Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

27.02.2021
ՍՈՑԻՈՒՄ


Ընդլայնվում է սոցիալական փաթեթի ծածկման տիրույթը

Գումարները կուղղվեն նաեւ պետծառայողների առողջ ապրելակերպի խնդիրների լուծմանը

Զարգացող երկրներում պետական համակարգի աշխատակիցների համար սահմանված են տարբեր արտոնություններ եւ աջակցության ծրագրեր, որպեսզի կանխեն որակյալ կադրերի արտահոսքը եւ նպաստեն աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: Նման արտոնություններ են սահմանվում հատկապես քաղաքացիական ծառայության համակարգի աշխատակիցների համար, ում արգելվում է, բացի պետական աշխատանքից, այլ վճարովի աշխատանք կատարել: Օրինակ՝ Կիպրոսում պետական համակարգի աշխատակիցների աշխատաժամանակն էականորեն կարճ է, իսկ մերձբալթյան երկրներում պետական ծառայողների երեխաներն իրավունք ունեն անվճար սովորել բարձրագույն ուսումնական հաստատություններում:
Հայաստանում հասարակական այս հատվածի համար ստեղծվել են մատչելի բնակարաններ ձեռք բերելու հնարավորություններ, ինչպես նաեւ ներդրվել է սոցիալական փաթեթների ինստիտուտը: Հանրային մարմինների աշխատակիցներին աջակցելու նպատակով աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը մշակել է «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծ, որի նպատակն է ընդլայնել սոցփաթեթում ներառված ծառայությունների շրջանակը:
Գործող կարգավորումներով պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց ու նրանց ընտանիքի անմիջական անդամներին սոցիալական փաթեթի շրջանակներում տրամադրվում են առողջապահության ծառայությունների, հիփոթեքային վարկի ամսական վճարի մարման, ուսման վճարի, Հայաստանում եւ Արցախի Հանրապետությունում հանգստի ապահովման հնարավորություններ:
Փաթեթով նախատեսվում է նաեւ շահառուի առողջության ապահովագրության լրացուցիչ ծառայությունների նվազագույն փաթեթի եւ սոցփաթեթի շահառուի ընտանիքի անդամի առողջության ապահովագրության նվազագույն բազային փաթեթի ձեռք բերում: Վերոնշյալ ծառայությունների գծով առկա կարգավորումներով սահմանված են կոնկրետ չափորոշիչներ եւ ծառայությունից օգտվելու ընթացակարգ։
Սոցփաթեթի շահառու աշխատողների սոցիալական կարիքների բավարարման, մոտիվացման եւ աշխատանքի արդյունավետության բարձրացման, պետական մարմիններում ու կազմակերպություններում աշխատանքի գրավչության բարձրացման, պետական հատվածից դեպի մասնավոր հատված կադրերի հոսունության կրճատման նպատակով նախատեսվում է սոցփաթեթի ծառայություններում ներառել նաեւ այնպիսի ուղղություն, որով հնարավոր կլինի սոցփաթեթի համար հատկացվող միջոցներն ուղղել նաեւ մարզաառողջարարական եւ սպորտային համալիրների, լողավազանների եւ այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելու համար սահմանված վճարի մարմանը:
Օրենքի նախագծով նախատեսված փոփոխությունները կնպաստեն նրանց առողջ ապրելակերպի ձեւավորմանը եւ ֆիզիկական կոփմանը, ինչը պակաս կարեւոր չէ առողջության ոլորտում առկա արդի մարտահրավերների պայմաններում:

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

10-02-2021





27-02-2021
Խթանվում է Հայաստանի հարուստ արեւային էներգիայի օգտագործումը
Նոր արտոնություններ այս ճյուղի արտադրությամբ զբաղվել ցանկացողների համար



27-02-2021
Ամենամեծ խնդիրը հիմա տնտեսական ճգնաժամն է
Դրա պատճառով Սիրիայի 9.3 մլն քաղաքացիներ սննդի պակաս են ...


27-02-2021
Ալիեւը սպառնում է եռակողմ հայտարարության ողջ տրամաբանությանը
Ադրբեջանի նախագահի բացասական ակնարկները Ռուսաստանի ուղղությամբ

Ադրբեջանի նախագահը ...


27-02-2021
Վրաստանը ՆԱՏՕ-ին միանալու հնարավորություն ունի՞
Թբիլիսին չի դադարում ձգտել դեպի Հյուսիսատլանտյան դաշինք

Վրաստանի՝ ...


27-02-2021
Միրիկ գյուղի մոտակա ամրոցները
Սա Հայաստան է, եւ վերջ...
Լեոնիդ Ազգալդյան



27-02-2021
Երբ հայդուկին հորդորում են վեր կենալ գերեզմանից...
Ելի՛ր, Գեւորգ, ելի՛ր, դուշմանը շատ է,
Հայոց ազգի համար ...


27-02-2021
Նրա ֆիլմերը երբեք չեն ծերանում
«Ինչ ծնվում է, պետք է ծնվի մեր հողից, մեր ...



27-02-2021
Հայտնի է երրորդ հանդիպման օրը
Մոսկվայում այսօր տեղի կունենա Հայաստանի ...

27-02-2021
Պուտինը ՌԴ ԱԽ մշտական անդամների հետ քննարկել է Ղարաբաղի հարցը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օպերատիվ ...

27-02-2021
Մաշտոցյան Մատենադարանում կներկայացվի արցախյան ձեռագրային արվեստը
Մաշտոցյան Մատենադարանում մարտի 3-ին կբացվի ...

27-02-2021
Արոնյանը որոշեց հեռանալ
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը հայտարարել է Հայաստանից ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO