Չեզոք միջդիրքային տարածքներ՝ Վարդենիս-Մեղրի սահմանագծի երկայնքով
Տարածաշրջանային հաղորդակցման ուղիների վերաբացման համար պետք է բացառվեն սահմանային սադրանքները
Կապանի ճանապարհին՝ Ճակատենի հատվածում տեղի ունեցած իրադարձությունները հաստատում են փորձագետների այն կանխատեսումները, որ Վարդենիսից մինչեւ Մեղրի ընկած սահմանային հատվածներում ադրբեջանաթուրքական զույգը սադրանքների է դիմելու: Ադրբեջանական սահմանապահ ուժերի զինծառայողները նախ փակել էին սահմանի մոտ գտնվող ճանապարհով անցնող Ճակատեն գյուղի բնակչի ճանապարհը, այնուհետեւ սահմանապահ դիրք տեղակայել դեպի Կապան գնացող ճանապարհի հարեւանությամբ: Վերջիններս իրենց այդ քայլը հիմնավորել են այն բանով, որ հայերը կրակել են «Բարի գալուստ Ադրբեջան» գրություն պարունակող ցուցանակի վրա: Նրանք արագ փոխել էին վնասված ցուցանակը եւ դրա հարեւանությամբ հենակետ կառուցել, որպեսզի իբր պաշտպանեն այն: Տեղի բնակիչները պնդում են, որ իրենք նման քայլի չէին գնա, եւ չեն բացառում, որ հենց ադրբեջանցիները կարող է կրակած լինեն՝ հետագայում սահմանապահ հենակետն առաջ տալու նպատակով:
ՌԴ սահմանապահ զորքերը փորձել են խոչընդոտել ճանապարհի հարեւանությամբ ադրբեջանցիների դիրքավորվելու գործողությունները, սակայն չի հաջողվել: Վերջիններս նման կամայականություններ անելով ակնարկում են, որ GPS-ով սահմանազատած իրենց տարածքում են եւ անում են այն, ինչ ցանկանում են: Այստեղ կարեւոր է արձանագրել, որ այդ միջադեպը սադրել էր ադրբեջանական կողմը՝ Հայաստանի հյուսիսը հարավին կապող ճանապարհի եզրին տեղադրելով նման գրառմամբ ցուցանակ: Չնայած այն բանին, որ պարզված չէ, թե ով է կրակել ցուցանակի վրա, բայց մի բան միանշանակ է, որ նման գրությունն առաջացնելու էր այդ հատվածով երթեւեկող հայաստանցինեի համապատասխան արձագանքը: Նման ցուցանակ տեղադրվել էր նաեւ նույն ճանապարհի Գորիսի հատվածում, եւ տեղի բնակիչներն իրենց վրդովմունքն արդարացիորեն դրսեւորել էին ցուցանակը ներկելու միջոցով: Լիովին կանխատեսելի է, որ ներպետական ճանապարհի եզրին ադրբեջանցիների սադրող գործողություններին հետեւելու է տեղի բնակիչների համարժեք պատասխանը:
Ճանապարհի անմիջական հարեւանությամբ ադրբեջանական հենակետի տեղադրումը լուրջ ռիսկեր է պարունակում: Նախ, այդ երկրի սահմանապահները պարբերաբար անցանկալի ժեստեր են անում մայրուղով երթեւեկող մեքենաների վարորդների եւ ուղեւորների ուղղությամբ: Դրանից բացի, բազմաթիվ են դեպքերը, երբ, հիմնականում գիշերով, ազերիներն անկանոն կրակահերթեր են արձակել, հաճախ երբ ցանկանում՝ դուրս են գալիս ճանապարհի բանուկ հատված:
Լարված իրավիճակը լիցքաթափելու եւ հետագա սադրանքները կանխելու նպատակով, ռուսական սահմանապահ զորքերը սահմանային հենակետ են ստեղծել ադրբեջանցիների նոր հենակետի դիմաց, բայց պարզ է, որ դա խնդրի հիմնարար լուծում չէ:
Ադրբեջանական կողմի GPS-ով միակողմանի որոշած սահմանագծին հենակետերի տեղակայումը լուրջ ռիսկեր է պարունակում եւ նմանատիպ ու ավելի լուրջ միջադեպերի համար պարարտ հող նախապատրաստում: Արյունալի պատերազմից հետո հակամարտող կողմերի ռազմական ստորաբաժանումներն իրար նման մոտ տարածքների վրա տեղակայելն անթույլատրելի է: Ինչքան էլ խոսվի կոնֆլիկտի՝ անցյալում մնալու մասին եւ հայտարարվի, թե բարիդրացիական հարաբերություններ են կառուցում, այնուամենայնիվ, այստեղ գործ ունենք մարդկային գործոնի հետ, ընդ որում՝ ոչ վաղ անցյալում հակամարտության մեջ եղած կողմերի զինված ներկայացուցիչների: Բացի քաղաքացիական անձանց հետ արձանագրվող դեպքերից, շատ է պատահում, երբ կողմերի դիրքերի մոտ լինելու պատճառով զինծառայողներն անմիջական շփման մեջ են մտնում, ինչը կարող է անցանկալի եւ շատ լուրջ բախումների հետեւանք դառնալ:
Արձանագրենք, որ Հայաստանի հյուսիսային հատվածներում նման միջադեպեր չեն արձանագրվում: Դրան նպաստում է այն, որ կողմերի միջեւ կա միջդիրքային չեզոք տարածություն: Վարդենիս-Մեղրի 500 կմ-ից ավելի երկարությամբ սահմանահատվածում նույնպես պետք է ստեղծվեն միջդիրքային չեզոք գոտիներ: Այս հարցի լուծումը հնարավոր չէ գտնել միայն երկրների սահմանապահ ուժերի երկխոսության միջոցով: Դա պետք է դառնա միջպետական բանակցությունների օրակարգի հիմնական հարցերից մեկը:
Նման չեզոք գոտիներ պետք է ձեւավորվեն հատկապես սահմանամերձ բնակավայրերի անմիջական հարեւանությամբ եւ ճանապարհների որոշ հատվածներում: Այսօր սահմանային ռիսկային հատվածները շատ են: Եթե հստակ նպատակ է դրված սահմանային լարվածությունը թուլացնելու եւ տարածաշրջանի կոմունիկացիաները բացելու, ապա սադրանքների նման ռիսկերը պետք է հնարավորինս չեզոքացվեն, հակառակ դեպքում տարածաշրջանային հաղորդակցության ուղիների գործարկմանը դեռ երկար ենք սպասելու:
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ 09-02-2021
|

փակել >>
|