Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.02.2021
ՍՈՑԻՈՒՄ


Աջակցության նոր ծրագիր պատերազմում հերոսացածների ընտանիքների համար

Զինծառայողների հիմնադրամն իր շահառու ընտանիքներին կվերադարձնի վճարած դրոշմանիշների գումարները

Արցախյան վերջին պատերազմի ավարտից հետո պետությունն իրականացնում է զոհվածների հարազատներին եւ հաշմանդամ դարձած զինծառայողներին աջակցության մի շարք ծրագրեր: Դրանք ամբողջական չէին լինի, եթե չլուծվեր նույն այդ նպատակով «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին» հենց շահառուների փոխանցած դրոշմանիշային վճարների հարցը: Խնդիրը կարեւորվում է նաեւ այն հանգամանքով, որ 2020 թ. դեկտեմբերի 29-ին Ազգային ժողովի ընդունած «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելուց հետո այդ գումարը 1000 դրամից բարձրացվեց 1.500-15.000 ՀՀ դրամի միջակայք՝ ըստ եկամտի չափի:
Այստեղ միանշանակ պետք է արձանագրել, որ տրամաբանական չէր լինի, եթե նույն այդ հիմնադրամից օգտվող զինծառայողների հարազատները շարունակեին վճարել դրոշմանիշների համար:
«Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում կատարված փոփոխություններում եւ լրացումներում սահմանված էր, որ կառավարության որոշմամբ պետք է սահմանվի պաշտպանության մարտական գործողություններին կամավոր հիմունքներով մասնակցող կամ մասնակցած անձանց համապատասխան տեղեկանքի տրամադրման կարգը, ինչպես նաեւ փոփոխությունների պետք է ենթարկվեն ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող կամ զոհված (մահացած) զինծառայողի ծնողին, ամուսնուն եւ զավակին նրանց կողմից վճարված կամ եկամուտներից հարկային գործակալի պահած դրոշմանիշային վճարի գումարները վերադարձնելու հետ կապված դրույթները: Ընդունված օրենքի փոփոխություններով կառավարությունը պետք է կարգավորի 2020 թ. վճարված դրոշմանիշային վճարների վերադարձը:
Պաշտպանության նախարարության մշակած կառավարության նոր որոշմամբ ապահովվելու է Հայաստանի պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման ամբողջական գործընթացը: Որոշմամբ սահմանվում է ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող կամ զոհված (մահացած) զինծառայողի ծնողի, ամուսնու եւ զավակների դիմումի հիման վրա իրենց վճարած (իրենց եկամուտներից հարկային գործակալի պահած) դրոշմանիշային վճարի գումարներն ամբողջությամբ կամ մասնակիորեն վերադարձնելու կարգը:
Ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող կամ զոհված (մահացած) զինծառայողի ծնողը, ամուսինը եւ զավակներն իրավունք ունեն յուրաքանչյուրն իր մասով հատուցման հիմնադրամին ներկայացնել դիմում՝ այն ներկայացնելու օրվան նախորդող մեկ տարվա ընթացքում իրենց վճարած դրոշմանիշային վճարի գումարներն ամբողջությամբ կամ մասնակիորեն վերադարձնելու պահանջով: Հատուցման հիմնադրամը դրոշմանիշային վճարի գումարները վերադարձնում է դիմումը եւ կից փաստաթղթերն ստանալու օրվանից հետո 2 աշխատանքային օրվա ընթացքում՝ դիմումատուի կողմից նշված բանկին կամ բանկային հաշվին փոխանցում կատարելու միջոցով:
Որոշման նախագծով կանոնակարգվում է նաեւ մեկ այլ կարեւոր հարց՝ մարտական գործողություններին կամավոր մասնակցելու վերաբերյալ տեղեկանքի տրամադրման կարգը, որն անհրաժեշտ է աջակցություն ստանալու համար: Ըստ առաջակվող լուծման՝ տեղեկանքը տրվում է կամավորագրված անձի զինվորական հաշվառումն իրականացնող կամ իրականացրած ՀՀ պաշտպանության նախարարության զորակոչային եւ զորահավաքային համալրման ծառայության համապատասխան տարածքային ստորաբաժանման կողմից՝ հաշմանդամություն ունեցող զինծառայողի կամ օրենքով սահմանված այլ շահառուի դիմումն այդ ստորաբաժանումում սահմանված կարգով մուտք լինելու օրվանից երեք աշխատանքային օրվա ընթացքում: Ըստ նախագծի՝ եթե կամավորագրված անձի կողմից մարտական գործողություններին մասնակցության հանգամանքի, ժամկետի եւ վայրի վերաբերյալ համապատասխան տարածքային ստորաբաժանումում առկա չեն տվյալներ, ապա այդ մասին երեք աշխատանքային օրվա ընթացքում տեղեկացվում է դիմումատուին, իսկ տեղեկանքը տրվում է դիմումը մուտք լինելու օրվանից տասնհինգ աշխատանքային օրվա ընթացքում:
Որոշմամբ սահմանվում է, որ կամավորագրված անձի՝ մարտական գործողություններին մասնակցության հանգամանքի, ժամկետի եւ վայրի վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությունը համապատասխան տարածքային ստորաբաժանումն ստանում է զորամասերում կատարված հարցումների միջոցով: Վերոնշյալ փոփոխությունները կլուծեն պատերազմի մասնակիցների խնդիրները, որոնք առաջանում էին տեղեկանքների ստացման եւ աջակցության ծրագրերից օգտվելու գործընթացում:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

09-02-2021





27-02-2021
Խթանվում է Հայաստանի հարուստ արեւային էներգիայի օգտագործումը
Նոր արտոնություններ այս ճյուղի արտադրությամբ զբաղվել ցանկացողների համար



27-02-2021
Ամենամեծ խնդիրը հիմա տնտեսական ճգնաժամն է
Դրա պատճառով Սիրիայի 9.3 մլն քաղաքացիներ սննդի պակաս են ...


27-02-2021
Ալիեւը սպառնում է եռակողմ հայտարարության ողջ տրամաբանությանը
Ադրբեջանի նախագահի բացասական ակնարկները Ռուսաստանի ուղղությամբ

Ադրբեջանի նախագահը ...


27-02-2021
Վրաստանը ՆԱՏՕ-ին միանալու հնարավորություն ունի՞
Թբիլիսին չի դադարում ձգտել դեպի Հյուսիսատլանտյան դաշինք

Վրաստանի՝ ...


27-02-2021
Միրիկ գյուղի մոտակա ամրոցները
Սա Հայաստան է, եւ վերջ...
Լեոնիդ Ազգալդյան



27-02-2021
Երբ հայդուկին հորդորում են վեր կենալ գերեզմանից...
Ելի՛ր, Գեւորգ, ելի՛ր, դուշմանը շատ է,
Հայոց ազգի համար ...


27-02-2021
Նրա ֆիլմերը երբեք չեն ծերանում
«Ինչ ծնվում է, պետք է ծնվի մեր հողից, մեր ...



27-02-2021
Հայտնի է երրորդ հանդիպման օրը
Մոսկվայում այսօր տեղի կունենա Հայաստանի ...

27-02-2021
Պուտինը ՌԴ ԱԽ մշտական անդամների հետ քննարկել է Ղարաբաղի հարցը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ ...

27-02-2021
Մաշտոցյան Մատենադարանում կներկայացվի արցախյան ձեռագրային արվեստը
Մաշտոցյան Մատենադարանում մարտի 3-ին կբացվի ...

27-02-2021
Արոնյանը որոշեց հեռանալ
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հայտարարել է Հայաստանից ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO