղղակիորեն նշանակում է Ռուսաստանի հետ առճակատման նախապատրաստություն, քանզի հայտնի է, որ Հայաստան-Ռուսաստան միջպետական համաձայնագրով այդ սահմանի վերահսկողությունն իրականացնում են ռուսական սահմանապահ զորքերը եւ Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմական բազան: Այլ կերպ ասած՝ այս ուղերձը ռուս-թուրքական հակասության մասին կարող է լինել, ինչի համար առայժմ բավարար նախադրյալներ չկան: Սակայն ասել, թե դրա համար ընդհանրապես հիմքեր չկան, ճիշտ չէր լինի: Թուրքիան վերջին հաշվով կարող է օգտվել նաեւ Ռուսաստանի վիճակի անկայունացման հնարավոր գործընթացից:
Մյուս կողմից էլ արդեն Ադրբեջանն է սադրիչ քայլեր կատարում հայ-ադրբեջանական սահմանին՝ լարվածությունը մեծացնելու նպատակով: Մի քանի օր առաջ երկու ադրբեջանցի ապօրինի հատել էին հայկական սահմանը Սյունիքի Տեղ գյուղի մոտակայքում, որոնց ձերբակալել էին ՀՀ ԱԱԾ սահմանապահ ուժերը: Նախորդ օրն Ադրբեջանն ակնհայտ կեղծ տեղեկություն տարածեց, թե հայկական սահմանապահ ուժերը Տավուշի հատվածում խախտել են հրադադարը: Հատկանշական է, որ Ադրբեջանի ՊՆ-ի այդ հաղորդագրության մեխն այն էր, որ այնտեղ հիշատակվում է խորհրդային տարիներին հայկական տարածքում եղած ադրբեջանաբնակ գյուղի անվանումը՝ հայտարարելով, որ այն «օկուպացված» է Հայաստանի կողմից: Այլ կերպ ասած՝ Ադրբեջանը փորձում է լարում մտցնել հայ-ադրբեջանական սահմանին, ինչը կանխատեսելի էր եւ համապատասխանում է ադրբեջանաթուրքական զույգի գործելաոճին ու հեռահար նպատակներին:
Բոլոր դեպքերում, ինչպես պահանջում են մարտական եւ մարտավարական դասական գործողությունները, ՌԴ 102-րդ ռազմաբազան իրականացնում է իրավիճակին համարժեք գործողություններ: Վերջինիս տեղակայման վայրից նախօրեին մարտական հերթապահության էր դուրս բերվել մի քանի միավոր զինտեխնիկա, հատկապես՝ հակաօդային պաշտպանության նշանակության սպառազինություն: «Էրեբունի» օդանավակայանից ինտենսիվացել են ռուսական ինքնաթիռների թռիչքները, ընդ որում՝ ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային ժամերին:
Կարսում սկսված զորավարժություններն ավելորդ անգամ փաստում են, որ չի կարելի բացառել տարածաշրջանային զարգացումների որեւէ սցենար: Առավել եւս, որ այստեղ լարումը հասել է բարձր աստիճանի, որն ուղեկցվում է տարածաշրջանի երկրներում անցկացվող մի շարք զորավարժություններով:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

03-02-2021





24-02-2021
Ռազմավարական գործընկերության առավել սերտացումը ժամանակի պահանջ է
ՌԴ 102-րդ ռազմաբազայի ընդլայնման անհրաժեշտությունը թելադրված է տարածաշրջանային զարգացումներով


24-02-2021
Սիրիան պահանջում է դադարեցնել ավիահարվածները
Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան համակարծիք են այդ հարցում



24-02-2021
Անկարան վախենում է, որ Սեւ ծովը կարող է դառնալ «ռուսական»
Թշնամական նավերի այնտեղ հայտնվելը պարզապես ինքնասպանություն է

Թուրքիայի ...


24-02-2021
Իրանում քաղաքական մթնոլորտն «ընտրականացվում» է
2021 թ. հունիսի 18-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում (ԻԻՀ) տեղի ...


24-02-2021
Վերադասավորումների եւ հստակեցումների ճանապարհով
Ինչ փոփոխություններ են եղել կառավարության նախորդ տարվա որոշման մեջ


24-02-2021
Մեր գործերով պետք է փորձենք բարություն քարոզել ու սփռել շուրջբոլորը
Նկարիչների գալիք սերնդին հարկ է քաջալերել, սրտապնդել, որպեսզի կարողանանք ...


24-02-2021
Ինչպե՞ս օգնել երեխաներին՝ ընթերցելու Աստվածաշունչ
«Եւ որ մանկութիւնիցդ սուրբ գրքերը գիտես...»

Գ . ...



24-02-2021
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ծրագրերին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է ՀՀ ...

24-02-2021
Արցախի նախագահի խոսնակը պարզաբանել է
Արցախի վերահսկողության ներքո գտնվող ...

24-02-2021
Մայրը միշտ պաշտպանում է իր զավակներին
Իտալիայի Կավրիլյայի (տարածաշրջան Տոսկանա, գավառ ...

24-02-2021
Միանձնյա առաջատարներով
Երեւանում շարունակվում են շախմատի Հայաստանի կանանց ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO