Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.02.2021
ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ


Հայաստանի շահերից է բխում

Վերականգնել μանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու տակ

Կրակի դադարեցման մասին նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի ստորագրումից մի քանի օր անց ՀՀ ԱԳ (այսօր արդեն՝ նախկին) նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույցներ է ունեցել իր ռուս, ֆրանսիացի գործընկերներ Սերգեյ Լավրովի ու Ժան-Իվ Լը Դրիանի, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանի հետ, որոնց ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաեւ հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմում Թուրքիայի առանցքային դերը, որն արտահայտվեց ինչպես ռազմական գործողություններում անմիջական ներգրավվածությամբ, այնպես էլ հակամարտության գոտի օտարերկրյա զինյալ ահաբեկիչների ներգրավման ձեւով։ Նկատի ունենալով այն, որ Թուրքիան, ըստ էության, ադրբեջանական կողմից մասնակցել է ռազմական գործողությունների, ՀՀ արտգործնախարարը բացառել է Արցախում իրականացվելիք խաղաղապահ գործողություններում Թուրքիայի որեւէ դերակատարություն: Վերջինս, իհարկե, ձգտում էր դրան եւ լուրջ քայլեր էր ձեռնարկել այդ ուղղությամբ…
Զոհրաբ Մնացականյանն ընդգծել է, որ ԼՂ խաղաղ գործընթացին վերաբերող բոլոր հարցերը ենթակա են քննարկման բացառապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, եւ հենց այս ձեւաչափում է, որ լիարժեքորեն հասցեագրվելու եւ ներկայացվելու են արցախահայության շահերը՝ ի դեմս Արցախի կարգավիճակի եւ արցախահայության անվտանգության լիարժեք երաշխավորման առաջնահերթության։ ԵԱՀԿ Մինսկի խմբի կարեւորությունն ավելի վաղ շեշտել է նաեւ Ֆրանսիան եւ վերահաստատել բոլոր կողմերի համար արդար, կայուն եւ ընդունելի քաղաքական լուծում կառուցելու իր պատրաստակամությունը։
Ոմանք այն կարծիքին են, որ Ռուսաստանի կողմից կազմակերպված զինադադարի կնքման միակ «զոհը» ԵԱՀԿ Մինսկի խումբն է: Այս մասին են վկայում նաեւ Ֆրանսիայի եւ ԱՄՆ-ի փորձերը՝ տիրապետելու իրավիճակին եւ վերանվաճելու «խամրած» դիրքերը եռանախագահության շրջանակներում: Եվ Մինսկի համանախագահ երկրների, եւ Հայաստանի համար դիվանագիտական պայքար է սկսվում: Իհարկե, մեր առաջնահերթություններից մեկը պետք է լինի հատկապես Թուրքիային միջազգային պատասխանատվության ենթարկելը՝ ադրբեջանական ագրեսիային քաղաքական, ռազմական առումներով աջակցելու համար:
Ադրբեջանը վճռականորեն տրամադրված է Լեռնային Ղարաբաղի վերաինտեգրմանը իրենց պետության քաղաքական եւ սոցիալ-տնտեսական ոլորտներ՝ «երաշխավորելով» բնակիչների բոլոր իրավունքները: Հիմնախնդրի էությանը ծանոթ յուրաքանչյուր անհատի համար ակնհայտ է նման հայտարարության անհեթեթության աստիճանը: Այսպիսի արյունալի եւ ծանր պատերազմից հետո միայն մեղսունակության հետ խնդիրներ ունեցողները կարող են հավատալ Ադրբեջանում էթնիկ հայերի խաղաղ գոյակցության թեզին: Այս դիրքորոշմամբ Ադրբեջանը ոչ միայն մոլորության մեջ է գցում միջազգային հանրությանը, այլեւ կոշտ ազդակ է հղում ԵԱՀԿ-ին, որի հովանու ներքո է գործում Մինսկի խումբը՝ միջազգայնորեն ընդունված բանակցային միակ ձեւաչափը: Ուղիղ բանակցություններից առաջ Ադրբեջանի դրսեւորած այս ծայրահեղական կեցվածքը փաստում է, որ ծավալուն դիվանագիտական աշխատանք պետք է տարվի վերջինիս կառուցողական դաշտ բերելու համար: Ռեսուրսատար եւ ժամանակատար այս գործընթացը ոչ միայն Հայաստանի, ԵԱՀԿ Մինսկի խմբի երկրների, այլեւ միջազգային մյուս դիվանագիտական կառույցների լուծելիք խնդիրն է:
Վերջին պատերազմը ծնեց մի շարք հարցեր, որոնք անպայման կքննարկի յուրաքանչյուր մտածող մարդ. ինչպե՞ս պատահեց, որ Ադրբեջանը, թեկուզ Թուրքիայի աջակցությամբ, պատերազմ սանձազերծեց Արցախի դեմ, երբ հարցի խաղաղ կարգավորման միակ ձեւաչափը ԵԱՀԿ Մինսկի խումբն է՝ ԱՄՆ-ի, Ռուսաստանի եւ Ֆրանսիայի մասնակցությամբ: Արդյոք դա նշանակում է, որ ԵԱՀԿ Մինսկի եռանախագահության ձեւաչափն իրեն սպառել է, ինչպես երազում են Թուրքիան եւ որոշ դաշնակիցներ: Վերլուծելով համանախագահ երկրներից Ռուսաստանի Դաշնության քաղաքական քայլերը՝ բանակցություն եւ քննարկում Թուրքիայի հետ արցախյան հիմնահարցի վերաբերյալ, ռուս-թուրքական մոնիտորինգային համատեղ կենտրոնի ստեղծում ԼՂ տարածքում, կարելի է արձանագրել, որ խմբի ձեւաչափը դե ֆակտո խախտվել է: Այնուամենայնիվ, անհրաժեշտ է ընդգծել, որ մանդատը միջազգայնորեն չի չեղարկվել՝ հանձինս ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի, որոնք փորձում են հակազդել Ռուսաստանի եւ Թուրքիայի ջանքերին՝ ինքնուրույն «լուծելու» խնդիրը: Հաշվի առնելով Ադրբեջանի նախագահ Ի. Ալիեւի հնչեցրած հայտարարությունները, թե արցախյան հիմնահարցն այլեւս լուծված է, Հայաստանի շահերից է բխում վերականգնել բանակցային գործընթացը ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու տակ, կառույց, որի հեղինակության հարցը՝ որպես հակամարտությունների կարգավորման միջնորդ-ինստիտուտ, նույնպես դրված է սեղանին:
Ամփոփելով տեղի ունեցածը՝ կարելի է եզրակացնել, որ խաղաղարարի դերը Ռուսաստանի համար ստեղծում է նոր փորձություն եւ հնարավորություն՝ պահպանելու ազդեցությունը նախկին ԽՍՀՄ հանրապետություններում: Այդ ռազմավարությունը Կրեմլին կարծես ռազմական հենակետ տրամադրեց տարածաշրջանում եւ Հայաստանը ամուր զոդեց Ռուսաստանի ազդեցության գոտուն՝ չօտարելով նաեւ Ադրբեջանին: Դա ռազմավարական շահավետություն էր Ռուսաստանի համար, բայց նաեւ ռիսկ կա, քանի որ ռուսական զորքերը ընդգրկվում են ամենաբարդ հաղթահարելի հակամարտության կիզակետում: Այնուամենայնիվ, Լեռնային Ղարաբաղի անվտանգությունն այլեւս կախված է ռուս խաղաղապահներից, ինչը Մոսկվային տալիս է անհրաժեշտ լծակներ տարածաշրջանում:
Վերեւում արդեն նշեցինք, որ այսօր սեղանին է դրված նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբի հեղինակության հարցը: Այն սասանել են Թուրքիան ու Ադրբեջանը, ինչը նշանակում է, որ խումբն իր հեղինակությունը կարող է վերագտնել այդ երկրների նկատմամբ պատժամիջոցների կիրառմամբ: Հայտարարություններն ու հումանիտար, մարդասիրական օգնությունները կարող են վկայել ցավակից լինելու նրանց մարդկային ձգտման մասին, բայց ոչ մի կերպ չեն փրկի Մինսկի խմբի հեղինակությունը, որը, կրկնում ենք, արցախյան հակամարտության կարգավորման միակ ձեւաչափն է:
Այս պատերազմն ու նրա արդյունքները սարսափելի միջադեպ են. դրանք վկայում են, որ ավտորիտարիզմը, որը պատերազմ է հայտարարել ժողովրդավարությանը, կարող է հաղթել: Ստացվում է՝ այս մոլորակի վրա դեմոկրատական արժեքներն այլեւս այն արժեքները չեն, որոնք ԱՄՆ-ին կամ Ֆրանսիային հնարավորությում կտան աշխարհի այս կամ այն մասում պայքարել բռնության դեմ: Եթե արցախյան հակամարտության արդյունքները չփոխվեն, այս միջադեպը դեռ երկար իր մասին կհիշեցնի իրենց ժողովրդավարության ու մարդու իրավունքների պաշտպանի դերում պատկերացնող տերություններին:

Մարիամ ԱՎԱԳՅԱՆ

09-02-2021





27-02-2021
Խթանվում է Հայաստանի հարուստ արեւային էներգիայի օգտագործումը
Նոր արտոնություններ այս ճյուղի արտադրությամբ զբաղվել ցանկացողների համար



27-02-2021
Ամենամեծ խնդիրը հիմա տնտեսական ճգնաժամն է
Դրա պատճառով Սիրիայի 9.3 մլն քաղաքացիներ սննդի պակաս են ...


27-02-2021
Ալիեւը սպառնում է եռակողմ հայտարարության ողջ տրամաբանությանը
Ադրբեջանի նախագահի բացասական ակնարկները Ռուսաստանի ուղղությամբ

Ադրբեջանի նախագահը ...


27-02-2021
Վրաստանը ՆԱՏՕ-ին միանալու հնարավորություն ունի՞
Թբիլիսին չի դադարում ձգտել դեպի Հյուսիսատլանտյան դաշինք

Վրաստանի՝ ...


27-02-2021
Միրիկ գյուղի մոտակա ամրոցները
Սա Հայաստան է, եւ վերջ...
Լեոնիդ Ազգալդյան



27-02-2021
Երբ հայդուկին հորդորում են վեր կենալ գերեզմանից...
Ելի՛ր, Գեւորգ, ելի՛ր, դուշմանը շատ է,
Հայոց ազգի համար ...


27-02-2021
Նրա ֆիլմերը երբեք չեն ծերանում
«Ինչ ծնվում է, պետք է ծնվի մեր հողից, մեր ...



27-02-2021
Հայտնի է երրորդ հանդիպման օրը
Մոսկվայում այսօր տեղի կունենա Հայաստանի ...

27-02-2021
Պուտինը ՌԴ ԱԽ մշտական անդամների հետ քննարկել է Ղարաբաղի հարցը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ ...

27-02-2021
Մաշտոցյան Մատենադարանում կներկայացվի արցախյան ձեռագրային արվեստը
Մաշտոցյան Մատենադարանում մարտի 3-ին կբացվի ...

27-02-2021
Արոնյանը որոշեց հեռանալ
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հայտարարել է Հայաստանից ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO