Հանրապետություն
Հասարակություն
Ներքին կյանք
Արտաքին քաղաքականություն
Տնտեսություն
Սոցիում
Մշակույթ
Գիտություն
Կրթություն
Առողջապահություն
 
Պաշտոնական
Նախագահ
Ազգային ժողով
Կառավարություն
ԱԳՆ
ՊՆ
Մայր Աթոռ
Այլք...
 
Երևան
Մարզեր
ԼՂՀ
Աշխարհ
Զանազան

24.02.2021
ԿՐԹՈՒԹՅՈՒՆ


Ամենահայ ռուս բանաստեղծը

Անգամ «ապակու տակ դրված վարդից» զգացվում է նրա սրտի տրոփյունը…

-Արի խմենք, բարի ընկեր
Իմ սեւ՜, ջահել օրերի,
Խըմենք դարդից, բաժակըդ բեր,
Սիրտներըս բաց կըլինի...

«Ապակու տակ դրված վարդի» հետ Թումանյանը համեմատել է բանաստեղծությունը, որի ձեւը կարելի է տեսնել, բայց բուրմունքը չի զգացվի. «Ինչքա՜ն շնորհք է հարկավոր, որ ոչ միայն հարազատ ձեւը ցույց տա, այլեւ ինքնուրույն բուրմունքը հաղորդի։ Եվ շնորհքի հետ ի՜նչքան սեր…»: Հենց այդ սիրով է Թումանյանը Պուշկինին դարձրել հային հոգեհարազատ բանաստեղծ։ Պուշկինին շատերն են թարգմանել հայերեն` դեռ Պուշկինի կենդանության օրոք, բայց թումանյանական թարգմանությունը կարծես հայացրեց նրան, եւ ժողովրդի մեջ գրեթե տարբերություն չկա` Թումանյա՞նն է գրել «Ձմեռվա իրիկունը», թե՞ հեռավոր հյուսիսում ապրող, Թումանյանից առաջ ծնված մի ռուս բանաստեղծ, որ այնքան համահունչ արտահայտել է հոգու ցավը։
Ռուս մեծ բանաստեղծներ շատ կան, ինչպես Լերմոնտովը, հզոր պոետ, որ պաշտամունքի առարկա է գրական էլիտայի համար, ինչպես մեր դեպքում` Չարենցը, իսկ Պուշկինը ժողովրդական է, ինչպես Թումանյանը, եւ նրան էլ մեր ժողովուրդը անգիր գիտի, ինչպես Թումանյանին։ Ավետիք Իսահակյանը հենց այդպես էլ գնահատում է Պուշկինին. «Պուշկինը հայ ժողովրդի սրտով սիրած բանաստեղծն է...»: Մեր երիտասարդները սիրո դասեր են քաղում թե՛ Պուշկինի «Եվգենի Օնեգինից»` անգիր սովորելով Տատյանայի նամակը, թե՛ Թումանյանի «Անուշից»` խոնարհվելով սիրո անձնազոհության առջեւ, քանզի մարդկային զգացմունքները, հույզերը, հոգու տվայտանքները չեն ճանաչում սահման ու ազգություն, լեզու ու բաժանում, քանզի համամարդկային են։ Դրանք չեն տրվում անգամ գրողի քմահաճությանը. գրողն ընդամենը ընտրում է թեման ու հերոսներին եւ բարձրացնում դիրիժորական փայտիկը եւ, գործողության սկսվելուն հետ դառնում իր իսկ արարչության հանդիսատեսը, այլապես Պուշկինին չէր զարմացնի այն փաստը, որ Տատյանան անակնկալ է մատուցում ոչ միայն Օնեգինին, այլեւ հենց իրեն` Տատյանայի հեղինակին։
«Երեւակայեցեք, Տատյանան ամուսնացավ գեներալի հետ»,-հայտարարում է նա ապշանքով, որպիսի ապշանքով Տոլստոյն էր խոստովանում Կարենինայի «հանկարծական» ինքնասպանությունը` գնացքի տակ նետվելով, որպիսին է եւ Անուշի` գետը նետվելու «անակնկալը», որոնք հավասարապես սիրո ողբերգականության մատուցումն են այն հասարակությանը, որում անհատի զգացմունքները, սերը պայմանավորված են հասարակական կենցաղում արմատացած բարքերով, սովորույթներով, որ վեր են ամեն ինչից, նաեւ բարոյականությունից ու վեհ զգացմունքներից, որում տեղ չկա դրանց համար, որում կարելի է սեր խաղալ, բայց ոչ երբեք սիրել, որում բարոյական թվալը առավել հարգի է, քան հենց բարոյական լինելը…
Փետրվարի 10-ը Պուշկինի հիշատակի օրն է. նա մեզ հայտնի է ոչ միայն որպես հոգեհարազատ եւ որպես սիրով թարգմանված գրող, այլեւ հայտնի են նրա ուղղակի շփումները հայերի հետ եւ նրա բարձր կարծիքը հայերի վերաբերյալ` որպես քրիստոնյա ժողովրդի։ Այս առնչությամբ ուզում եմ խոսել նրա մի տողի մասին, որ չարաշահվում եւ նենգափոխվում է նրանց կողմից, ովքեր հայերի վրա, այսպես ասած «ատամ ունեն» եւ ուզում են Պուշկինի անունից վիրավորել մեզ.
Поди ты прочь, ты мне не сын,
Ты не чеченец, ты старуха,
Ты трус, ты раб, ты армянин.

