Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

06.03.2021
ԳԻՏՈՒԹՅՈՒՆ


Երբ հայրենասիրությունը սոսկ ռոմանտիկա չէ

Հայրենիքը կարելի է սիրել եւ բանաստեղծությամբ, բայց առավել է նա, ով հայրենիքը սիրում է` անձնուրաց ծառայելով նրան…

«Հակառակ այս ամէնուն՝ այսօր ալ Սպերի գաւառը հայ նկարագիրը պահած է նաեւ անով, որ գիւղերու, լերանց եւ այլն, բոլոր անուանք հայկական մնացած են»: Հակովբոս Տաշյան
Փետրվարի 3-ը (մահ.՝ 1933 թ., Վիեննա) Հակովբոս Տաշյանի հիշատակի օրն է, ով մեծ ու կարեւոր ներդրում ունի ձեռագրագիտության, լեզվաբանության, բանասիրության, հայագիտության ասպարեզներում։ Թաշճյան Փրանկիսկոսը, որ հետագայում կնքվեց Հակովբոս անունով, ծնվել է 1866 թ. հոկտեմբերի 25–ին` Կարինի գավառի Արծաթի գյուղում։
Կենսագրականից հայտնի է, որ ուսումնառությունն սկսել է Կարինի ծխական դպրոցից, այնուհետեւ հաճախել է Կ. Պոլսի Մխիթարյան վարժարան, ապա` ուսանել Վենետիկի Մխիթարյանների ընծայարանում, 1833-ին` ստացել Հակովբոս անունը, 1885-ին` անդամագրվել Մխիթարյան միաբանությանը, 1889-ին` ձեռնադրվել քահանա եւ նույն թվականին` ավարտելով ուսումը, Մխիթարյան կրթարանում դասավանդել փիլիսոփայություն, հայոց լեզու։ 1893–1912 թթ. եղել է Վենետիկում, Բեռլինում (որտեղ ուսումնասիրել, նկարագրել է Արքունի մատենադարանի հայերեն ձեռագրերը), Կ. Պոլսում, Զմյուռնիայում, Կարինում, Տայոց աշխարհում։ 1909 թ. հաստատվել է Կ. Պոլսի Մխիթարյան վանատան մեծավոր։ Սակայն մեծարելու համար գիտնականին ու մարդուն, այս ամենը, հավանաբար, բավարար չէ, եթե նա չի օծված հայրենասիրության մեռոնով եւ չի կնքված հայրենիքին ծառայելու անխախտ զմուռսով։
Այսպես, Տաշյանը, հիմնվելով Մխիթարյան միաբանության արխիվների նյութերի վրա, կատարեց պատմաաշխարհագրական, մշակութային ու ժողովրդագրական արժեքավոր ուսումնասիրություններ, ինչը, սկսելով ծննդավայրից, մեծ շառավղով ընդգրկեց նաեւ հարակից շրջանները. այն առավելապես Արեւմտահայաստանի հյուսիսային հատվածն էր` Պոնտական լեռների հարավային ու հյուսիսային լանջերով, Բաթումի ու Կարսի մարզերից մինչեւ Սեբաստիա: Այս տարածաշրջանի ուսումնասիրությունը կարեւորվում է այնքանով, որ այն բազմիցս ենթարկվել է ոչ հայանպաստ էթնոկրոնական զտումների եւ առավել նվազ է եղել ուսումնասիրության առարկա։ Տաշյանը մեկ առ մեկ ճշգրտել է գավառների ու գյուղերի սահմանները` օգտագործելով Կիպերտի քարտեզները, օսմանյան վարչական միավորի աշխարհագրական սահմանները համեմատել հայկական ավանդական բաժանման հետ. հանգել այն եզրակացության, որ ինչքան էլ սուլթանական իշխանությունները փորձել են աղավաղել Հայաստանի ավանդական վարչաէթնիկ համակարգը, այնուամենայնիվ, նրանց վարչատարածքային ձեռնարկումների հիմքը մնացել է հայկական պատմական գավառաբաժանման սկզբունքը, որի համար մեր պայքարը, պահպանումն ու պնդումը կարեւորվում են ինչպես պատմական բոլոր ժամանակների, այնպես էլ` առավելս մեր օրերի համար, երբ մեր սահմանների երկայնքով համանման գործողություններ են ծավալվել արցախյան վերջին պատերազմից հետո, երբ թուրք-ադրբեջանական տանդեմը մեր հայրենիքի սահմանները գծում է ի հաճույս իրեն` արհամարհելով քարտեզագրության ու տեղանքաբաժանման ցանկացած գիտական մոտեցում ու հիմնավորում։
Հայր Տաշյանի հետազոտությունները Հայաստանի պատմական ժողովրդագրությունը հանգեցրին այնպիսի որակական մակարդակի, որ ոչ միայն ուսանելու, խորհելու ճանապարհ է ուղենշում, այլեւ ճշմարտության համար պայքարելու, սեփական գործողությունները հիմնավորելու, պաշտպանելու եւ հաջողելու հավատ ներշնչում: Հայրենի ամեն թիզ հողի, արժեքների հանդեպ նրա սերը չէր սահմանափակվում աշակերտելու եւ գործելու անհագ ջանքերով, այլ միտված էր վարակելու եւ այլոց եւս ուսուցելու այն գիտելիքները, որ ձեռք էր բերել տարիների ընթացքում, սեր ներարկելու սեփական հայրենիքի ու լեզվի, մշակույթի հանդեպ։ Աշակերտելով այնպիսի գիտնականի, ինչպես Հովսեփ Գաթըրճյանն է եւ Մխիթարյան միաբանության հայրերը, ինքը հայերենի ուսուցիչ եղավ ֆրանսիացի նշանավոր լեզվաբան Անտուան Մեյեի համար, ով հպարտանում էր Տաշյանով ու չէր թաքցնում դա, իսկ հայերենի ասպարեզում Մեյեի ներդրումն անգնահատելի է, եւ, մասնավորապես, հայերենի դիրքի որոշումը հնդեվրոպական լեզուների շարքում` որպես առանձին լեզվաճյուղ, որն իր համակարգով բավական հեռացել է հնդեվրոպական մայր լեզվից։
Հակովբոս Տաշյանը բավականին ճանաչված էր ժամանակի հայտնի հայ եւ եվրոպացի հայագետների կողմից եւ շատերի հետ անձնական նամակագրական կապեր ուներ, ինչպիսիք էին Գ. Տեր-Մկրտչյանը, Մ. արք. Տեր-Մովսիսյանը, Բ. Կյուլեսերյանը, Հ. Հյուբշմանը, Հ. Պետերմանը, Պաուլ Ֆետտերը, Ֆ. Մյուլլերը, Ֆ. Կոնիբերը եւ ալք։ Տիրապետել է բազում լեզուների` լատիներեն, հունարեն, ասորերեն, արաբերեն, եթովպերեն, գերմաներեն, անգլերեն եւ այլն, ինչը նրան օգնել է արժեքավոր լրացումներով, հունական, ասորական, արաբական, եթովպական եւ այլ աղբյուրների հետ համեմատելով՝ հրատարակել «Վարդապետութիւն առաքելոց անվաւերական կանոնաց մատեանը...»։ Մեծարժեք գործեր է ստեղծել ինչպես հայագիտության, լեզվաբանության, այնպես էլ պատմական եւ պատմաաշխարհագրական ասպարեզներում, զբաղվել քիմիայի եւ բնական այլ գիտությունների հայերեն տերմինաբանության հարցերով, կատարել բանասիրական բնույթի վիթխարի աշխատանքներ, ինչպես Հ. Գաթըրճյանի «Սրբազան Պատարագամատոյցք հայոց...» երկի հրատարակումը` ծանոթագրություններով ու լրացումներով, թարգմանել Հ. Հյուբշմանի, Հ. Պետերմանի, Ա. Կարիերի, Կ. Կոնիբերի, Ն. Մառի եւ ուրիշ հայագետների աշխատություններ։
Հայագետ Պ. Ֆետտերը «Ցուցակ հայերէն ձեռագրաց մատենադարանին Մխիթարեանց ի Վիեննա» (1895) գիտական աշխատության համար Տաշյանին գնահատել է որպես «մեծագույն գիտնականի հմտություն, գործելու հազվագյուտ ուժ» ունեցողի, իսկ հայ բանասիրության մեջ ցուցակագրման Տաշյանի եղանակն անվանվել է «տաշյանական ոճ»։ Եվ իսկապես, ձեռագրացուցակում ընդգրկված Վիեննայի Մխիթարյան մատենադարանի 571 ձեռագիր մատյանները, 7 ներդիր նկարները, նկարագրությունների մեջ մանրամասն տեղեկություններ պարունակող ձեռագրի ստեղծողի, մատյանի արտաքինի, գրի մասին հաղորդումները, որ բացահայտում են յուրաքանչյուր ձեռագիր մատյանի բովանդակությունը, ձեռագրի հանգամանալից նկարագրությունը, ծանոթագրությունները, ցանկերը, հարուստ տեղեկատվությունը ոչ միայն հանրագիտական տեղեկատուի արժեք ունեն, այլեւ վկայում են այդ ուղղությամբ կատարված աշխատանքի վիթխարիությունն ու ժամանակատարությունը, ուսումնասիրողի պարտաճանաչությունն ու պատասխանատվության աստիճանը եւ խնդրի հանդեպ ինքնատիպ մոտեցումը։
Բացի վերոհիշյալից, Տաշյանը զգուշացնում, ուշադրություն է հրավիրում եւ շեշտում կրոնափոխության կործանարարությունն ազգի ինքնության պահպանման հարցում, որպիսի օրինակների պակաս չկա պատմության մեջ ո՛չ մեր ազգի եւ ոչ էլ այլ ազգերի առնչությամբ։ Կրոնափոխ լինելով՝ տվյալ ազգը հեշտությամբ ուծացվում է այն ազգին, որի կրոնն սկսում է դավանել, եւ ըստ այդմ դառնում այդ ազգի ներկայացուցիչ, ինչպես որ եղել է հայերի դեպքում`«թուրք», «տաճիկ», «գյուրջի», «քուրդ», «լազ» եւ այլն, իսկ եթե չէին էլ գրվում այլ ազգի անվանումով, ապա գրվում էին ուղղակի «իսլամ», առանց հայ լինելը շեշտելու. «Հայ ենք չեն կրնար ըսել. որովհետեւ «հայ» եւ «քրիստոնեայ» համազօր բառեր եղած են հոս, ինչպէս ուրիշ շատ տեղեր ալ»,-վկայում է Տաշյանը։ Կոտորածներից փրկված եւ գոյապահպանման անհրաժեշտությամբ կրոնափոխ եղած հայերը շատ դեպքերում թաքուն պահպանել են լեզուն ու ազգային արժեքները` հուսալով բարենպաստ ժամանակներում վերադառնալու սեփական դավանանքին, սակայն դա անհնարին էր Օսմանյան կայսրությունում, քանի որ «թուրքական եւ իսլամական օրենքով իսլամացածի մը քրիստոնէութեան վերադարձի փորձն իսկ մահապարտութեան պատիժ կը կրէ»,-նկատում է Տաշյանը։
Այնպես որ, ինչպիսի իշխանություն ու պետություն էլ ունենան թուրքերը, նրանց նպատակն ու ծրագրերը չեն փոխվում դարերի ընթացքում եւ մնում են նույնը, նույն հրոսակաբարո ու ոճրագործ ձեռագրով` հասնել համայն քրիստոնյա աշխարհի վերացմանն ու իսլամի աշխարհակալությանը, ինչպես որ այս օրերին առավել ցայտուն են դրսեւորվում այդ գործողությունների հեռահար նպատակները, չնայած որ դրանք փորձում են քողարկել զանազան կեղծ ու շողոքորթ, սիրաշահող խոստումներով, իսկ այդ խոստումներին կուլ չգնալու համար մեզ մնում է ականջալուր լինել մեր մեծերի իմաստուն դիտարկումներին ու զգուշացումներին…

Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

03-02-2021





05-03-2021
ԱՄՆ-ը որոշել է չվիճել Թուրքիայի հետ
Բայդենի վարչակազմը մտադիր է շարունակել համագործակցությունն Էրդողանի հետ



05-03-2021
Մասնավորեցվում է «Ընդերքաբանի Աղբյուրակի տեղամասը»
100 տոկոս պետական սեփականության բաժնեմասը կվաճառվի աճուրդով

«Ընդերքաբանի ...


05-03-2021
Իտալացի ժողովուրդը կանգնած է արցախցու կողքին
Իտալիայում համայնքային մակարդակով շարունակում են ճանաչել Արցախի անկախությունը



05-03-2021
Կբացի՞, արդյոք, ՆԱՏՕ-ն իր դռները Ուկրաինայի ու Վրաստանի առջեւ
Թուրք-ադրբեջանական ուսումնական վարժանքներ, այս անգամ` Սպարտայում

ՆԱՏՕ-ի գլխավոր ...


05-03-2021
Համանախագահ երկրների դեսպանատների մոտ
Արցախի Հադրութի շրջանն ամբողջությամբ մնացել է ադրբեջանական տիրապետության տակ, ...


05-03-2021
Ձախորդ օրերի հանճարեղ երգիչը
«…Անհետ չկորչեի մահիցս հետո»

Այսպիսին են մեծերը՝ ինչ ...


05-03-2021
«Աճեցէք եւ շատացէք, եւ լցրէք երկիրը, եւ տիրեցէք նորան...»
Աստծո արարածներից՝ Ադամից եւ Եվայից, անցնենք մեր՝ սովորական ընտանիքներին: ...



05-03-2021
Կարող ենք հարցը լուծված համարել
Եթե խորհրդարանական ուժերը կայացնեն արտահերթ ...

05-03-2021
Եռաբլուրում կստեղծվի հուշահամալիր
«Եռաբլուր» զինվորական պանթեոնում կստեղծվի ...

05-03-2021
Օպտիմալ ձեւաչափը՝ «Բոլորը՝ բոլորի դիմաց»
Գերիների փոխանակման օպտիմալ ձեւաչափը հնչում է ...

05-03-2021
Սենատորի կոչը
ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO