Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.03.2021
ՄԱՐԶԵՐ


Լոռեցի գյուտարարը

Մանկավարժական գիտությունների թեկնածու Սարգիս Փահլեւանյանն արդեն երեք արտոնագրված գյուտի (ուսումնամարզական բնույթի սարքավորումներ) հեղինակ է, որոնք համապատասխան հավաստագրով արտոնագրված են ՀՀ էկոնոմիկայի նախարարության Մտավոր սեփականության գործակալությունում: Երրորդ գյուտը, որ նորերս կյանքի ուղեգիր ստացավ, նախորդների կատարելագործված տարբերակն է:
Ըստ հեղինակի՝ անհրաժեշտ է մարդկանց մտածողության մեջ ամրակայել ֆիզիկական դաստիարակությունը կյանքում ինտեգրելու կարեւորության գաղափարը, ինչը բնակչության կյանքի տեւողության ավելացման եւ ազգային անվտանգության ապահովման գրավականներից է: Ֆիզիկական դաստիարակությունը կարեւորագույն գործոն է մարմնի համամասնական եւ կանոնավոր ձևավորման, նրա բոլոր օրգանների եւ օրգան համակարգերի զարգացման համար: Մարդը զարգացման բարձր աստիճանի է հասնում նորագույն տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ: Հեղինակի գիտական հետազոտությունները վերաբերում են ֆիզիկական դաստիարակության ժամանակակից տեխնոլոգիայի գիտատեսական հիմունքների մշակմանը, որը նպաստում է առողջության, տեսակի վերարտադրման, ապագայում ծննդկանի եւ նորածնի առողջության հետ կապված խնդիրների բարեհաջող լուծմանը:
Մեծ կարեւորություն է տրվում ամբողջ կյանքի ընթացքում ինքնուրույն մարզումներին: Ահա եւ նպատակ է հետապնդվել անդրադառնալ հատուկ մշակված համալիր վարժությունների եւ մարզասարքի օգնությամբ մկանային համակարգերի զարգացմանը: Հիմնախնդրի նկատմամբ աճող հետաքրքրությունը պայմանավորված է բազմաթիվ գործոններով, որոնցից հիմնականներն են տեղեկատվական դարաշրջանի գիտատեխնոլոգիական մարտահրավերները եւ դրանց հետեւանքները: Կենսագործունեության արագ փոփոխվող պայմաններում մարդը, հեռանալով իր սովորական միջավայրից, ապրում է ֆիզիկական, հոգեկան, բարոյական աստիճանական անկում: Ազգի զանգվածային հոգեւոր դեգրադացիայի անխուսափելի հետեւանքներից մեկը ֆիզիկական դեգրադացիան է: Այդ մասին են վկայում բնակչության քանակի նվազման գործընթացները, առողջության մակարդակի անկումը:
ՀՀ ազգային անվտանգության, մասնավորապես սոցիալ-տնտեսական անվտանգության ապահովումը սպորտի եւ ֆիզիկական կուլտուրայի ընձեռած հնարավորությունների օգտագործմամբ կարեւոր նշանակություն ունի: Շարժողական ընդունակությունների զարգացման համար անհրաժեշտ է համակարգված եւ նպատակասլաց զբաղվել ֆիզիկական կուլտուրայով՝ ապահովելով եւ գործադրելով բոլոր անհրաժեշտ սկզբունքները, մեթոդները, միջոցները:
Ս. Փահլեւանյանի ստեղծած գյուտերն ուսումնամարզական բնույթի սարքավորումներ են, որոնք յուրօրինակ «բաղադրատոմս» են զարգացման, առողջացման եւ վերականգնողական գործառույթ իրականացնելու գործում՝ ծանրաբեռնավածության թույլատրելի չափաբաժիններով: Գյուտի էությունն այն է, որ մարզասարքն ապահովում է տարբեր բեռնվածություններ` անկախ տարիքից, սեռից, հասակից եւ ֆիզիկական պատրաստվածության աստիճանից: Մարզասարքը հնարավորություն է տալիս ունենալ գեղեցիկ կեցվածք, առողջ օրգաններ, ապա եւ` առողջ սերունդ:

Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ
Լոռի

03-02-2021





05-03-2021
ԱՄՆ-ը որոշել է չվիճել Թուրքիայի հետ
Բայդենի վարչակազմը մտադիր է շարունակել համագործակցությունն Էրդողանի հետ



05-03-2021
Մասնավորեցվում է «Ընդերքաբանի Աղբյուրակի տեղամասը»
100 տոկոս պետական սեփականության բաժնեմասը կվաճառվի աճուրդով

«Ընդերքաբանի ...


05-03-2021
Իտալացի ժողովուրդը կանգնած է արցախցու կողքին
Իտալիայում համայնքային մակարդակով շարունակում են ճանաչել Արցախի անկախությունը



05-03-2021
Կբացի՞, արդյոք, ՆԱՏՕ-ն իր դռները Ուկրաինայի ու Վրաստանի առջեւ
Թուրք-ադրբեջանական ուսումնական վարժանքներ, այս անգամ` Սպարտայում

ՆԱՏՕ-ի գլխավոր ...


05-03-2021
Համանախագահ երկրների դեսպանատների մոտ
Արցախի Հադրութի շրջանն ամբողջությամբ մնացել է ադրբեջանական տիրապետության տակ, ...


05-03-2021
Ձախորդ օրերի հանճարեղ երգիչը
«…Անհետ չկորչեի մահիցս հետո»

Այսպիսին են մեծերը՝ ինչ ...


05-03-2021
«Աճեցէք եւ շատացէք, եւ լցրէք երկիրը, եւ տիրեցէք նորան...»
Աստծո արարածներից՝ Ադամից եւ Եվայից, անցնենք մեր՝ սովորական ընտանիքներին: ...



05-03-2021
Կարող ենք հարցը լուծված համարել
Եթե խորհրդարանական ուժերը կայացնեն արտահերթ ...

05-03-2021
Եռաբլուրում կստեղծվի հուշահամալիր
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում կստեղծվի ...

05-03-2021
Օպտիմալ ձեւաչափը՝ «Բոլորը՝ բոլորի դիմաց»
Գերիների փոխանակման օպտիմալ ձեւաչափը հնչում է ...

05-03-2021
Սենատորի կոչը
ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO