Ներդրվող էլեկտրոնային աճուրդային համակարգը ձեռնտու է բոլոր կողմերին
Թափանցիկության ապահովումը կնպաստի աճուրդի օբյեկտի գնի բարձրացմանը
Հանրապետությունում օրենքով սահմանափակված է էլեկտրոնային աճուրդների անցկացման հնարավորությունը, այն դեպքում, երբ երկրում կա համապատասխան պոտենցիալ՝ ծրագրավորող կազմակերպությունների բավարար կարողությունները: Աճուրդների իմաստն այն է, որ դա կազմակերպողը ստանա առավել շատ եկամուտ, իսկ դրա առաջին անհրաժեշտ պայմանն աճուրդին առավել թվով մասնակիցների ապահովումն է, ինչն էլ մեծացնում է մրցակցությունը եւ ապրանքի գինը:
Զարգացած շուկաներ ունեցող երկրներում լայնորեն տարածված է, եւ զարգանում են էլեկտրոնային զանազան համակարգերի ներդրումները, որոնց պայմաններում աշխատանքի եւ գործունեության կազմակերպումը դառնում է ավելի արդյունավետ, տնտեսվում են գործարար շրջանառության մասնակիցների ժամանակը եւ ռեսուրսները: Այս ամենն օրախնդիր են դարձնում Հայաստանում աճուրդների կազմակերպման մեխանիզմների դյուրինացումը եւ թափանցիկացումը:
Այս հիմնահարցը լուծելու համար ԱԺ պատգամավոր Արտակ Մանուկյանը մշակել է «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին նախագիծ, որով նպատակ է հետապնդում իրավական հիմք ստեղծել էլեկտրոնային աճուրդների կազմակերպման ու համակարգերի ներդրման համար: Նախագծի հեղինակները նպատակ են հետապնդում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման արդի ժամանակահատվածում ստեղծել գործարար շրջանառության կազմակերպման գործընթացների առավել արդյունավետ ու ժամանակակից եղանակներ եւ դրանք ներմուծել հանրապետության համապատասխան ոլորտ:
Խնդիրն այն է, որ «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի դրույթները չեն տարածվում էլեկտրոնային համակարգերի միջոցով կազմակերպվող սակարկությունների վրա: Օրենքով կարգավորում է նախատեսված միայն հարկադիր աճուրդների համար: Արդյունքում էլեկտրոնային համակարգերի միջոցով իրականացվող սակարկությունները դուրս են մնացել օրենքի կարգավորման շրջանակից, եւ չկան դրանց վերաբերյալ հստակ նորմեր:
Ներկայում թղթային տարբերակով աճուրդի կազմակերպման գործընթացը ենթադրում է ժամանակի ու ռեսուրսների կորուստ եւ աճուրդի մասնակիցների հնարավոր շրջանակը դարձնում բավականին նեղ, որը խաթարում է գործարար շրջանառության մասնակիցների իրական շահերը, քանի որ ոչ մեծ շրջանակի է հայտնի լինում աճուրդի վերաբերյալ տեղեկատվությունը, իսկ աճուրդին մասնակցել ցանկացողներն իրականացնում են մի շարք բարդ գործողությունների համակցություն: Արդյունքում աճուրդին մասնակցում են հնարավոր մասնակիցների շրջանակից ավելի նեղ թվով սուբյեկտներ: Մյուս կողմից էլ աճուրդի հնարավոր մասնակիցների իրական քանակն անհայտ է մնում:
Օրենքի հեղինակը հիմնավորում է, որ երբ ֆինանսաբանկային համակարգի կողմից իրացվում է գրավի առարկա համարվող գույքը, ապա աճուրդի մասնակիցների լայն շրջանակը եւ աճուրդի մասնակցության առավել պարզ մեխանիզմների ներդրումը կխթանեն աճուրդում գույքի հնարավոր ամենաբարձր գնով վաճառքը, ինչի արդյունքում գրավով ապահովված պարտավորության մարումը կլինի ավելի մեծ, որն իր հերթին կթեթեւացնի վարկառուի վարկային բեռը: Չի բացառվում, որ բարձր գնով գույքի վաճառքի դեպքում հնարավոր լինի վարկային պարտավորության ամբողջական մարում եւ որոշակի գումարի վերադարձ գրավատուին:
Էլեկտրոնային աճուրդային համակարգի ներդրմամբ ակնկալվում է ոլորտի տնտեսավարող սուբյեկտների եւ շահառուների համար մրցակցային պայմանների ապահովում, բիզնեսի ծախսերի նվազեցում, ինչպես նաեւ էլեկտրոնային հասարակության ձեւավորման համար գործիքակազմերի խթանում:
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ 03-02-2021
|

փակել >>
|