«Միհրը» կոփում է ապագա զինվորին
Մարզումներին սիրով են մասնակցում նախազորակոչային տարիքի պատանիները
Ապագա զինվորի համար կարեւոր է՝ մինչ բանակ մեկնելը որոշակի ֆիզիկական դաստիարակություն անցնել ռազմամարզական ճամբարներում, մարզադպրոցներում։ Անցած տարի կորոնավիրուսի համավարակի պատճառով դժվարություններ առաջացան տուրիզմի բնագավառում։ Սակայն նույն դժվարությունները եղան պատճառ, որ տուրիզմով զբաղվողներից Գոռ Մանուկյանը ստեղծի «Կարանտին արշավախումբը» եւ տարվա ընթացքում կազմակերպի արշավներ ՀՀ տարբեր մարզերի պատմաճարտարապետական հուշարձաններ, գեղատեսիլ վայրեր։
Ամռան վերջին եղավ հնարավորություն, եւ արշավախմբերը եկան Արցախ։ Սեպտեմբերյան պատերազմը փոխեց ամեն ինչ, եւ նույն «Կարանտին արշավախմբի» մեքենաներն արդեն Արցախում էին. սնունդ ու այլ անհրաժեշտ պարագաներ էին հասցնում առաջնագիծ ու բնակչությանը, զբաղված էին վտանգված վայրերից կանանց, երեխաների, տարեցների տարհանմամբ։ Որոշ ժամանակ արշավախմբի անդամները զենք վերցրին եւ Քաշաթաղի տարածքում էին սահմանը հսկում։ Պատերազմի ավարտից հետո նույն խմբի տղաներն արդեն ՀՀ սահմանին էին հերթապահում։
Անցած դեկտեմբերի վերջին ստեղծել են «Միհր» նվիրյալների ռազմամարզական հասարակական կազմակերպությունը (ՀԿ) եւ զբաղված են պատանիներին, երիտասարդներին մարզելով։ Մարզական ճամբարում ծանոթացանք կատարվող աշխատանքներին, զրուցեցինք ՀԿ նախագահ Գոռ Մանուկյանի, մարզվող պատանիների հետ։ «Մեր նպատակն է աջակցել սահմանամերձ բնակավայրերի բնակչությանը, քանի որ կարեւոր է ունենալ կիրթ ու մարզված երիտասարդություն, որը տեր է մնալու հայի արժեհամակարգին»,- ասաց Գ. Մանուկյանը։ Ճամբարի մարզումներին կարող են մասնակցել բոլորը՝ առանց տարիքի ու սեռի սահմանափակման։ Բայց առանձնապես կարեւոր է, որ մարզումներին սիրով են մասնակցում նախազորակոչային տարիքի պատանիները, որոնց հիմնական մասը մարզադպրոցների սաներ են։
Շաբաթվա ընթացքում 3 օր մասնակիցները մնում են ճամբարում, որտեղ տեղադրված են վրաններ եւ մեքենայի փակ թափք։ Տղաները ծանոթանում են զորանոցային կյանքին, սովորում առաջին բուժօգնություն, մարտավարություն, կրակային պատրաստություն եւ այլն։ Գ. Մանուկյանը տեղեկացրեց՝ պատանիները շատ լուրջ են տրամադրված, սիրով են մասնակցում մարզումներին։ Եվ սա պարտավորեցնում է ավելի ակտիվ գործել։ Կարեւորեց, որ Հայոց բանակի սպաները, բացի արհեստավարժ զինվորական լինելուց, լինեն նաեւ գաղափարի մարտիկներ։ Ողջ ազգն է պարտավոր այսօր դառնալ հայրենիքի զինվոր, որ կարողանանք առաջ ընթանալ, տեր մնալ մեր հայրենիքին։ Նախկինում հայը կնքահայր էր ընտրում լավ ռազմիկին...
«Միհր» անվանումը պատահական չէ. ճամբարականների նպատակն է՝ դաստիարակել մատաղ սերնդին, ընդ որում, դասընթացներում ներգրավված են արհեստավարժ դասախոսներ։ Եռօրյա պարապմունքներից 1 օրը նվիրվում է արշավի, 2 օրը՝ մարզումների, դասախոսությունների։ Գ. Մանուկյանը շնորհակալություն հայտնեց բարերարներին, ովքեր եւ պատերազմի ժամանակ, եւ այժմ օժանդակում են իրենց ձեռնարկներին՝ հաշվի առնելով նվիրվածությունը հայրենիքին։ «Ծրագրում մեծ է ճանաչված օդաչու Հակոբ Ճաղարյանի եւ նրա ընտանիքի դերը»,- ասաց Գ. Մանուկյանը՝ հավելելով նաեւ ԵՊՀ արեւելագիտության ֆակուլտետի նախկին դեկան Գուրգեն Մելիքյանի, հոլանդահայ Լիլիթ Առաքելյանի, Մարո Մաթոսյանի անունները։
Մարզումների մասնակից պատանիներից Ավետ Մկրտչյանը Հրազդանից է, ցանկանում է դառնալ զինվորական, կարեւորում է այս ճամբարի դերը եւ պատրաստ է միշտ մասնակցել մարզումներին։ 11-րդ դասարանցի Խաչիկն ու յոթերորդցի Ավետիսն Աբովյան քաղաքից են։ Գուցե հետագայում զինվորական չդառնան, բայց մարզումները կարեւորում են։ Հրազդանցի Արման Մինասյանը երեւի զինվորական դառնա, այժմ 10-րդ դասարանում է սովորում, եւ մինչ դպրոցն ավարտելը կմարզվի։ Մարզումների մասնակից բոլոր տղաները գոհ էին, նաեւ ամենակրտսերը՝ Գոռ Սարգսյանը, ով ինքնաձիգի փայտե, սակայն իսկական զենքի քաշի ու տեսքի կաղապարն ուսին հերթապահում էր։
«Այսօր մարզում ենք տղաներին, որ կարողանան իրենց ճիշտ դրսեւորել բանակում։ Իսկ վերջին պատերազմից շատ դասեր պետք է քաղենք»,- ասաց Գոռ Մանուկյանը, երբ հրաժեշտ տվեցի ճամբարականներին։ Օրվա ընթացքում ճամբար այցելեցին քաշաթաղցի ազատամարտիկներ, ովքեր նաեւ վերջին պատերազմի մասնակիցներ էին։
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ 09-02-2021
|

փակել >>
|