Ադրբեջանը հասկանում է՝ ճնշումը կկոշտանա
ՀՀ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի կարծիքով՝ միջազգային ճնշումը տարբեր հարթակներում բանեցնելու մեթոդը միակ տարբերակն է՝ Ադրբեջանին վերադարձնելու բնականոն միջազգային հարաբերությունների հուն, եւ Ադրբեջանը հստակ գիտակցում է, որ հայ ռազմագերիների վերադարձի մասով միջազգային ճնշումը կոշտանալու է: Վարդանյանը նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԺ-ում ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամների ասուլիսում:
Նա շեշտեց, որ ժնեւյան կոնվենցիաները հստակորեն որպես պարտադիր պայման են սահմանում, որ ռազմական գործողությունների ավարտից հետո ռազմագերիները, պահվող քաղաքացիական անձինք պետք է անհապաղ հայրենադարձվեն: Սա Ադրբեջանի վրա դրված պարտավորություն է՝ անկախ նրանից, թե ԵԽԽՎ-ում ինչ կխոսվի: Դա միջազգային ճնշում է՝ միջազգային պարտավորության մակարդակով:
Ինչ վերաբերում է ԵԽԽՎ շրջանակում ռազմագերիների հարցով Ադրբեջանի վրա ճնշումներին եւ հաջողություններին՝ պատգամավորն ասաց, որ դա ռազմի դաշտ չէ, երբ հաջողությունը կարող է լինել ակներեւ: «Հաջողությունը դիվանագիտական դաշտում հայթայթվում է փոքրիկ քայլերի միջոցով՝ ելույթ, զեկույց, բանաձեւ: Այնուհետեւ այդ ամենը կարող է արտացոլվել, մասնավորապես, Եվրոպական դատարանի որոշումներով, Նախարարների կոմիտեի շրջանակներում: Առանձին-առանձին քայլերով կարող ենք ասել, որ որեւիցե միջոց անհրաժեշտ է, բայց բավարար չէ»,- ասաց Վարդանյանը:
Նա վստահ է, որ միջազգային ճնշումը տարբեր հարթակներում բանեցնելու մեթոդը միակ տարբերակն է՝ Ադրբեջանին ետ վերադարձնելու բնականոն միջազգային հարաբերությունների հուն: «Ադրբեջանը հստակ հասկանում է, որ միջազգային ճնշումը ռազմագերիների հայրենադարձման հարցով շատ ավելի կոշտանալու է»,- ասաց նա:
Հայկական պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանն էլ նշեց, որ թեեւ ԵԽԽՎ հայտարարությունները, բանաձեւերը խորհրդատվական բնույթ ունեն, սակայն դրանց դերը թերագնահատել պետք չէ: ԵԽԽՎ-ն տարբեր տարիների կամ ամիսների ընդունել է հայտարարություններ կամ բանաձեւեր, հայտարարություններ, որոնք, այնուամենայնիվ, քաղաքական ազդեցություն ունեցել են: Ըստ նրա՝ դրանք որոշակի միջազգային ճնշում են:
«Ես կարծում եմ, որ այդ միջազգային ճնշման առաջին դեպքերն արդեն իսկ կան: Այսինքն՝ այն, որ ԵՄ ներկայացուցիչը հայտարարություն է անում, ԵԽԽՎ քաղաքական խմբերի ղեկավարները հայտարարություններ են անում, ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի զեկույցում կոչ է արվում անհապաղ փոխանակել ռազմագերիներին: Սրանք բոլորը ճնշման դրսեւորումներ են»,-ասաց նա:
Սակայն Ռուբինյանը կարծում է, որ միայն դրանցով արդյունք չի լինի: Ըստ նրա ՝ սա պրոցես է, եւ պետք է ուժեղացնել միջազգային ճնշումը:
03-02-2021
|

փակել >>
|