Բավական չէ, որ վերջին տողը կտրված են մեջբերում նախորդ երկու տողերից, նաեւ կտրում են պոեմի («Թազիթ») տեքստից, որտեղ գող, թալանչի, ավազակ Հասուպը որդուն` Թազիթին, ուզում է տանել իր ճանապարհով, ով, սակայն, ոչ մի կերպ չի ընդունում կյանքի այդ կենսակերպը, իսկ մուսուլմանի համար մարդասպան չլինելը վախկոտության նշան է, բարոյականությունը, աշխատասիրությունը` ստրկության նշան, իսկ ամենամեծ վիրավորանքը` հայ լինելը, ով խորհրդանշում է քրիստոնեական արժեքները, այսինքն` սա մուսուլման հոր զայրույթն է` ուղղված իրեն հայի պես պահող որդուն, եւ պոեմի հերոսն էլ Թազիթն է` հոր բարբարոսական կերպարը ժխտող իր հատկանիշներով։ Գրական մկրատի սիրահարները, չգիտես ինչու, այդ նույն մկրատը չեն գործածում, ասենք` «Եվգենի Օնեգին» պոեմից կտրելու հետեւյալ երկու տողերը, երբ հերոսը զբոսնում է Օդեսայում` հիացած քաղաքի ճարտարապետությամբ ու փողոցներով.
Где ходит гордый славянин,
Француз, испанец, армянин...

Իհարկե, այդ մկրատի սիրահարներին ձեռնտու չէ հայերին սլավոնների, ֆրանսիացիների, իսպանացիների հետ հպարտների շարքում տեսնելը, ինչպես նաեւ Պուշկինի այլ ստեղծագործություններում հայերի մասին առավել ծավալուն ու սպառիչ դրական բնութագրերն ընդունելը, էլ չեմ ասում` բարեկամությունը հայերի հետ, ինչպես Հովհաննես Այվազովսկին էր, ով ստեղծեց իր պուշկինիանիան, եւ որոնցով հիացած էր պոետը, հիացած Դավիթ Սիմոնի Աբամելիքի դուստր Աննայով, ում բանաստեղծություն է նվիրել «Ա.Դ. Աբամելիքի ալբոմում» վերնագրով, ում հետ բարեկամական, մարդկային հարաբերություններից բացի, նաեւ ստեղծագործական լուրջ կապեր է ունեցել։
Մի հոդվածի սահմաններում անհնար է ամբողջացնել մեծ պոետի կերպարը` իր ստեղծագործական, քաղաքական համոզմունքներով, մարդկային որակներով եւ, մանավանդ, մեզ` հայերիս հանդեպ ունեցած կապերով, այնպես որ` թող այս փոքրիկ անդրադարձը նրա հիշատակի առնչությամբ լինի սիրո ու հարգանքի տուրք ու նաեւ փոքրիկ հղում ընթերցողի համար, ով կցանկանա մեկ անգամ եւս ինքնուրույն թերթել նրա անմահ էջերը` գտնելու սեփական պուշկինիանան, ինչպես որ ժամանակին արեցին Այվազովսկին, Սուրենյանցը, Թումանյանը եւ շատ-շատերը…

Էլեոնորա ՆԵՐՍԻՍՅԱՆ

10-02-2021





24-02-2021
Ռազմավարական գործընկերության առավել սերտացումը ժամանակի պահանջ է
ՌԴ 102-րդ ռազմաբազայի ընդլայնման անհրաժեշտությունը թելադրված է տարածաշրջանային զարգացումներով


24-02-2021
Սիրիան պահանջում է դադարեցնել ավիահարվածները
Ռուսաստանը, Իրանը եւ Թուրքիան համակարծիք են այդ հարցում



24-02-2021
Անկարան վախենում է, որ Սեւ ծովը կարող է դառնալ «ռուսական»
Թշնամական նավերի այնտեղ հայտնվելը պարզապես ինքնասպանություն է

Թուրքիայի ...


24-02-2021
Իրանում քաղաքական մթնոլորտն «ընտրականացվում» է
2021 թ. հունիսի 18-ին Իրանի Իսլամական Հանրապետությունում (ԻԻՀ) տեղի ...


24-02-2021
Վերադասավորումների եւ հստակեցումների ճանապարհով
Ինչ փոփոխություններ են եղել կառավարության նախորդ տարվա որոշման մեջ


24-02-2021
Մեր գործերով պետք է փորձենք բարություն քարոզել ու սփռել շուրջբոլորը
Նկարիչների գալիք սերնդին հարկ է քաջալերել, սրտապնդել, որպեսզի կարողանանք ...


24-02-2021
Ինչպե՞ս օգնել երեխաներին՝ ընթերցելու Աստվածաշունչ
«Եւ որ մանկութիւնիցդ սուրբ գրքերը գիտես...»

Գ . ...



24-02-2021
Նիկոլ Փաշինյանը ծանոթացել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության ծրագրերին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է ՀՀ ...

24-02-2021
Արցախի նախագահի խոսնակը պարզաբանել է
Արցախի վերահսկողության ներքո գտնվող ...

24-02-2021
Մայրը միշտ պաշտպանում է իր զավակներին
Իտալիայի Կավրիլյայի (տարածաշրջան Տոսկանա, գավառ ...

24-02-2021
Միանձնյա առաջատարներով
Երեւանում շարունակվում են շախմատի Հայաստանի կանանց ...
USD
EURO
RUR
GEL
Եղանակը Երևանում
գիշերը -1... +1
ցերեկը +1... +4

Մեր մասին
Կապ
   Արխիվ

© 2006 Copyright Hayastany Hanrapetutyun daily © 2006 Design and development by WEBMAKER STUDIO