Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

03.03.2021
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Վերքերի բուժումը գալիս է դրանք գիտակցելուց

Ռացիոնալի եւ իռացիոնալի սահմանը մեր ազգային հոգեկերտվածքում

Քաղաքագետ Մանվել Սարգսյանի հետ զրուցելով՝ «ՀՀ»-ն փորձել է հասկանալ, թե այսօր ի՞նչ հոգեբանությամբ է ապրում հայ մարդը՝ մեր երկրի քաղաքացին։ Հոգեբանական ինչպիսի՞ ծանրություն է իր հետ բերել հատկապես օսմանիզմի ժամանակներից։ Ինչպե՞ս ազատագրվենք, ո՞րն է ճանապարհը։
-Պարոն Սարգսյան, մենք ռացիոնա՞լ ազգ ենք, մեր մոտեցումների բնույթն ինչպիսի՞ն է ազգային տեսլականների վերաբերյալ:
-Երբ ցանկացած հայ չի կարողանում իր խնդիրները լուծել, առաջին միտքն այն է լինում, թե ում միջոցով լուծի: Մենք ունենք ապրելակերպի ունիվերսալ, բոլորիս բնորոշ, խորքային համոզմունքի վերածված մի բանաձեւ, որ եթե չես կարող հարցը լուծել, ապա պետք է գտնես լուծողին: Եվ դրա դիմաց, բնականաբար, քանզի թույլ ես, պետք է նրան ծառայես: Մեզ թվում է, թե բոլորն են այդպես անում: Սակայն այդպես չէ: Ինչպե՞ս է կայացել Եվրոպան՝ որպես քաղաքակրթություն: Այստեղ եթե մարդը տեսնում է, որ միայնակ չի կարող ինչ-որ հարց լուծել, առաջին միտքն այն է լինում, որ գտնի նաեւ ուրիշ մարդկանց, եւ բոլորով միասին այդ հարցը լուծեն:
-Մենք հոգեբանական տեսակով անհատապաշտներ ենք, գուցե նաեւ դրանի՞ց է:
-Դա հոգեբանական տեսակի խնդիր չէ: Այն ձեւավորված համոզմունք է: Չկա պրակտիկա, որ մարդիկ միասնաբար նստեն-հարց լուծեն: Կամ էլ կասեն՝ դե, չի՛ լուծվում հարցը, ու կհրաժարվեն դրանից: Նման մոտեցման պարագաներում մեր եւ եվրոպացիների միջեւ քաղաքակրթական տարբերություն կա:
-Մենք գուցե դեռ ժամանա՞կ ունե՞նք, որպեսզի հասնենք քաղաքակրթական այդ մակարդակին:
-Մեր մենթալիտետի մեջ այդ համոզմունքն ընդհանրապես չկա. մենք ձեւականորեն ենք ասում, թե եվրոպացի ենք: Բայց բացարձակապես կապ չունենք եվրոպական քաղաքակրթության հետ:
-Իսկ ի՞նչ ենք, ո՞վ ենք:
-Չգիտեմ: Գուցե ժամանակին եղել ենք, բայց հարյուրամյակների մեջ կորցրել ենք մեր այդ հատկանիշները: Եվ ձեռք ենք բերել բոլորովին այլ հատկանիշներ: Տեսեք, թե որն է հայի ու եվրոպացու տարբերությունը. հայը կմտածի, թե ռացիոնալը հենց սա է, եւ պետք է գնա դրա լուծման ուղղությամբ: Իսկ եվրոպացին կասի՝ չէ, այդ լուծումը ռացիոնալ չէ, քանի որ կորուստներ ենք ունենալու, խնդիրն այդպես չպետք է լուծվի: Եվ վիճելու են, ու այդ վեճը չի վերջանա երբեք: Դրա համար, ասեմ, ռացիոնալությունը շատ բազմաշերտ երեւույթ է: Մեկի համար կարող է մի բան ռացիոնալ լինել, մյուսի համար՝ ոչ: Մի օրինակ բերեմ. վերջերս գնացել էի Մարտունի քաղաք: Հիշում եմ՝ տարիներ առաջ անշուք, քանդ ու քարափ եղած վիճակում էր: Իսկ այս անգամ ճոխ տներ կային, ճոխ խանութներ: Հարցրեցի՝ այս ի՞նչ շենքեր են: Պատասխանեցին, թե մարդիկ այստեղ չեն, Ռուսաստանում են ապրում ու աշխատում: Եվ այդ փողերը բերում ու այստեղ նման շենքեր են կառուցում: Հարցնում եմ՝ ապրող կա՞: Պատասխանում են՝ ոչ: Սա կարող ենք համարել զուտ իռացիոնալ գիտակցություն, չէ՞: Բայց մարդիկ կարող են եւ ասել՝ սա այն կյանքն է, որի մասին մենք երազել ենք. աղքատ էինք, բայց գնացել ենք, գումարներ ենք աշխատել ու հիմա իրականացրել ենք մեր երազը: Իսկ ինչո՞ւ չի ապրում այնտեղ: Որովհետեւ ապրելն արդեն իրեն պետք չէ: Այսինքն՝ նա իրականացրել է իր մանկական երազը: Այսպիսի բաները շատ բնորոշ են հայերին: Մեր էներգիան գնում է անընդհատ, ու մենք կառուցում ենք վիրտուալ, ֆանտոմային աշխարհ: Եվ սրա պատճառն այն է, որ մեր ժողովուրդն ահավոր կյանք է ապրել. ապրել է օսմանիզմը: Դա իրավիճակ էր, երբ մարդն ապրում էր որպես հակամարդ:
-Բայց գուցե կարելի է հակառա՞կն էլ ասել՝ մի քիչ էլ բան սովորեինք օսմանական քաղաքականությունից: Նրանց ռացիոնալիզմից բան յուրացնեինք:
-Ինչպե՞ս սովորեինք, եթե թույլ չէին տալիս: Դա եղել է կաստային համակարգ, որում հասարակության մի փոքր հատված ուներ բոլոր իրավունքները, իսկ մյուսները՝ քրիստոնյա ժողովուրդները, զրկված էին ամեն մի իրավունքից: Դուք իրավունք չունեիք ձի նստելու, զենք կրելու, իրավունք չունեիք նամակ գրելու պետական գործչին: Ընդամենը պետք է մուրճն ու բահը վերցնեիք եւ աշխատեիք իրենց համար:
-Լա՛վ, իսկ ինչպե՞ս անենք, որ բուժենք այս վերքերը:
-Վերքերի բուժումը գալիս է դրանք գիտակցելուց: Սակայն բանն այն է, որ մարդն իր անցյալի հետ չի ցանկանում առերեսվել: Երբ բացում ես այդ վիճակներն ու դնում նրա առջեւ, վիրավորվում է, չի ուզում դրանց մասին խոսել: Բայց եթե, ասենք, համակենտրոնացման ճամբարում եղել է քո տատը կամ պապը, ապա պետք է հետ տանես վարագույրն ու իմանաս, թե նրանից ի՞նչ բացասական կամ դրական բան է անցել քեզ, ինչպիսի՞ աշխարհընկալում է ձեւավորվել մեջդ: Իսկ եթե ամաչում ես ու դա չես անում, ապա, բնականաբար, ինքդ էլ ես դառնում կրողն այդ երեւույթների: Եվ քո երեխան էլ է կրողը լինելու:
-Հոգեբաններ կան՝ պնդում են, որ մեր ժողովուրդը պետք է հոգեբանական հանրային թերապիա անցնի:
-Նման բան արել են ճապոնացիները՝ ատոմային ռմբահարումներից հետո: Նրանք կառուցեցին հատուկ ինստիտուտ, որը պետք է ուսումնասիրեր ու պարզեր, թե որտեղից են գալիս իրենց անհաջողությունները, ազգային իրենց կատաստրոֆան: Պարզեցին, որ դա գալիս է իրենց մտածողությունից. սամուրայիզմն է դրա պատճառը: Ասացին՝ սամուրայիզմը, որ մեր էությունն է ու մեր պերճանքը, մեզ ոչնչացնում է իրականում: Եվ ազատվեցին դրանից: Նույնը՝ գերմանացիները, երբ գիտակցեցին ու ինքնակամ ազատվեցին ֆաշիզմից:
-Իսկ դա ո՞վ պետք է անի, ո՞վ պետք է լինի նախաձեռնողը:
-Ամեն հասարակության մեջ էլ կան այդ մարդիկ: Հերցելը գտնվել է, չէ՞, որ հրեաներին ասել է՝ ձեր աստվածը փողն է, հերի՛ք է. բոշաների պես մենք էլ չենք ապրելու, վե՛րջ: Եվ մարդիկ նրա շուրջն են հավաքվել, հավատացել են իրենք իրենց ու պետություն են ստեղծել:
-Նշանակում է՝ հասարակական պահանջ էլ պետք է լինի:
-Իհարկե: Բայց մենք դա չունենք: Մարդկանց չի հետաքրքրում այդ հարցը: Սա վիճակ է, որից դուրս գալը շատ դժվար է: Բուլղարիայի օրինակով. այն անկախություն է ստացել: Փայլուն երկիր, հրաշալի բնություն, ոչ մի պրոբլեմ հարեւանների հետ: Բայց այս երկիրը երեսուն տարվա մեջ դատարկվել է: Մարդիկ չեն ուզում այստեղ ապրել: Նրանք իմաստ չեն տեսնում բուլղար լինելու մեջ: Ո՞րն է պատճառը. պատճառը կրկին մտածողության մեջ է: Եվ դա էլի գալիս է օսմանիզմից: Հարյուրավոր տարիներ են անցել, բայց ժողովուրդները կրկին քանդվում են, չեն կարողանում դիմանալ դրան, չեն կարողանում դուրս գալ այդ «փոսից»:

Գոհար ՍԱՐԴԱՐՅԱՆ

04-02-2021





02-03-2021
Չնայած դժվարին վիճակին, լուծում, ի վերջո, կա
Որոնք են Հայաստանի անելիքները

ՀՀ վիճակագրական կոմիտեն օրերս ...


02-03-2021
Հայոց բանակի վերածնունդըմտահոգում է մեր հարեւաններին
ԱՀ խորհրդարանը կարեւոր հայտարարություն է ընդունել

Հայի մի ...


02-03-2021
Արցախը որեւէ կարգավիճակում չի կարող լինել Բաքվի իրավասությունների ներքո
Հարցն օրակարգից հանելն ուղիղ ճանապարհ է դեպի կոնֆլիկտի վերսկսում


02-03-2021
«Ես որ Մշո դաշտը տեսա, էլ ընձի մահ չկա»
«Հային այնքան պետք է ուժեղացնել, որպեսզի նրա աստղը պայծառանա ...


02-03-2021
Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը շարունակվում է
Ցեղասպանությունը վաղեմության ժամկետ չունի

Սումգայիթյան ոճրագործությունից 33 ...


02-03-2021
Հայ երգի ժրաջան մշակը
«Նա ասես շրջիկ դպրոց լիներ…»

Հայ երաժշտական արվեստում ...


02-03-2021
Հայրենիք. «Տիրոջ օրհնութիւնը ինչպէ՞ս երգենք օտար երկրումը»
Սուրբ Գրքում հստակ արտահայտված է, որ մեր երկրային հայրենիքը ...



02-03-2021
Ունենանք այնքան սեր ու վճռականություն, որ հետեւություններ անենք սխալներից
Հայաստանում 2021 թվականի մարտի 1-ը դիմավորում են ...

02-03-2021
Վարչապետն այցելել է նախագահին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ...

02-03-2021
Պատգամավորների միաձայն հավանությամբ
ԱՀ խորհրդարանի արտահերթ նիստում

Երեկ ...

02-03-2021
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում 5-րդն է
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ-ի դասակարգման ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO