Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

03.03.2021
ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ


Դիպուկահար Սարոն

Սերմնացանը չդարձավ տուն, բայց ստիպեց հավատալ վերադարձին

Սարոն դեռ պատանի էր, երբ առաջին անգամ հանդիպեցինք իրենց գյուղում՝ Շրվականում։ Հոչանց գետի աջափնյա լանջերին է Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Լեռնահովիտ գյուղական համայնքի կազմում գտնվող Շրվականը, որտեղ Սիսիանի Աղիտու գյուղից 1999 թ. բնակություն հաստատեց Միքայել Թունյանի ընտանիքը՝ նորածին առաջնեկ Սարո որդու հետ։ Սարոն իրենից ընդամենը 1 տարի փոքր Հարություն եղբոր հետ հասակ առավ այստեղ, իսկ փոքր եղբայրը՝ Սարգիսը, դեռ 10 տարեկան է եւ մեծանալու է հերոս եղբայրների ոգով։
1993 թ. ազատագրվեց պատմական Քաշաթաղ գավառի Հոչանց եւ Աղավնո գետերի ավազանը, որտեղ դարեր շարունակ հայն էր ապրել։ Մեր պատմության մեջ երբեմն եղել են պահեր՝ պարտվել ենք, կորցրել հայրենի տարածքներ։ Այսպես եղավ նաեւ 18-րդ դարակեսից, երբ Քաշաթաղն ընկավ թշնամու գերության տակ։ Ազատագրումից շատ չանցած կայացավ այս տարածքի վերահայացումը՝ ՀՀ տարբեր վայրերից, Ադրբեջանի հայաշատ բնակավայրերից բռնի տեղահանված ընտանիքներով։ Իսկ վերահայացած հայրենիքում այլ ոգով էին հասակ առնում երեխաները, կրթություն առնում։ Մեծ դպրոց էր նաեւ հայրենի բնաշխարհը՝ անտառապատ սար ու ձորեր, հորդառատ գետեր, շառաչուն ջրվեժներ։ Եվ նույն բնաշխարհում շատ էին հայկական պատմամշակութային հուշարձանները, որոնց մի մասի տեղը ցույց էին տալիս մեր երեխաները, ովքեր պատահաբար գտնում էին դրանք։ Մի քանի հուշարձանի տեղ էլ ցույց է տվել Սարոն ընկերների՝ Ավոյի եւ Արմանի հետ։ Իրենց գյուղում չէր հանրակրթական դպրոցը, այլ մոտ 7 կմ հեռու գտնվող Լեռնահովիտում։
Մեքենայով էին դպրոց հաճախում Շրվական եւ Սպիտակաջուր գյուղերի աշակերտներն ու ուսուցիչները։ Դժվար էր ճանապարհը, իսկ ձմռանը՝ հաճախ անանցանելի։ Սակայն դասերը միշտ ընթանում էին։ Երբեմն ձիով, երբեմն ոտքով էին աշակերտները դպրոց հասնում։ Իսկ դպրոցը տեղակայված էր ոչ հարմար շենքում։ Սարոն դպրոցական էր, երբ «Հայրենասեր» ՀԿ-ի կողմից հիմնանորոգվում էր Լեռնահովիտում գործող դպրոցը։ Ընկերների հետ շատ էր օգնում շինարարներին, մեծ էր երեխաների ցանկությունը՝ սովորել բարեկարգ դպրոցում։ Մեծ խանդավառությամբ դպրոցականները, նաեւ Սարոն ու Հարութը, մասնակցեցին դպրոցի բացման տոնական միջոցառմանը, որին ներկա էր նաեւ ԱՀ վարչապետ Արայիկ Հարությունյանը։
Ավարտեց միջնակարգը, եւ եկավ ժամանակը՝ տղերքը դարձան զինվորը հայրենիքի, մեկնեցին հայոց բանակ։ 2 տարի առաջ Սարոյի Հարություն եղբայրը հոր՝ Միքայելի հետ Բերձորում էր՝ շրջանային զինկոմիսարիատում։ Ինձ համար միշտ էլ հաճելի էր լուսաբանել տղերքի զորակոչը, զրուցել նրանց հետ, իմանալ ծնողների ու հարազատների վերաբերմունքը հայոց բանակի մասին։ Բոլորի համար էլ հպարտություն էր՝ դառնալ հայրենիքի զինվոր, զինվորի ծնող, եղբայր ու քույր։ Հարությունի մասին գրել էի. «Շրջանի հյուսիսարեւելյան ամենահեռավոր Լեռնահովիտ գյուղական համայնքի Շրվական գյուղից է Հարություն Թունյանը: Եկել է հոր՝ Միքայելի, համայնքի ղեկավարի, ընկերոջ ուղեկցությամբ: Ավագ եղբայր Սարոն արդեն 1 տարի է՝ ծառայում է հանրապետության սահմանամերձ զորամասերից մեկում: Հարությունը ցանկանում է ծառայել եղբոր հետ: Տրամադրությունը բարձր է...»։
Դրանից 1 տարի առաջ էր զորակոչվել Սարոն։ Դարձյալ զինկոմիսարիատում էի ու հանդիպեցի Սարոյին։ «Մերան» թերթում գրել էի. «Հմայակ Քարամյանը Լեռնահովիտ գյուղական համայնքի Սպիտակաջուր գյուղից է, Սարո Թունյանը՝ նույն համայնքի Շրվական գյուղից, Սերգեյ Մխիթարյանը՝ Մոշաթաղից, Լեւոն Սարգսյանը՝ Միջնավանից»: 6 ամիս դիպուկահարի ուսումնական դասընթացներ էր անցել Սարոն ՀՀ զորամասերից մեկում, այնուհետեւ տեղափոխվել էր Արցախ եւ ծառայության անցել Մարտունի-2 զորամասում։ Պարգեւատրվել է «Գերազանցիկ», «Քաջարի մարտիկ», «Լավագույն զինվոր-մարզիկ» մեդալներով, պատվոգրերով եւ շնորհակալական նամակներով։ Կարգապահ ծառայության համար արժանացել է սերժանտի կոչման։ Նույն զորամաս ծառայելու մեկնեց նաեւ Հարությունը, եւ 2 եղբայր դարձան հայրենիքի զինվորն ու պաշտպանը։ 2020-ի սկզբին զորացրվեց Սարոն, տուն եկավ եւ դարձյալ իր հայրենի բնաշխարհում էր, թիկունք հորը՝ շենացնելու հայրենի տունը։ Սակայն երկար չտեւեց խաղաղ կյանքն Արցախում։
2016-ի պատերազմի ժամանակ շատ քաշաթաղցիներ մեկնեցին առաջնագիծ, սակայն այն ժամանակ այլ էր պատերազմը, կարճ տեւեց։ 2020-ի սեպտեմբերի 27-ին՝ երեկոյան, Բերձորից՝ շրջանային զինկոմիսարիատից առաջին պահեստազորայիններն ու կամավորականները մեկնեցին։ Շուտով առաջնագծում կռվող եղբորը՝ Հարութին հասավ Սարոն, հորեղբոր որդու՝ Նարեկի հետ։ Ու արդեն փորձառու դիպուկահար, իր գործն էր կատարում Սարոն։ Հորեղբայրը՝ Մասիսը, ասում է՝ մեկ-մեկ հեռախոսով կապվում էի տղերքի հետ։ Սարոն ասում էր՝ կգամ, կպատմեմ՝ ինչքան թուրք եմ սատկացրել։ Մոտ 1 ամիս քաջաբար կռվում էր Սարոն ու պաշտպանում հայրենիքը։ Իր ծննդյան օրը՝ հոկտեմբերի 8-ին, առավել թեժ մարտերի էր մասնակցել եւ կատարելով իր աշխատանքը, ինքն իրեն նվեր էր արել։ Հոկտեմբերի 26-ը ճակատագրական եղավ քաջի համար. շատ մոտիկ պայթեց թշնամու նռնականետից արձակած արկը ու սպանեց մեր Սարոյին։ Նույն օրը ծանր վիրավորվեց նաեւ եղբայրը՝ Հարությունը։ Այդ օրերին եղբայրներն իրար չեն հանդիպել, չնայած կռվել են նույն ճակատներում՝ Աղդամ, Ֆիզուլի, Ջաբրայիլ...
Ծանր վիրավորում ստացած Հարությունը բուժվում է, հունվարի 14-ին զորացրվելու օրն էր, այժմ Սիսիանի տարածաշրջանի Աղիտու գյուղում է։ Մոտ օրերս գալու է Երեւան՝ բուժման նպատակով։ Զրույցի ընթացքում ցավով նշեց, որ մարտադաշտում չհանդիպեց հերոս եղբորը, չնայած նույն տարածքում էին։ Այսօր դատարկվել են Սարոյի ու Հարությունի Շրվականը, մոտակա անտառներն ու ձորերը, թուրքին մնացին նրանց մանկության հայրենիքն ու ձորապռնկի տունը՝ փոքրիկ ջրավազանը դիմաց՝ լիքը կարմրախայտով, շառաչուն Սպիտակաջուր ջրվեժը։ Թշնամին նորից տիրացավ հայոց այն պատմական հուշարձաններին, որոնք գտել էին Սարոն ու Հարութը, նրանց ընկերները...

Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ

10-02-2021





02-03-2021
Չնայած դժվարին վիճակին, լուծում, ի վերջո, կա
Որոնք են Հայաստանի անելիքները

ՀՀ վիճակագրական կոմիտեն օրերս ...


02-03-2021
Հայոց բանակի վերածնունդըմտահոգում է մեր հարեւաններին
ԱՀ խորհրդարանը կարեւոր հայտարարություն է ընդունել

Հայի մի ...


02-03-2021
Արցախը որեւէ կարգավիճակում չի կարող լինել Բաքվի իրավասությունների ներքո
Հարցն օրակարգից հանելն ուղիղ ճանապարհ է դեպի կոնֆլիկտի վերսկսում


02-03-2021
«Ես որ Մշո դաշտը տեսա, էլ ընձի մահ չկա»
«Հային այնքան պետք է ուժեղացնել, որպեսզի նրա աստղը պայծառանա ...


02-03-2021
Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը շարունակվում է
Ցեղասպանությունը վաղեմության ժամկետ չունի

Սումգայիթյան ոճրագործությունից 33 ...


02-03-2021
Հայ երգի ժրաջան մշակը
«Նա ասես շրջիկ դպրոց լիներ…»

Հայ երաժշտական արվեստում ...


02-03-2021
Հայրենիք. «Տիրոջ օրհնութիւնը ինչպէ՞ս երգենք օտար երկրումը»
Սուրբ Գրքում հստակ արտահայտված է, որ մեր երկրային հայրենիքը ...



02-03-2021
Ունենանք այնքան սեր ու վճռականություն, որ հետեւություններ անենք սխալներից
Հայաստանում 2021 թվականի մարտի 1-ը դիմավորում են ...

02-03-2021
Վարչապետն այցելել է նախագահին
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ...

02-03-2021
Պատգամավորների միաձայն հավանությամբ
ԱՀ խորհրդարանի արտահերթ նիստում

Երեկ ...

02-03-2021
ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում 5-րդն է
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը ՖԻԴԵ-ի դասակարգման ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO