Զինղեկի հորդորն ու պատվիրանը
Աֆղանական եւ արցախյան պատերազմների մասնակից, Վանաձորի թիվ 5 դպրոցի ռազմագիտության ուսուցիչ Վովա Զուրաբյանի որդի Սեւակը, հիշյալ դպրոցի եւս 8 սան զոհ գնացին այս վերջին պատերազմին: «Իմ սաներին,-մի առիթով ասաց ուսուցիչը,-դաստիարակում եմ նահատակ հերոսների ոգով: Ես էլ հայրենիքիս տվեցի իմ ունեցած ամենաթանկը՝ որդուս, բայց իմ սաներին հիմա էլ հորդորում-պատվիրում եմ՝ սովորեք պաշտպանական գործը, երբեք չխուսափեք բանակից...»:
Թիվ 5 դպրոցի հսկայական շենքի ձախ թեւի առաջին հարկն ամբողջովին «զավթել» է ռազմագիտությունը: Տեսնում ես՝ ոչինչ բաց թողնված, մոռացված կամ անտեսված չէ: 50 մետրանոց միջանցքը, դասասենյակները, հրաձգարանը, Փառքի սրահներն ու հիշատակի անկյունները, վահանակներն ու մակետները ձեւավորված են բծախնդիր խնամքով: Ոչ միայն ժամեր, այլեւ օրեր են հարկավոր դրանց փոքրիշատե լավ ծանոթանալու համար:
«Մենք երեք հրաձգարան ունենք»,-հպարտությամբ նշում է զինղեկը: Ուղեկցում է, տալիս բավարար բացատրություններ, պատմում է երկրապահ կամավորականներին նվիրված Սարգիս Անտոնյանի անվան Փառքի սրահի, Աղասի Հախոյանի անվան հրաձգարանի, Աշոտ Մատինյանի անվան ռազմագիտության դասասենյակի ստեղծման մասին, ցուցադրում երեք վարժասարքերը, ներկայացնում այն դիպլոմներն ու շնորհակալագրերը, որոնք ստացել են դպրոցի սաները ռազմահայրենասիրական օլիմպիադաներում, տարբեր մրցույթներում: Անհնար էր չնկատել մի նոր անկյուն եւս. այն արդեն նվիրված է այս վերջին պատերազմում զոհված զինվորներին, ովքեր ավարտել են թիվ 5 դպրոցը: Ներկայացրեց յուրաքանչյուրին, խիզախությունը, զոհվելու վայրը, հանգամանքները: Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի շրջանավարտ, նոր պատերազմում պաշտպանության առաջին գծում գործող դասակի հրամանատար Սեւակ Զուրաբյանի՝ իր որդու մասին… լռեց:
Սեւակի մարտընկերը՝ կադրային սպա Ավետիս Հարությունյանը, ով նույն համալսարանն է ավարտել եւ Ջաբրայիլում Սեւակին հարեւան դիրքերում մարտնչել է նույնպես որպես դասակի հրամանատար, ծանր վիրավորվել, բժիշկների շնորհիվ հրաշքով վերստին կյանք է վերադարձել: Ահա ինչ պատմեց զինակից ընկերոջ մասին. «Հրետանային հզոր նախապատրաստական հարվածներից հետո հակառակորդի կենդանի ուժերը հարձակման անցան: Սեւակն իր անձնակազմով պատրաստ էր դիմագրավելու: Մարտի թեժությունն ու ահավորությունը պատկերացնելու համար ասեմ՝ հակառակորդի զինվորների թիվը գերազանցում էր 10-15 անգամ: Մեր տղաներն արժանի հակահարված տվեցին՝ հանդես բերելով հաստատակամություն, կամքի մեծ ուժ ու արիություն, զգալի վնաս հասցրին թշնամուն: Հարեւան դիրքերում վիճակն անտանելի էր: Թուրքերին հաջողվեց գրավել ձախ թեւի դիրքը: Շրջապատման վտանգը մեծ էր, արագ որոշում էր հարկավոր: Մի խումբ մարտիկների հետ նա հարձակում գործեց եւ արյունահեղ մարտից հետո վերադարձրեց դիրքը: Սակայն…»: Սակայն դրությունն անհուսալի էր դառնում: Հրամանատարությունից հրաման ստացվեց նահանջել, վերադիրքավորվել նոր ամրությունում: Այդ ընթացքում էլ հակառակորդի գնդակը խլեց արի հրամանատարի կյանքը...
Գագիկ ԱՆՏՈՆՅԱՆ
Լոռի 04-02-2021
|

փակել >>
|