Ադրբեջանի խախտումների հարցը կտեղափոխվի ԵԽ նախարարների կոմիտե
Ադրբեջանի կառավարությունը կոպտորեն խախտում է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի կողմից գերիների հարցով միջանկյալ միջոցների պայմանների կատարումը: ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունն անընդհատ բարձրաձայնում է այդ խախտումների մասին՝ Ադրբեջանի նկատմամբ ճնշումներն ավելացնելու նպատակով: «Արմենպրեսի» հետ զրույցում այս մասին ասել է ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը:
«Այս փուլում դատարանն արդեն քննարկում է հարցը Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտե տեղափոխելու հնարավորությունը. այն տանում է դեպի քաղաքական մարմին՝ նաեւ հիմք ընդունելով հանգամանքը, որ Ադրբեջանը շատ վատ է համագործակցում կամ առհասարակ չի համագործակցում դատարանի հետ եւ չի տրամադրում տեղեկատվություն: Եթե Ադրբեջանը գերիների վերաբերյալ ինչ-որ բան ուղարկում է, ապա ուղարկում է բավականին կցկտուր, ոչ ամբողջական, առանց մանրամասնությունների: Այդ պատճառով մենք էլ ենք անընդհատ պնդում, որպեսզի դատարանը հարցը տեղափոխի նախարարների կոմիտեի օրակարգ, որովհետեւ, կարծում ենք` ժամանակն է, որ գերիների հարցը այդ հարթակում քննարկվի»,- ընդգծեց Կիրակոսյանը՝ հավելելով, որ այդ հարթակում Ադրբեջանի նկատմամբ ճշնումներն ավելին կլինեն:
Հարցին, թե ինչու է Ադրբեջանը փորձում գերիներին ներկայացնել որպես ահաբեկիչ, նրանք փորձում են ձգձգել գործընթացը, թե այլ մտադրություններ կան, Կիրակոսյանը պատասխանեց, որ դա Ադրբեջանի մարտավարությունն է` գերիներին ներկայացնելով որպես ահաբեկիչ փորձում են «արդարացնել» իրավական գործընթացի ձգձգումը: Ըստ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի` նման քայլերով Ադրբեջանը փորձում է նաեւ միջազգային հանրությանը ներկայանալ «զոհի» կարգավիճակով, ինչն աբսուրդ է համարում:
«Դա աբսուրդին հասնող փորձ է, իրավական առումով որեւէ քննադատության չդիմացող: Նման բան բացարձակապես չկա եւ ակնհայտ է, որ իրենք փորձում են նմանատիպ վարքագծով կասկածներն իրենցից վանել, որովհետեւ իրենք են ամբողջ պատերազմի ընթացքում օգտագործել վարձկաններ, ծայրահեղ ահաբեկչական խմբավորումներ եւ այլն, հիմա իրենք խոսում են ահաբեկիչների մասին: Կարծում եմ` տակտիկա է ուշադրությունը շեղելու համար, որը չի ստացվի»,-եզրափակեց Կիրակոսյանը: 04-02-2021
|

փակել >>
|